Ստեֆեն Քարի
Ստեֆեն Քարի Stephen Curry | ||
Ակումբ | Գոլդեն սթեյթ Ուորիորս | |
---|---|---|
Դիրքը | Խաղարկող | |
Համար | № 30 | |
Ի ծնե տրված անունը | Ուորդել Ստեֆեն Քարի II Wardell Stephen Curry II | |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 14, 1988 (36 տարեկան) | |
Ծննդավայր | Ակրոն, Օհայո, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 1,91 մ | |
Քաշ | 84 կգ | |
Դպրոց | Շառլոթի քրիստոնեական դպրոց (Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա) | |
համալսարան | Դեյվիդսոնի քոլեջ (2006–2009) | |
Դրաֆթի տարի | 2009 / ռաունդ` 1 / ընտր.` 7-րդ | |
Դրաֆթ ակումբ | Գոլդեն սթեյթ Ուորիորս | |
Կարիերայի պատմություն
| ||
Գոլդեն սթեյթ Ուորիորս (2009-այժմ) | ||
Մրցանակներ
| ||
| ||
Ուորդել Ստեֆեն Քարի II (անգլ.՝ Wardell Stephen Curry II, մարտի 14, 1988[1][2][3], Ակրոն, Օհայո, ԱՄՆ[3]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբում։
Համալսարանային առաջնության շրջանակներում ներկայացրել է Դեյվիդսոնի քոլեջը (2006–2009)։ 2008-09 մրցաշրջանում եղել է ամենաբարձր միջին միավորներ ունեցող համալսարանային բասկետբոլիստը (28,6 մ/խ ցուցանիշով)։
Ընտրվել է 2009 թվականի NBA դրաֆթի 7-րդ ընտրությամբ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից[4]։ 2012–13 մրցաշրջանում ռեկորդ է սահամանել՝ մեկ մրցաշրջանում իրացրած առավելագույն 3-միավորանոց նետումների կատեգորիայում (272)։ Խաղընկեր Քլեյ Թոմսոնի հետ ռեկորդ է սահմանել նաև մրցաշրջանի ընթացքում կատարած կոմբինացիոն 3-միավորանոց նետումների ասպարեզում (484)։ Թոմսոն-Քարի խաղազույգն այժմ կրում է «Սփլեշ բրադըրս» ("Splash Brothers") մականունը։ 2014-15 մրցաշրջանում գերազանցել է իր իսկ սահմանած 272 երեքմիավորանոց նետումների ռեկորդը՝ այն հասցնելով 286-ի։ Խաղաշրջանի ավարտից հետո արժանացել է ամենաարդյունավետ խաղացողի (MVP) կոչմանը։ 2015, 2017, 2018 և 2022 թվականներին նվաճել է NBA-ի գավաթը։
NBA-ի նախկին բասկետբոլիստ Դել Քարիի և նախկին վոլեյբոլիստուհի Սոնյա Քարիի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է բասկետբոլիստ Դել Քարիի և վոլեյբոլիստուհի Սոնյա Քարիի ընտանիքում՝ Ակրոն քաղաքում (Օհայո նահանգ), սակայն տեղափոխվել է Շառլոթ (Հյուսիսային Կարոլինա), որտեղ հայրն սկսում է խաղալ «Շառլոթ Հորնեթսի» կազմում։ Ունի կրտսեր եղբայր՝ Սեթ անվամբ, ով ներկայումս հանդես է գալիս NBA-ի զարգացման լիգայի «Էրի Բեյհոքս» ակումբում։ Մանկության տարիներին Քարին կրթվել է Մոնտեսորիի կրթական ծրագրով։
2001-2002 թվականներին Քարին ապրել է Տորոնտոյում, քանի որ հայրն այդ ընթացքում ելույթներ է ունենում «Տորոնտո Ռեպտորսում»։ 7-րդ և 8-րդ դասարաններում հանդես է եկել տեղի դպրոցներից մեկի բասկետբոլային հավաքականում՝ ունենալով անպարտելի մրցաշրջան։
Որպես ավագ դպրոց, հաճախել է Շառլոթի քրիստոնեական դպրոցը (Charlotte Christian School), որի բասկետբոլային հավաքականում հանդես գալու տարիներին բազմաթիվ առիթներով ընդգրկվել է «all-state», «all-conference» խորհրդանշական հավաքականներում, ինչպես նաև երեք անգամ ճանաչվել կոնֆերենցիայի չեմպիոն։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունել է Դեյվիդսոնի քոլեջի կրթաթոշակային ծրագիրը՝ երեք ուսումնական տարի համալսարանային առաջնության շրջանակներում ներկայացնելով «Ուայլդքեթս» ակումբը։ Համալսարանային տարիներին Քարին սահմանում է ռեկորդ (համալսարանի և Հարավային կոնֆերենցիայի պատմության մեջ)՝ սահամանած միջին միավորների կատեգորիայում, երկու անգամն ճանաչվում Հարավային կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ։ Համալսարանի երկրորդ տարում Քարին սահմանում է նաև NCAA-ի ռեկորդ՝ մեկ մրցաշրջանում իրացրած երեքմիավորանոց նետումների կատեգորիայում։
Բաց թողնելով վերջին համալսարանային տարին, Քարին մասնակցության հայտ է ներկայացնում 2009 թվականի NBA-ի դրաֆթում։ Առաջին ռաունդի 7-րդ համարով Քարին ընտրվում է «Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» կողմից։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոլդեն Սթեյս Ուորիորս
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ (2009–2014)
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հունիսի 25-ին՝ NBA դրաֆթի ժամանակ, Ստեֆեն Քարին ընտրվել է Գոլդեն Սթեյթ Ուորիորս ակումբի կողմից ընդհանուր յոթերորդ համարի ներքո[5]։ 2009-10 դեբյուտային մրցաշրջանի ժամանակ անցկացրել է 80 հանդիպում (77 մեկնարկային)՝ միջինում 36,2 րոպե ժամանակահատվածում հավաքելով 17,5 միավոր, 4,5 անդրադարձ, 5,9 ասիսթ և 1,9 խլում[6]։ Երկրորդ կեսից հետո Քարի արդեն ընդուվում էր որպես տարվա լավագույն սկսնակ[7]։ Համարվել է Արևմտյան Կոնֆերենցիայի հունվար անսվա սկսնակ։ Ապրիլ և մարտ ամիսներին նույնպես համարվել է ամսվա սկսնակ և դարձել միակ խաղացողը Արևմտյան Կոնֆերենցիայում, որը երեք անգամ ճանաչվել է ամսվա լավագույն սկսնակ[6]։ Մրցաշրջանի ավարտին նրան «NBA տարվա լավագույն սկսնակ»-ը դառնալուն խանգարում է Թառիք Էվանսը[7]։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականում և դարձել ակումբի պատմության մեջ երկրորդ բասկետբոլիստը, որը ստացել է սկսնակների առաջին հավաքականի բոլոր մրցանակները[6]։ 30 և ավելի միավոր է հավաքել 8 անգամ՝ գերազանցելով մրցաշրջանի մյուս բոլոր սկսնակներին, ինչը 2003-04 մրցաշրջանից աննախադեպ էր, երբ Լեբրոն Ջեյմս արել էր 13 անդամ և Կարմելո Էնթոնին 1 անգամ։ Քարին հինգ անգամ մեկ խաղում հավաքել է 30 միավոր և 10 ասիսթ՝ հավասարվելով Մայքլ Ջորդանի արդյունքին և զբաղեցնելով 2-րդ տեղը (առաջինն Օսկար Ռոբերտսոնն է)։ Փետրվարի 10-ին Լոս Անջելես Կլիմեպերսի դեմ խաղում հավաքել է 36 միավոր, 13 ասիսթ և 10 անդրադարձ՝ իրականացնելով առաջին թրիփլ դաբլը և դառնալով այդպիսի արդյունք ցուցաբերող NBA պատմության 6-րդ խաղացողը։ Ապրիլի 14-ին՝ Ուորորսի մրցաշրջանի եզրափակիչ խաղի ընթացում, Քարին հավաքել է 42 միավոր, 9 անդրադարձ և 8 ասիսթ՝ սահմանելով նոր անձնական ռեկորդ և դառնալով Օսկար Ռեբերտսոնից հետո միակ խաղացողը։ Մրցաշրջանի ընթացքում Քարին հավաքել էր 166 երեքմիավորանոց, ինչը NBA պատմության մեջ առաջին դեպքն էր[6]։
2010-11 մրցաշրջանի ընթացքում Քարին մասնակցել է 74 խաղի (բոլորը մեկնարկային)՝ միջինում 33,6 րոպե ժամանակահատվածում հավաքելով 18,6 միավոր, 3,9 անդրադարձ, 5,8 ասիսթ և 1,47 խլում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.cbssports.com/nba/players/playerpage/1685204/stephen-curry
- ↑ Augustyn A. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Basketball Reference
- ↑ «ԴՐԱՖԹ 2009». NBA.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Simmons, Rusty (2009 թ․ հուլիսի 9). «Curry signs deal». sfgate.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Stephen Curry stats, details, videos, and news». NBA.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 7,0 7,1 Dubow, Josh (2010 թ․ ապրիլի 29). «NBA: Sacramento guard Tyreke Evans wins NBA Rookie of the Year award». deseretnews.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը NBA.com կայում(անգլ.)
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում Արխիվացված 2016-07-22 Wayback Machine(անգլ.)