Քլեյ Թոմսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox baschet.png
Քլեյ Թոմսոն
Klay Thompson
Klay Thompson in 2015.jpg
Թոմսոնը 2015 թվականին
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գոլդեն սթեյթ Ուորիորս
Դիրքը Հարձակվող պաշտպան/ թեթև հարձակվող
Համար № 11
Ի ծնե տրված անունը Klay Alexander Thompson
Քլեյ Ալեքսանդր Թոմսոն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 1990 (33 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 93 կգ
Դպրոց Սանտա Մարգարիտայի կաթոլիկ դպրոց
(Ռանչո Սանտա Մարգարիտա, Կալիֆորնիա)
համալսարան Վաշինգտոնի նահանգային համալսարան (2008–2011)
Դրաֆթի տարի 2011 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 11-րդ
Դրաֆթ ակումբ Գոլդեն սթեյթ Ուորիորս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳոլդեն սթեյթ Ուորիորս (2011-այժմ)
Մրցանակներ

Քլեյ Ալեքսանդր Թոմսոն (անգլ.՝ Klay Alexander Thompson, փետրվարի 8, 1990(1990-02-08)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբում, որպես հարձակվող պաշտպան և թեթև հարձակվող։

Ծնվել է Լոս Անջելեսում, մանկություն անցկացրել Լադերա Ռանչ բնակավայրում (Կալիֆորնիա նահանգ)։ Հաճախել է Ռանչո Սանտա Մարգարիտայում գտնվող «Սանտա Մարգարիտա» ավագ դպրոցը[2]։ Դպրոցի ավարտական տարում Թոմսոնը միջինը բերում էր 21 միավոր, որի օգնությամբ թիմը մրցաշրջանում ունենում է 30 հաղթանակ և ընդամենը 5 պարտություն, ինչի շնորհիվ էլ դուրս է ելնում մինչև նահանգային առաջնություն[2]։ Նահանգային առաջնության ժամանակ Թոմսոնն սահմանում է խաղային ռեկորդ՝ մեկ հանդիպման ընթացքում իրացնելով յոթ 3-միավորանոց նետում։ Դպրոցն ավարտելով 2008 թվականին՝ Թոմսոնն ընդունվում է Վաշինգտոնի նահանգային համալսարան։ Համալսարանի առաջին, երկրորդ և երրորդ կուրսերում Թոմսոնը միջինը բերում էր համապատասխանաբար 12, 5, 19, 6 և 21, 6 միավոր։

Ընտրվել է NBA-ի 2011 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 11-րդ ընտրությամբ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից։

2014 թվականին խաղընկեր Ստեֆեն Քարիի հետ (միասին հայտնի որպես «Սփլեշ եղբայրներ», "Splash Brothers") ռեկորդ է սահմանել կոմբինացիոն 3-միավորանոց նետումների ասպարեզում (484)։

2015 և 2017 թվականներին, «Ուորիորսի» կազմում ճանաչվել է NBA-ի չեմպիոն։

Թոմսոնի հայրը՝ Մայքլ Թոմսոնը ժամանակին հանդես է եկել NBA-ում՝ «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում 1987 և 1988 թվականներին դառնալով NBA-ի չեմպիոն։

Ուսանողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմսոնն ավարտել է «Սանտա Մարգարիտա» կաթոլիկական դպրոցը, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգի համանուն քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո 3 մրցաշրջան անցկացրել է Վաշինգտոնի նահանգային համալսարանի բասկետբոլային հավաքականում։

2008-09 մրցաշրջանում Թոմսոնն անցկացնում է 33 հանդիպում՝ մանրահատակի վրա միջինում անցկացնելով 33 րոպե և գրանցելով 12 միավոր, 4 բլոկշոտ, 1 խլում, 2 արդյունավետ փոխանցում և 1 կորուստ[3]։

2009-10 մրցաշրջանում Թոմսոնն անցկացնում է ընդամենը 3 հանդիպում՝ միջինում խաղալով 35 րոպե և գրանցելով 20 միավոր, 5 բլոկշոտ, 1 խլում, 2 արդյունավետ փոխանցում և ունենալով ընդամենը 3 կորուստ[3]։

2010-11 մրցաշրջանում Թոմսոնն անցկացնում է 34 մարզական հանդիպում՝ մանրահատակի վրա միջինում անցկացնելով 35 րոպե և գրանցելով 21 միավոր, 5 բլոկշոտ, 1 խլում, 4 արդյունավետ փոխանցում և ունենալով ընդամենը 3 կորուստ[3]։

NBA-ի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրվել է 2011 թվականի NBA դրաֆթի առաջին ռաունդի 11-րդ ընտրությամբ «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից[4]։

NBA-ում անցկացրած առաջին մրցաշրջանում Թոմսոնը մանրահատակի վրա միջինում անցկացնում էր 24 րոպե, և իր հաշվին գրանցում 12 միավոր, 2 բլոկշոտ և 2 փոխանցում։ Մեկնարկային մրցաշրջանի բարձրագույն արդյունքը Թոմսոնն ունենում է «Սաքրամենտո Քինգս» ակումբի հետ խաղում, որի ժամանակ հաշվին գրանցում է 31 միավոր։ Ընդհանուր առմամբ, Թոմսոնը մեկնարկային մրցաշրջանում 10 անգամ հավաքել էր 20-ից բարձր միավոր։

2015 թվականի հունվարի 23-ին Թոմսոնը NBA-ի նոր ռեկորդ է սահմանում «Սաքրամենտոյի» հետ հանդիպման ժամանակ՝ մեկ խաղակեսի ընթացքում հավաքելով 37 միավոր։ Հանդիպման երրորդ խաղափուլում Թոմփսոնն արդյունավետ կերպով արձակում է 13 նետում։ Հանդիպման ավարտին Թոմսոնն իր հաշվին գրանցում է կարիերայի բարձրագույն՝ 52 միավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]