Դրաժեն Պետրովիչ
|
Dražen Petrović | ||
Կարիերան ավարտել է | ||
|---|---|---|
| Ակումբ | Կարիերան ավարտել է | |
| Դիրքը | Հարձակվող պաշտպան | |
| Համար | 44, 3, 4, 10, 5 | |
| Ի ծնե տրված անունը | Դրաժեն Պետրովիչ Dražen Petrović | |
| Ծննդյան ամսաթիվ | Հոկտեմբերի 22, 1964 թ. | |
| Ծննդավայր | ||
| Մահացել է | Հունիսի 7, 1993 թ. (28 տարեկանում) | |
| Վախճանի վայրը | ||
| Հասակ | 196 սմ | |
| Քաշ | 91 կգ | |
| Դրաֆթի տարի | 1986 / ռաունդ` 3 / ընտր.` 60-րդ | |
| Դրաֆթ ակումբ | Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս | |
Կարիերայի պատմություն | ||
Կարիերայի ցուցանիշներ | ||
| 4,461 (15,4 միավոր/խաղ) | ||
| 2002 Բասկետբոլի փառքի սրահ | ||
Դրաժեն Պետրովիչ (խոր.` Dražen Petrović, հոկտեմբերի 22, 1964[1][2][3][…], Շիբենիկ, Adriatic Croatia, Խորվաթիա - հունիսի 7, 1993[1][2][3], Դենկենդորֆ, Այխշտետ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա), հարավսլավացի և խորվաթ նշանավոր բասկետբոլիստ։ Խաղացել է որպես ռմբարկու։ Մեծ հաջողություններ է ունեցել 1980-ականներին` Եվրոպայում հանդես գալու տարիներին։ 1989 թ.-ին միանում է NBA-ին՝ մինչև կյանքի վերջը խաղալով «Պորտլենդ Թրեյլբլեյզերսի» և «Նյու Ջերսի Նեթսի» կազմում։ Պետրովիչը մահացել է ավտովթարից՝ ընդամենը 28 տարեկան հասակում։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու տիտղոսների։
Իր ճանաչումն ու փառքն ավելի հավերժացնելու համար Պետրովիչը 1989 թ.-ին հաստատվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)` միանալով «Պորտլենդ Թրեյլբլեյզերսին», որի կազմում, սակայն, Պետրովիչն ավելի շատ հանդես էր գալիս որպես պահեստային։ Սակայն 1991 թ.-ին փոխանակվում և տեղափոխվում է «Նյու Ջերսի Նեթս», որի կազմում արդեն դառնում է մեկնարկային խաղացող և նույնիսկ ճանաչվում լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը։
Պետրովիչն իր մեծ ավանդն ունի մեր օրերում սովորական դարձած եվրոպացի բասկետբոլիստների՝ NBA տեղափոխվելու և իրենց կարիերաներն այնտեղ շարունակելու մեջ։ 1999 թվականին «Նյու Ջերսի Նեթսը» հավերժացնում է նրա 3-րդ համարի խաղաշապիկը։ 2002 թվականին Պետրովիչին հետմահու ընդունում են Բասկետբոլի փառքի սրահ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դրաժեն Պետրովիչի պաշտոնական կայքը Արխիվացված 2013-06-24 Wayback Machine
- NBA.com պատմական խաղացողի էջ
- Էջ բասկետբոլի փառքի սրահի կայքում Արխիվացված 2009-08-05 Wayback Machine
- Euroleague.net 50 մեծագույն խաղացողները
- basketball-reference.com էջ Արխիվացված 2021-04-04 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրաժեն Պետրովիչ» հոդվածին։ |
| ||||||||||||||||