Կարլոս Բուզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլոս Բուզեր

Դիրքը Ծանր հարձակվող
Համար № 1, 5
Ի ծնե տրված անունը Carlos Austin Boozer, Jr.
Կարլոս Օսթին Բուզեր կրտսեր
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 20, 1981 (42 տարեկան)
Ծննդավայր Գերմանիա Աշաֆենբուրգ, Արևմտյան Գերմանիա
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,06 մ
Քաշ 121 կգ
Դպրոց Ջունո-Դուգլաս ավագ դպրոց (Ջունո, Ալյասկա)
համալսարան Դյուկ (1999–2002)
Դրաֆթի տարի 2002 / ռաունդ՝ 2 / ընտր.՝ 35-րդ
Դրաֆթ ակումբ Կլիվլենդ Կավալիերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԿլիվլենդ Կավալիերս (2002–2004)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՅութա Ջազ (2004–2010)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՉիկագո Բուլս (2010-2014)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (2014–2015)
Չինաստանի Ժողովրդական ՀանրապետությունԳուանդուն Սաութերն Թայգերս (2016–2017)
Մրցանակներ

  • 2x NBA աստղ (2007, 2008)
  • All-NBA երրորդ թիմ (2008)
  • NBA All-Rookie երկրորդ թիմ (2003)
  • NCAA չեմպիոն (2001)
  • ACC մրցույթի MVP (2002)
Մեդալներ

Օլիմպիական խաղեր
 Ոսկի - Պեկին 2008
 Բրոնզ - Աթենք 2004
ՖԻԲԱ Մ-21 առաջնություն
 Ոսկի - Սայտամա 2001

Կարլոս Օսթին Բուզեր կրտսեր (անգլCarlos Austin Boozer, Jr., նոյեմբերի 20, 1981(1981-11-20), Աշաֆենբուրգ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, ծանր հարձակվող։ Մասնագիտական կարիերայի մեծ մասն անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։

Ծնվել է Արևմտյան Գերմանիայի Աշաֆենբուրգ քաղաքի ռազմական բազաներից մեկում, սակայն մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է ԱՄՆ Ալյասկա նահանգի Ջունո քաղաքում[1]։ Դպրոցական կարիերան անցկացրել է Ջունո Դուգլաս ավագ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ստացել է հրավերներ այնպիսի ուսումնական հաստատություններից, ինչպիսիք են Նյու Յորքի Սենթ Ջոն համալսարանը, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը և այլն[2], սակայն նախապատվությունը որոշում է տալ Դյուկի համալսարանին, որի բասկետբոլային թիմի մարզիչն այդ ժամանակ Մայք Կռժիժևսկին էր։ Համալսարանային թիմի կազմում Բուզերը հաղթում է 2001 թվականի NCAA I դիվիզիայի առաջնությունը։ Ընտրվել է 2002 թվականի NBA դրաֆթի երկրորդ ռաունդի 35-րդ ընտրությամբ՝ «Կլիվլենդ Կավալիերսի» կողմից։

Մասնագիտական կարիերայի ընթացքում երկու անգամ ճանաչվել է NBA աստղ (All-Star), ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականում։

Հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում դարձել է բրոնզե մեդալակիր 2004 թվականի Աթենքի, և ոսկե մեդալակիր 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերում։

Մրցանակներ և այլ նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2× NBA աստղ՝ 2007, 2008
  • All-NBA թիմ
    • Երրորդ թիմ՝ 2008
  • NBA All-Rookie երկրորդ՝ 2003
  • Բրոնզե մեդալ՝ Ամառային օլիմպիական խաղեր 2004
  • Ոսկե մեդալ՝ Ամառային օլիմպիական խաղեր 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բաքլի, Թիմ (2007 թ․ ապրիլի 13). «Երկու ձեռքերն էլ հավասար օգտագործելու հնարավորությունը շատ է օգնել Բուրզերի». «Դեսերետ մորնինգ նյուզ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 28-ին.
  2. կենսագրական NBA տեսահոլովակ պատրաստված TNT-ի կողմից(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]