Բրենդոն Ռոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Բրենդոն Ռոյ
Brandon Roy pregame.jpg
Դիրքը Հարձակվող պաշտպան
Համար № 7, 3
Ի ծնե տրված անունը Brandon Dawayne Roy
Բրենդոն Դաուեյն Ռոյ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 23, 1984 (35 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,98 մ
Քաշ 96 կգ
Դպրոց Գարֆիլդի ավագ դպրոց (Սիեթլ, Վաշինգտոն)
համալսարան Վաշինգտոն (2002–2006)
Դրաֆթի տարի 2006 / ռաունդ` 1 / ընտր.` 6-րդ
Դրաֆթ ակումբ Մինեսոտա Թիմբերվուլվզ
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՊորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2006–2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄինեսոտա Թիմբերվուլվզ (2012–2013)
Մրցանակներ

  • 3× NBA աստղ (2008–2010)
  • All-NBA երկրորդ թիմ (2009)
  • All-NBA երրորդ թիմ (2010)
  • NBA տարվա նորեկ (2007)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2007)
  • Կոնսենսուս All-American առաջին թիմ (2006)
  • Pac-10 տարվա բասկետբոլիստ (2006)
  • All-Pac-10 առաջին թիմ (2006)
  • # 3 մարզաշապկի հավերժացում Վաշինգտոնի համալսարանի կողմից

Բրենդոն Դաուեյն Ռոյ (անգլBrandon Dawayne Roy, ծնվ.՝ հուլիսի 23, 1984)[1], ամերիկացի նախկին բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան։ Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» և «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբներում։

Ծնվել է Սիեթլում (Վաշինգտոն նահանգ)։ Հաճախել է Սիեթլի «Գարֆիլդ» ավագ դպրոցը՝ համարվելով նահանգի լավագույն դպրոցական բասկետբոլիստներից մեկը։ Ուսանողական առաջնության շրջանակներում ներկայացերել է Վաշինգտոնի համալսարանը, որն ավարտելուց հետո ընտրվել NBA-ի 2006 թվականի դրաֆթի 6-րդ ընտրությամբ՝ «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» կողմից։ Մեկնարկային մրցաշրջանում ճանաչվել է տարվա նորեկ։ Զաք Ռենդոլֆի՝ ակումբից հեռանալուց հետո, Ռոյը դառնում է թիմի ավագը։

Մասնագիտական կարիերայում Ռոյը 3 անգամ ճանաչվել է NBA աստղ, ինչպես նաև մի քանի անգամ ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում։

2011 թվականին Ռոյն ստիպված է լինում հայտարարել կարիերայից վաղաժամ հեռանալու մասին, բացատրելով, որ ոտքերի ծնկներն այնքան էին դեգեներացվել, որ ոսկրերի միջև աճառային հյուսվածքները չափազանց վնասվել էին։[2][3] 2012 թվականին Ռոյն հայտարարում է, որ բավականաչափ ապաքինվել է և ցանկանում է վերադառնալ NBA։ Ռոյի հետ նոր պայմանագիր է կնքում «Մինեսոտա Թիմբերվուլվզը»։ Նախամրցաշարային խաղերից մեկում Ռոյը կրկին վնասվածք է ստանում և ստիպված վիահատում աջ ծունկը։ «Թիմբերվուլվզի» կազմում խաղալով ընդամենը 5 հանդիպում, Ռոյը կրկին հեռանում է կարիերայից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բրենդոն Ռոյի վիճակագրություն»։ «Բասկետբոլ-ռեֆերենս»։ Վերցված է Նոյեմբերի 8, 2008 
  2. ««Բլեյզերսի» Բրենդոն Ռոյը հեռանալու է կարիերայից»։ ESPN.com։ Դեկտեմբեր 10, 2011։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2011 
  3. Միգեր Շոն (Դեկտեմբերի 10, 2011)։ ««Թրեյլ Բլեյզերս». Բրենդոն Ռոյը հայտարարում է կարիերայից հեռանալու մասին. «Հիանալի ճամփորդություն էր»»։ «Օրեգոնիան»։ Վերցված է Դեկտեմբեր 12, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]