Լեբրոն Ջեյմս
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Լեբրոն Ջեյմս LeBron James | |||||
Ակումբ | Լոս Անջելես Լեյքերս | ||||
---|---|---|---|---|---|
Դիրքը | Հարձակվող | ||||
Համար | № 23[1] | ||||
Ի ծնե տրված անունը | Լեբրոն Ռեյմոն Ջեյմս LeBron Raymone James | ||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 30, 1984[2][3][4] (39 տարեկան) | ||||
Ծննդավայր | Ակրոն, Օհայո ԱՄՆ | ||||
Ազգություն | Ամերիկացի | ||||
Քաշ | 113 կգ | ||||
Դպրոց | Սենթ Վինսենթ - Սենթ Մերի (Ակրոն, Օհայո) | ||||
Դրաֆթի տարի | 2003 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին | ||||
Դրաֆթ ակումբ | Կլիվլենդ Կավալիերս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
Կլիվլենդ Կավալիերս (2003-2010) Մայամի Հիթ (2010-2014) Կլիվլենդ Կավալիերս (2014-2018) Լոս Անջելես Լեյքերս (2018-այժմ) | |||||
Մրցանակներ
| |||||
| |||||
|
Լեբրոն Ռեյմոն Ջեյմս ավագ (անգլ.՝ LeBron Raymone James Sr., դեկտեմբերի 30, 1984[2][3][4], Ակրոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում՝ որպես թեթև և ծանր հարձակվող:Համարվում է NBA-ի պատմության մեծագույն բասկետբոլիստներից մեկը։ Մասնագիտական կարիերայի ընթացքում չորս անգամ հաղթել է NBA-ի առաջնությունը, երեք անգամ արժանացել գերեզրափակչի ամենաարժեքավոր խաղացողի (MVP) կոչմանը, չորս անգամ ճանաչվել կանոնավոր մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող, ինչպես նաև մեկնարկային մրցաշրջանում ճանաչվել «Տարվա նորեկ»։ Տասնվեց անգամ ճանաչվել է աստղ և հանդես եկել Բոլոր աստղերի ամենամյա ցուցադրական խաղում, ինչպես նաև բազմաթիվ անգամներ ընդգրկվել է «All-NBA» և «All-Defensive» խորհրդանշական հավաքականներում։
Ծնվել է Օհայո նահանգի Ակրոն քաղաքում։ Տեղի Սենթ Վինսենթ-Սենթ Մերի ավագ դպրոցում անցկացրած տարիներին մամուլի կողմից բազմիցս ներկայացվել է որպես NBA-ի ապագա գերաստղ։ Դպրոցն ավարտելուց հետո Ջեյմսը որոշում է չհաճախել համալսարան և միանգամից մուտք է գործում 2003 թվականի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի դրաֆթ, որտեղ առաջին իսկ ընտրությամբ ընտրվում է հայրենի Օհայո նահանգը ներկայացնող «Կլիվլենդ Կավալիերսի» կողմից։ «Կլիվլենդի» կազմում Ջեյմսը հասել է մինչև 2007 թվականի NBA-ի գերեզրափակիչ՝ 0:4 ընդհանուր հաշվով պարտվելով «Սան Անտոնիո Սփըրսին»։ 2010 թվականին Ջեյմսը որոշում է հեռանալ Կլիվլենդից և նոր պայմանագիր է կնքում «Մայամի Հիթի» հետ՝ միանալով թիմի առաջատարներ Դուեյն Ուեյդին և Քրիս Բոշին։ «Մայամիի» կազմում Ջեյմսը երկու տարի անընդմեջ՝ 2012 և 2013 թվականներին հաղթել է NBA-ի առաջնությունը։ 2014 թվականին վերադարձել է «Կլիվլենդ Կավալիերս»։ 2016 թվականին «Կավալիերսի», իսկ 2020 թվականին արդեն «Լեյքերսի» կազմում ճանաչվել է NBA-ի չեմպիոն։
Ակումբային կարիերայից զատ Ջեյմսը Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում մասնակցել է 2004 թվականի Աթենքի, 2008 թվականի Պեկինի և 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերին։
Վաղ կյանքը և պատանեկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 30-ին՝ Ակրոնում (Օհայո նահանգ)։ Մայրը՝ Գլորիա Մարի Ջեյմսը ծննդաբերելիս եղել է ընդամենը 16 տարեկան, իսկ կենսաբանական հայրը՝ Էնթոնի Մաքլելանդ անունով, եղել է նախկինում ազատազրկման ենթարկված անձնավորություն, ով լքում է կնոջը՝ երեխայի հոգսը ամբողջովին թողնելով վերջինիս ուսերին[5][6]։
Կյանքի վաղ տարիները խոստումնալից չէին թվում ոչ Լեբրոնի, ոչ էլ Գլորիայի համար։ Նրանք բավականին հաճախ էին փոխում բնակության վայրը՝ մինչև որ մայրն ի վիճակի է լինում հիմնական աշխատանք ձեռք բերել։ Լեբրոնն ընտանեկան անհաջողությունների պատճառով դպրոցում բավականին փակ երեխա էր և դժվարությամբ էր ընկերանում համադասարանցիների հետ։
Ջեյմսը սպորտով, մասնավորապես՝ բասկետբոլով և ամերիկյան ֆուտբոլով զբաղվելով ցանկանում էր ցրել վրդովմունքները։ Սկսելով առավել խորը զբաղվել ֆուտբոլով՝ Ջեյմսի մարզիչ Ֆրենկի Ուոքերը Գլորիայի հետ համաձայնության է գալիս, որպեսզի որդին ապրի Ուոքերների ընտանիքի հետ՝ այդպիսով վերջ դնելով Լեբրոնի անընդհատ տեղափոխություններին և դպրոցից բացակայություններին։ Ուոքերի այս քայլը մեծ նշանակություն է ունենում պատանու համար, ով կրկին սկսում է կանոնավոր դպրոց այցելել։ Մարզչի ընտանիքում 18 ամիս ապրելուց հետո մայրը որդուն ետ է բերում իր մոտ, սակայն որոշ ժամանակ անց կանխագուշակելով մոտակա ֆինանսական խնդիրների առաջացումը՝ որդուն կրկին տանում է Ուոքերի տուն։ Ուքերների հետ ապրելու ժամանակ Լեբրոնը դպրոցում մի շարք ընկերներ է ձեռք բերում, սակայն առավել մտերմանում է համադասարանցիներ Դրու Ջոյս III-ի, Շիան Քոթոնի և Վիլլի Մակգիի հետ։ Դառնալով անբաժան ընկերներ՝ տղաները մասնակցում են բասկետբոլի դպրոցական առաջնությանը՝ 1999 թվականին հաղթելով առաջնության գավաթը[7]։ Խումբը, սակայն, հարուցում է տեղացիների վրդովմունքը, երբ որպես ավագ դպրոց ընտրում է ոչ թե տեղի հանրային դպրոցը, այլ տեղափոխվում Սենթ Վինսենթ-Սենթ Մերի, որտեղ աշակերտները մեծ մասամբ սպիտակամորթ էին։ Սենթ Վինսենթ-Սենթ Մերիի երկրորդ տարում տղաների բասկետբոլային կազմը համալրում է նորեկ Ռոմեո Թրևիսը, ով ներկայումս հանդես է գալիս եվրոպական ակումբներում[8]։ Տղաների ամուր ընկերությունը հետագայում ծառայում է «Ավելին քան խաղ» (More Than a Game) վավերագրական ֆիլմի ստեղծման առարկա[9]։
Ավագ դպրոցի կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմսն սկսում է հաճախել Ակրոնի Սենթ Վինսենթ-Սենթ Մերի ավագ դպրոցը, որտեղ խաղում է և՛ բասկետբոլ և՛ ամերիկյան ֆուտբոլ։ Խաղալով որպես լայն ընդունիչ (հարձակվողական դիրք ամերիկյան ֆուտբոլում), Ջեյմսն արժանանում է հանրության ուշադրությանը, երբ իր թիմի կազմում արժանանում է մի շարք ճանաչողական մրցանակների, ինչպես նաև թիմն առաջնորդում դեպի տարածքային առաջնության կիսաեզրափակիչ։ Որպես ֆուտբոլիստ հանդես գալու 4-րդ տարին դառնում է ճակատագրական Լեբրոնի համար, երբ վերջինս զուգահեռ մասնակցելով բասկետբոլային խաղերին՝ կոտրում է ձեռքի դաստակը[10] և ստիպված հրաժարվում ամերիկյան ֆուտբոլից։ Ըստ մի շարք սպորտային վերլուծաբանների՝ եթե Լեբրոնը շարունակեր ամերիկյան ֆուտբոլով զբաղվելը, ապա միանշանակ կդառնար NFL-ի մարզիկ[11]։
Ջեյմսը հենց առաջին օրվանից եղել է Սենթ Վինսենթ-Սենթ Մերիի բասկետբոլային թիմի մեկնարկային խաղացողը։ Իններորդ դասարանում նրա միջին ցուցանիշներն էին 21 միավոր և 6,2 անդրադարձ, որը նրան օգնում է ի վերջո թիմին պարգևել Օհայոյի ավագ դպրոցների ազգային ասոցիացայի (Ohio High School Athletic Association, կրճատ՝ OHSAA) 3-րդ դիվիզիոնի տիտղոսը։ Հաջորդ տարի Լեբրոնը բարելավում է միջին ցուցանիշները. 25,2 միավոր և 7,2 անդրադարձ, ինչպես նաև 5,8 արդյունավետ փոխանցում և 3,8 գնդակի խլում։ Թիմն ամփոփում է մրցաշրջանը 26-1 ցուցանիշով և կրկին դառնում դիվիզիոնի չեմպիոն։ Ակնառու խաղի համար Ջեյմսին շնորհվում է «Օհայոյի Միստր Բասկետբոլ» տիտղոսը, ինչպես նաև ընդգրկվում է «All-USA առաջին թիմ» խորհրդանշական հավաքականի կազմում։
Հաջորդ տարին Ջեյմսի համար էլ ավելի հաջող է անցնում՝ նրա ճանաչումը դարձնելով համազգային։ Մրցաշրջանի մեկնարկից առաջ հայտնվում է «Սլեմ» ամսագրի շապիկին, իսկ գրող, հրապարակախոս Ռայան Ջոնսը Ջեյմսին անվանում է «Ներկա պահին ԱՄՆ-ի լավագույն ավագ դպրոցի բասկետբոլիստ»։ Այս անգամ միջինը բերելով 29 միավոր, 8,3 անդրադարձ, 5,7 արդյունավետ փոխանցում և 3,3 խլում՝ Ջեյմսը կրկին հռչակվում է «Օհայոյի Միստր Բասկետբոլ» և կրկին ընդգրկվում «All-USA առաջին թիմ» խորհրդանշական հավաքականում։ Ջեյմսը նվաճում է նաև 2001-2002 խաղաշրջանի «Գեյթորեյդի տարվա բասկետբոլիստ» տիտղոսը։ Դժբախտաբար, Սենթ Վինսենթ-Սենթ Մերիի թիմը չի կարողանում ևս մի տարի պաշտպանել նահանգային տիտղոսը և պարտվում է Ռոջեր Բեյքոնի անվան ավագ դպրոցի սաներին։ Պարտությունից հետո Լեբրոնը լուրջ մտադրություններ է ցուցաբերում մուտք գործելու 2002 թվականի NBA դրաֆթ` անտեսելով դրաֆթում մասնակցելու իրավասության կանոններից մեկը, որը ենթադրում է, որ դիմող բասկետբոլիստները պետք է առնվազն ավարտած լինեն ավագ դպրոցը։ Խնդրագրի մերժումը ավելի է մեծացնում Ջեյմսի ոգեշնչվածությունը։
Մինչ դպրոցական վերջին տարվա մեկնարկը, Լեբրոնն արդեն հայտնվել էր «ESPN ամսագրի» և «Սպորտս Իլուսթրեյթիդի» շապիկներին։ Լեբրոնի հուժկու խաղաոճը ստիպում է ավագ դպրոցին տան հանդիպումները անցկացնել ավելի մեծ՝ «Ջեյմս Ա. Ռոուդզի արենայում»։ Խաղերը երբեմն դիտելու էր գալիս մեծն Շաքիլ Օ'Նիլը, իսկ որոշ հանդիպումներ էլ ցուցադրվում էին հեռուստատեսությամբ՝ ESPN2 հեռուստաալիքով։ Այս խաղաշրջանում Ջեյմսի ցուցանիշներն էին արդեն 31,6 միավոր, 9,6 անդրադարձ, 4,6 արդյունավետ փոխանցում և 3,4 խլում։ Արդեն երրորդ տարին անընդմեջ Ջեյմսն արժանանում է «Օհայոյի Միստր Բասկետբոլ» և «All-USA առաջին թիմ» տիտղոսներին։ Նույն տարի Ջեյմսը մասնակցում է ավագ դպրոցների բասկետբոլիստների շրջանակներում անցկացվող երեք բոլոր-աստղային խաղի՝ «EA Sports Roundball Classic», «Jordan Capital Classic» և «McDonald's All-American Game», ինչով նա կորցնում էր NCAA-ում հանդես գալու իրավունքը և միանգամից պաշտոնապես դառնում 2003 թվականի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) դրաֆթի օրինական թեկնածու։ Ջեյմսը վերջապես ավարտում է ավագ դպրոցը՝ ընդհանուր առմամբ իր հաշվին գրանցելով 2657 միավոր, 892 անդրադարձ և 523 փոխանցում։
Չնայած մեծաթիվ հաղթանակներին՝ Լեբրոնի ավարտական տարին լի էր հուզումներով և լարվածությամբ. իր 18-ամյակի կապակցությամբ Լեբրոնը մորից «Համմեր Հաշ 2» մակնիշի ավտոմեքենա է նվեր ստանում։ Մայրը մեքենայի համար բանկից վարկ վերցնելիս որպես ապահովագրություն առաջ էր քաշել որդու՝ ապագայում որպես պրոֆեսիոնալ մարզիկի՝ գումար աշխատելու կարողությունը[12]։ Այս երևույթը OHSAA-ի կողմից արժանանում է լուրջ հետաքննության, քանի որ ըստ կառույցի կանոնակարգի՝ նրանում հանդես եկող սիրողական մարզիկը իր սպորտային ցուցաբերումների համար իրավունք չունի 100 դոլարից ավելի արժեք ունեցող պարգև ընդունել։ Բացի այդ Ջեյմսը քաղաքային հագուստի խանութից նվեր է ստանում երկու բասկետբոլային մարզաշապիկ, յուրաքանչյուրը՝ 845 ԱՄՆ դոլար արժողությամբ՝ խանութի համար գովազդային պաստառում նկարահանվելու դիմաց, ինչը արդեն OHSAA-ի կանոնների պաշտոնական խախտում էր։ Լեբրոնը զրկվում է դպրոցական մրցումներում մասնակցելու իրավունքից, ինչը սակայն հետագայում կրճատվում է մինչև երկու հանդիպում, որից հետո նա կրկին վերադառնում է[13]։
NBA-ի կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիվլենդ Կավալիերս (2003-2010)
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջապես Ջեյմսը մուտք է գործում ասոցիացիա՝ 2003 թվականի դրաֆթի առաջին ընտրությամբ՝ «Կլիվլենդ Կավալիերսի» կողմից։ Որպես արդեն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ՝ իր մեկնարկային խաղում Ջեյմսն իր հաշվին գրանցում է 25 միավոր, 9 փոխանցում, 6 անդրադարձ և 4 խլում՝ ընդհանուր ունենալով 60% նետման արդյունավետություն[14]։ Ջեյմսը պետք է մասնակցեր 2004 թվականի «Սլեմ դանկ մրցույթին», սակայն ծնկի վնասվածքի պատճառով փոխարինվում է[15]։ Մրցաշրջանի մայրամուտին, «Նյու Ջերսի Նեթսի» դեմ խաղում՝ Ջեյմսը գրանցում է խաղաշրջանի բարձրագույն 41 միավոր։ Կանոնավոր առաջնության ավարտին Ջեյմսին շնորհվում է «Տարվա նորեկ» մրցանակը՝ ունենալով 20,9 միավոր, 5,9 փոխանցում և 5,5 անդրադարձ միջին ցուցանիշները։ Չնայած այդ ժամանակ 19-ամյա Ջեյմսի մեծաթիվ ջանքերին՝ նրա թիմն այնուամենայնիվ չի կարողանում մուտք գործել փլեյ-օֆֆ՝ ընդ որում լինելով շատ մոտ որակավորվելուն։
2004-05 մրցաշրջանում «Կավալիերսն» անհամեմատ առավել հաջող է խաղում. Ջեյմսն իր որակյալ խաղի համար ստանձնում է ակումբի առաջնորդի պաշտոնը։ Հունվարի 29-ին Ջեյմսը արձանագրում է իր առաջին թրիփլ դաբլը (առնվազն երեք տասը միավորանոց ցուցանիշ)։ Այս մրցաշրջանում Լեբրոնն առաջին անգամ ճանաչվում է աստղ և մասնակցում ամենամյա «NBA-ի բոլոր աստղերի խաղին»։ Մարտի 20-ին կայացած «Կլիվլենդ» - «Տորոնտո» հանդիպման ժամանակ, Ջեյմսը վաստակում է կարիերայի բարձրագույն 56 միավորը։ Մրցաշրջանն ամփոփելով և 27,2 միավոր 7,2 փոխանցում, 7,4 անդրադարձ և 2,2 խլում տվյալներով՝ Լեբրոնի թիմը, չնայած մրցաշրջանի սկզբում խոստումնալից մեկնարկին, կրկին չի կարողանում դուրս գալ փլեյ-օֆֆ՝ ունենալով 42-40 ցուցանիշը[16]։
2006 թվականի բոլոր աստղերի խաղում Ջեյմսն առաջին անգամ արժանանում է «հանդիպման ամենաարդյունավետ խաղացողի» (MVP) տիտղոսին՝ դառնալով այդ մրցանակի պատմության մեջ ամենաերիտասարդ տիտղոսակիրը (21 տարեկան, 51 օրական)։ 2005-06 խաղաշրջանն ավարտելով 31,4 միավոր, 7,0 անդրադարձ և 6,6 փոխանցում տվյալներով՝ Ջեյմսն առաջադրվում է մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակին, սակայն այն տրվում է կանադացի խաղարկող Սթիվ Նեշին։
Ջեյմսի առաջնորդությամբ «Կլիվլենդը» վերջապես կարողանում է դուրս գալ փլեյ-օֆֆ, մի բան, որը թիմին չէր հաջողվել իրագործել 1998 թվականից ի վեր։ Արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի առաջին ռաունդում «Կավալիերսի» հակառակորդն էր «Վաշինգթոն Վիզարդսը», որի հետ անցկացնելով 6 հանդիպում «Կավալիերսը» կարողանում է հաղթահարել առաջին ռաունդի պատնեշը և ընթանալ դեպի կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ (2-րդ ռաունդ), որտեղ թիմի հակառակորդն էր նախորդ տարվա կոնֆերենցիայի չեմպիոն «Դետրոյթ Փիստոնսը»։ Կավալիերսը տանուլ է տալիս սերիան «Փիստոնսին» և դուրս մնում հետագա մրցապայքարից։
Մրցաշրջանի ավարտից հետո Ջեյմսը երկարաձգում է պայմանագիրը «Կլիվլենդի» հետ՝ 3 տարվա 60 միլիոն դոլար արժողությամբ (ինչպես նաև 4-րդ տարին բասկետբոլիստի հայեցողությամբ)։
2006-07 խաղաշրջանում Ջեյմսի վիճակագրական ցուցանիշներն էին 27,3 միավոր, 6,7 անդրադարձ, 6,0 փոխանցում և 1,6 խլում։ Այդ տարի ակումբին կրկին հաջողվում է թափանցել փլեյ-օֆֆ՝ կանոնավոր առաջնությունում անցկացրած 82 խաղերից 50-ում տարած հաղթանակների շնորհիվ[17]։ փլեյ-օֆֆի առաջին ռաունդում «Կլիվլենդի» մրցակիցը կրկին «Վիզարդսն» էր, որը կրկին դուրս է մնում մրցակցությունից այս անգամ արդեն 0-4 հաշվով։ Երկրորդ ռաունդում «Կավալիերսը» մրցապայքարից դուրս է թողնում «Նյու Ջերսի Նեթսին» և առաջ ընթանում դեպի կոնֆերենցիայի եզրափակիչ (3-րդ ռաունդ), որտեղ բախվում է «Դետրոյթ Փիստոնսի» հետ, որի հարկի տակ անցկացարած առաջին երկու հանդիպումներում կրած պարտություններից հետո հետ է մնում մրցակցից 0-2 հաշվով, սակայն արդեն Կլիվլենդում թիմը կարողանում է հավաքվել և հաշվի տարբերությունը հասցնել զրոյականի՝ 2-2: 5-րդ խաղում Ջեյմսը ցուցաբերում է փլեյ-օֆֆների պատմության մեծագույն խաղերից մեկը։ Խաղի վերջին 2 վայրկյանում, երբ «Կլիվլենդը» հետ էր հաշվի մեջ, Ջեյմսը լեյափ-նետումով կարողանում է իր թիմի համար անչափ անհրաժեշտ հաղթանակը կորզել։ «Կլիվլենդը» վերջապես դուրս է գալիս NBA-ի գերեզրափակիչ ընդհարվելով Թիմ Դանքանի, Թոնի Պարկերի և Մանու Ջինոբիլիի գլխավորած «Սան Անտոնիո Սփըրսին»։ Սերիան, սակայն, «Կավալիերսի» համար այդքան էլ հաջող չի անցնում և թիմը անցկացվող 4 հանդիպումներում պարտվում է, և այդ տարի արդեն 4-րդ անգամ NBA-ի չեմպիոն է դառնում «Սան Անտոնիոն»։ Շատ քննադատներ այս ձախողումը կապում էին այն փաստի հետ, որ թիմում չկար Ջեյմսի մակարդակի ևս մի բասկետբոլիստ, ով կկարողանար արդյունավետ կերպով օգտակար լինել նրան։
Հաջորդ՝ 2007-08 մրցաշրջանում, 4-րդ անգամ հանդես գալով բոլոր աստղերի խաղում՝ Ջեյմսը 2-րդ անգամ ճանաչվում է «հանդիպման ամենաարժեքավոր խաղացող» (MVP)։ Այս անգամ 45-37 ընդհանուր ցուցանիշով «Կլիվլենդը» դուրս է գալիս փլեյ-օֆֆ և երրորդ հաջորդական անգամ ընդհարվում «Վաշինգթոն Վիզարդսի» հետ և կրկին դուրս մղում վերջինիս հետագա մրցապայքարից։ Սերիայի նախօրեին կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ «Վաշինգթոնի» պաշտպան Դեշոն Սթիվենսոնը Լեբրոնին անվանում է «գերագնահատված», ինչին Ջեյմսը նախընտրում է չարձագանքել նշելով, թե «սա նույնը կլիներ, ինչ որ Ջեյ Զիի մակարդակի ռեփերը բանի տեղ դներ Սոլջա Բոյի կողմից արված բացասական դիտողություններին»։ Ջեյ Զիի հետ լինելով մտերիմ ընկերներ՝ Ջեյմսն հետո ավելացնում է, որ ոչ մի անձնական վիրավորանք չի ցանկանում պատճառել Սոլջա Բոյին, ով սկսնակ ռեփեր էր։ Անցնելով հաջորդ ռաունդ՝ 7-խաղյա լարված մրցապայքարում «Կլիվլենդը» ի վերջո դիրքերը զիջում է «Բոստոն Սելտիքսին»։ Վերջինս նույն տարի դառնում է NBA-ի չեմպիոն։
2008-09 մրցաշրջանի փլեյ-օֆֆում Ջեյմսի թիմը առաջին ռաունդում հաղթում է «Դետրոյթ Փիստոնսին», 2-րդում՝ «Ատլանտա Հոքսին», սակայն կոնֆերենցիայի եզրափակչում տանուլ է տալիս սերիան՝ դիրքերը զիջելով Դուայթ Հովարդի «Օռլանդո Մեջիքին»։
2009-10 մեկնարկին Կավալիերսը փոխանակում է Շաքիլ Օ'Նիլին և ձեռք բերում նախկինում աստղ ճանաչված Անտուան Ջեյմիսոնին։ Մրցաշրջանի ավարտին Ջեյմսը երկրորդ անգամ արժանանում է «կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստի» կոչմանը։ փլեյ-օֆֆի առաջին ռաունդում «Կլիվլենդը» հաղթում է «Չիկագո Բուլսին», սակայն երկրորդ ռաունդում պարտություններ կրում «Բոստոն Սելտիքսի» կաղմից։ Ջեյմսն ընկնում է քննադատական քարկոծումների մեջ՝ վատ խաղի համար, մասնավորապես 5-րդ խաղում, որտեղ նա ընդամենը 20 % նետման արդյունավետությամբ հանդիպումն ավարտում է իր հաշվին ունենալով ընդամենը 15 միավոր[18]։ Այդ խաղի ավարտից հետո Լեբրոնը դուրս է գալիս խաղահրապարակից՝ տնային հարկի երկրպագուների բացասական սուլոցների ներքո։ Հաջորդ 6-րդ խաղում կրկին պարտություն կրելով՝ «Կլիվլենդը» նորից դուրս է մնում փլեյ-օֆֆից։ Սակայն այդ խաղը այնքանով էր նշանակալի լինելու Ջեյմսի կյանքում, որ լինելու էր նրա անցկացրած վերջին հանդիպումը որպես «Կավալիեր»։
Ազատ գործակալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
«Կլիվլենդի» երկրպագուներն այրում են 23-րդ համարի մարզաշապիկները | |
Տեսանյութ |
2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ջեյմսն արդեն համարվում էր ազատ գործակալ, քանի որ լրացել էր նրա պայմանագիրը «Կավալիերսի» հետ։ Ջեյմսի ծառայությունների դիմաց հետաքրքրություններ են ցուցաբերում «Չիկագո Բուլսը», «Լոս Անջելես Կլիպերսը», «Մայամի Հիթը», «Նյու Յորք Նիքսը», «Նյու Ջերսի Նեթսը» և իհարկե նախկին ակումբ «Կլիվլենդ Կավալիերսը»[19]։ Հուլիս 8-ին՝ ESPN հեռուստաալիքի կազմակերպած «Որոշում» (The Decision) կոչվող հատուկ թողարկման ժամանակ Ջեյմսը պաշտոնապես հայտնում է, որ պայմանագիր կստորագրի «Մայամի Հիթի» հետ։ Լեբրոնի պաշտոնական ելույթից մի քանի օր առաջ ազատ գործակալներ դարձած և նույն թվականին դրաֆտացված բասկետբոլիստներ Քրիս Բոշը և Դուեյն Ուեյդը նույնպես ցանկություն են հայտնում միանալ «Մայամի Հիթին» (Ուեյդը երկարաձգում է պայմանագիրը թիմի հետ)։ Երեք աստղային բասկետբոլիստները ձևավորում են «Մայամի Հիթի» պինդ կորիզը։ Ջեյմսն իրեն երջանիկ է զգում նոր ակումբում, քանի որ ըստ նրա՝ ընկերները պիտի թեթևացնեին իր բեռը հարձակման մեջ։ Լեբրոնը գտնում է, որ այս կերպ նրա՝ NBA-ի ոսկին շահելու հավանականությունն ավելի մեծ կլինի, քան եթե նա մնար Կլիվլենդում[20][21]։
Ջեյմսի որոշումն այդքան էլ դրական արձագանքներ չի ունենում Կլիվլենդում։ Ակումբի նախագահ Դեն Գիլբերտը, որոշման մասին տեղեկանալուց հետո, բաց նամակ է գրում կլիվլենդցի երկրպագուներին, որում սառը կերպով վիրավորում է Ջեյմսին։ Որոշ երկրպագուներ այնքան էին տաքացել, որ համացանցում տեղադրում էին հոլովակներ, որտեղ խմբակային կերպով այրում էին Ջեյմսի կլիվլենդյան մարզաշապիկը[22]։ NBA-ի նախկին բասկետբոլիստներ Մայքլ Ջորդանը և Մեջիք Ջոնսոնը նույնպես չեն ողջունում Ջեյմսի որոշումը՝ պնդելով, որ նա պիտի մնար նախկին ակումբում և այնտեղ տղամարդավարի պայքարեր NBA-ի գավաթի համար[23][24]։
Ինչևէ Ջեյմսն իր որոշումը համարում է արդարացված, չնայած ավելացնում է, որ եթե ինքը մոլի երկրպագու լիներ, և սիրած մարզիկը լքեր թիմը, ապա նույնպես կդժգոհեր։
Մայամի Հիթ (2010-2014)
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հուլիսի 9-ի դրությամբ Ջեյմսն արդեն պաշտոնապես համարվում էր «Մայամի Հիթի» բասկետբոլիստ։ Չնայած պայմանագիրը ենթադրում էր գումարային հարցերով կոլեկտիվ բանակցություններ, սակայն Ջեյմսը՝ ի շահ իր նոր ակումբի, որոշում է համեմատաբար քիչ գումար վերցնել՝ որպեսզի հնարավոր լինի պայմանագիր կնքել Քրիս Բոշի հետ։ Այդ երեկոյան Մայամիի «American Airlines Arena» մարզպալատում կազմակերպվում է թիմի նոր «մեծ եռյակի» ողջունման արարողությունը, որն ուղեկցվում է ռոք համերգով։ Միջոցառման ժամանակ Ջեյմսը նշում է, որ առջևում դեռ շատ հաղթանակներ ու գավաթներ է տեսնում։ Մայամիի սահմաններից դուրս, սակայն, արարողությունը բացասական գնահատանքների է արժանանում։
2010-11 խաղաշրջանի ընթացքում Ջեյմսը փորձում էր իրեն ներկայացնել չարագործի կերպարում։ Նա նշում էր, որ իրեն շրջապատող բացասական վերաբերմունքից ազդված, այսուհետ խաղալու է այլ մակարդակի բասկետբոլ՝ ավելի ագրեսիվ և անկառավարելի։
Դեկտեմբերի 2-ին Ջեյմսը վերադառնում է Կլիվլենդ, սակայն արդեն որպես հակառակորդ թիմի անդամ։ Խաղն ավարտվում է «Մայամիի» հաղթանակով, ինչի մեջ առյուծի բաժինը հենց Ջեյմսինն էր, ով սակայն ամեն անգամ գնդակին դիպչելիս դահլիճից ահռելի բացասական սուլոցներ էր ստանում։
Ջեյմսն ամփոփեց կանոնավոր առաջնությունը 26,7 միավոր/խաղ արդյունքով։ փլեյ-օֆֆի առաջին ռաունդում Մայամին հեշտությամբ հաղթում է «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերսին», երկրորդում՝ 5-խաղյա մրցապայքարում դուրս է մղում «Բոստոն Սելտիքսի»ն և անցնում կոնֆերենցիայի եզրափակիչ` ընդհարվելով 2011.-ի MVP ճանաչված Դերիք Ռոուզի «Չիկագո Բուլսին», որին նույնպես 5-խաղյա մրցապայքարում դուրս է մղում մրցակցությունից և տեղափոխվում NBA-ի գերեզրափակիչ, որտեղ հակառակորդը «Դալաս Մավերիքսն» էր՝ Դըրք Նովիցկու և Ջեյսոն Քիդի գլխավորությամբ։ Սակայն այս անգամ բախտը «հիթին» չի ժպտում, և ակումբը 6-խաղյա մրցապայքարում պարտվում է «Մավերիքսին», և վերջինս դառնում է 2011 թվականի NBA-ի չեմպիոն։
Մինչ 2011-12 մրցաշրջանի մեկնարկը Ջեյմսը սկսում է մարզվել NBA-ի լեգենդ Հակիմ Օլաջուվոնի հետ, ով օգնում է կատարելագործել նրա խաղային ունակությունները։ Մրցաշրջանը սակայն նախատեսվածից ուշ է սկսվում՝ տխրահռչակ լոկաուտի պատճառով, որն իրենից ներկայացնում էր բասկետբոլիստների այսպես կոչված «գործադուլ»։ Խաղերի մեկնարկը դրվեց ոչ թե հոկտեմբեր ամսին, ինչպես արվում է սովորաբար, այլ դեկտեմբերին։ Ինչևէ կանոնավոր առաջնությունն ավարտելով նախորդներից ոչ պակաս տպավորիչ ցուցանիշներով (27,1 միավոր, 7,9 անդրադարձ, 6,2 փոխանցում, և 1,9 խլում՝ 53 % նետման արդյունավետությամբ)` Ջեյմսը մուտք է գործում փլեյ-օֆֆ։ Առաջին ռաունդում Մայամին առանց շատ ջանալու ճանապարհից մաքրում է «Նյու Յորք Նիքսին», իսկ երկրորդ ռաունդում մի քանի խաղ Ինդիանա Փեյսերսի հետ անցկացնելով զիջում է 2-1 հաշվով, սակայն կարողանում է վերականգնել տարբերությունները և ընդհուպ դուրս մղել Փեյսերսին փլեյ-օֆֆից։ Կոնֆերենցիայի եզրափակչում Մայամիի հակառակորդն էր «Բոստոն Սելտիքսը», որի հետ մրցապայքարը բավականին լարված է ընթանում, սակայն 7-խաղյա երկար պայքարում ի վերջ հաղթում է Լեբրոնի ակումբը` դուրս գալով NBA-ի գերեզրափակիչ և ուժերը չափելով «Օկլահոմա սիթի Թանդերի» հետ։ «Օկլահոմայի» կազմում էին հանդես գալիս այնպիսի երիտասարդ աստղեր, ինչպիսիք են Քևին Դյուրանտը, Ռասել Վեստբրուկը և Ջեյմս Հարդենը։ Առաջին խաղի առաջին խաղակեսում «Մայամին» հաշվի մեջ առաջ էր 13 միավորով, սակայն Օկլահոմայի բասկետբոլիստներին հաջողվում է ոչ միայն կրճատել այլ նաև հաշվի մեջ առաջ անցնել և հաղթել խաղը։ Երկրորդ խաղում «Հիթը» կարողանում է հաղթող դուրս գալ՝ սերիան հավասերեցնելով 1-1-ի։ Հաջորդ երկու հանդիպումները, համաձայն կանոնակարգի, անցկացվում են Մայամիում։ Երրորդ խաղում Մայամին նույնպես հաղթանակ է տանում՝ սերիան դարձնելով 2-1։ Չորրորդ խաղն առանձակի հիշարժան է դառնում Ջեյմսի համար, ով ոտքի վնասվածք է ստանում այն պահին, երբ խաղավարտին մնացել էր հինգ րոպե, սակայն 2 րոպե անց, չապաքինված վիճակում նորից մտնում է խաղահրապարակ և իրացնում թիմի համար չափազանց կարևոր 3-միավորանոց նետում։ Խաղն ավարտվում է «Մայամիի» հաղթանակով։ Հինգերորդ խաղում նույնպես հաղթանակ տանելով «Մայամի Հիթը» դառնում է 2012 թվականի NBA-ի չեմպիոն, իսկ ինքը՝ Ջեյմսը ստանում է գերեզրափակչի ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակը[25]։
2012-13 մրցաշրջանում Ջեյմսը վաստակեց իր կարիերայի 20 000-րդ միավորը՝ դառնալով պատմության ամենաերիտասարդ մարզիկը՝ 20 000-ի շեմը հատելու կատեգորիայում (28 տարեկան, 17 օրական)[26]։ Մրցաշրջանում «Մայամի Հիթն» ունեցավ 27 հաղթանակների շարան, որի ընթացքում Ջեյմսը խաղում էր բացառիկ արդյունավետությամբ[27]։ Փլեյ-oֆֆի առաջին ռաունդում «Մայամին» 4-0 առավելությամբ պայքարից դուրս մղեց «Միլոուքիին»։ Երկրորդ ռաունդում Լեբրոնի թիմը առավելության է հասնում առանց Դերիք Ռոուզի հանդես եկող «Չիկագո Բուլսի» նկատմամբ և անցնում դեպի կոնֆերենցիայի եզրափակիչ, որտեղ մրցակիցը «Ինդիանա Փեյսերսն» էր[28]։ Առաջին խաղի վերջին վայրկյաններին Ջեյմսը կատարում է լեյափ, և 1 միավորով «Մայամին» հաղթում է «Ինդիանայի»[29] Յոթ խաղ անցկացնելուց հետո «Հիթը» ի վերջո կարողանում է կոնֆերենցիայի մրցակցին դուրս մղել մրցապայքարից և հասնել դեպի NBA-ի գերեզրափակիչ։ Գերեզրափակչում «Մայամիի» մրցակիցն էր նախկինում 4 անգամ NBA-ի դափնեկիր դարձած «Սան Անտոնիո Սփըրսը»։ Սկզբնախաղերի ընթացքում Ջեյմսին քննադատում էին ոչ բավարար ագրիսիվ խաղի համար, ինչի մատճառով նրա թիմը սկսում է պարտվել սերիան 2-3 հաշվով։ 6-րդ հանդիպման ժամանակ Ջեյմսը գրանցում է իր փլեյ-օֆֆյան 3-րդ թրիփլ-դաբլը։ Չորրորդ քառորդում նրա բերած 16 միավորը որոշիչ դեր է կատարում «Մայամիի» հաղթանակի մեջ։ Վերջին և բախտորոշիչ յոթերորդ խաղն անցկացվում է Մայամիում։ Յոթերորդ խաղում Մայամին պարտության է մատնում Սան Անտնիոյին, և Ջեյմսը նվաճում է իր երկրորդ անընդմեջ NBA-ի գավաթը, ինչպես նաև երկրորդ անընդմեջ գերեզրափակչի MVP-ի տիտղոսը։
Առաջին նշանակալի ձեռքբերումը 2013-14 մրցաշրջանում 61-միավորանոց խաղն էր «Շառլոթ Բոբքեթսի» հետ մրցապայքարում (մարտի 3, 2014 թ.)։ Մեկ հանդիպման ընթացքում իր հաշվին ունենալով 61 միավոր՝ Ջեյմսը գերազանցում է «Մայամիի» նախկին հարձակվող Գլեն Ռայսի 56-միավորանոց ակումբային ռեկորդը (ապրիլի 15, 1995 թ., ընդդեմ «Օռլանդո Մեջիքի»)[30]։ Կանոնավոր առաջնության խաղերից մեկում Լեբրոնը կոտրում է քիթը և ստիպված լինում բաց թողնել 2 հանդիպում։ Կոտրվածքը պաշտպանելու համար Ջեյմսը սկսում է կրել սև գույնի կապրոնե դիմակ, ինչը տարածված երևույթ է բազմաթիվ սպորտաձևերում, սակայն «NBA»-ի նախագահական խորհուրդը, առանց որևէ բացատրությունների, պարտադրում է Ջեյմսին չկրել սև գույնի դիմակ, ինչը զարմացնում է մարզիկին[31]։
Կանոնավոր առաջնության ավարտից հետո Ջեյմսի միջին վիճակագրական ցուցանիշներն էին 27,1 միավոր, 6,9 անդրադարձ և 6,4 փոխանցում, ինչպես նաև 56,7 % նետման արդյունավետություն։
Փլեյ-օֆֆի երկրորդ ռաունդում՝ «Բրուքլին Նեթսի» հետ անցկացրած խաղերից մեկում Լեբրոնն իր հաշվին գրանցում է 49 միավոր Կոնֆերենցիայի եզրափակչում «Մայամին» հաղթում է «Ինդիանային» և 4-րդ տարին անընդմեջ դուրս գալիս գերեզրափակիչ։ Նման ձեռքբերում լիգայի պատմության մեջ ունեցել են ընդամենը 4 ակումբ։ Գերեզրափակչում «Մայամիի» մրցակիցը կրկին «Սան Անտոնիո Սփըրսն» էր։ Ջեյմսը բաց է թողնում սերիայի առաջին հանդիպման 4-րդ քառորդի մած մասը՝ ոտքի ջիլերի կծկման պատճառով։ Առաջին խաղում հաղթանակ է տանում «Սան Անտոնիոն»։ Երկրորդ հանդիպումն հաղթում է «Մայամին» և հավասարեցնում է սերիայի ընդհանուր հաշիվը։ Այնուամենայնիվ 5-խաղյա մրցապայքարում հաղթում է «Սան Անտոնիոն», և «Մայամիի» եռապատիկ գավաթի երազանքն հօդս է ցնդում[32]։
Վերադարձը Կլիվլենդ (2014-2018)
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Հունիսի 25-ին Ջեյմսը հրաժարվում է պայմանագրով նախատեսված մարզիկի հայեցողությանը թողնված վերջին տարուց և հուլիսի 1-ի դրությամբ արդեն համարվում ազատ գործակալ[33]։ Հուլիսի 1-ին՝ «Սպորտս Իլուսթրեյթիդ» հանդեսին տված հարցազրույցում Ջեյմսն հայտարարում է, որ ցանկություն ունի վերադառնալու «Կլիվլենդ Կավալիերս»[34]։ Ի տարբերություն 2010-ի՝ «Մայամի Հիթին» միանալու նրա նախորդ որոշմանը, այս որոշումը բավականին դրական արձագանքներ է ստանում[35][36]։ Հուլիսի 12-ին Ջեյմսը «Կլիվլենդի» հետ կնքում է 2 տարվա 42,1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր[37]։ Կանոնավոր մրցաշրջանի առաջին հանդիպումը «Կավալիերսի» կազմում Ջեյմսն անցկացնում է 2014 թվականի հոկտեմբերի 30-ին՝ 90-95 հաշվով պարտվելով Կարմելո Էնթոնիի «Նյու Յորք Նիքսին»[38]։
Լոս Անջելես Լեյքերս (2018-այժմ)
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Կարիերան հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեբրոն Ջեյմս | |
---|---|
Ջեյմսը որպես Միացյալ Նահանգների ազգային հավաքականի անդամ (Լոնդոն 2012) | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ LeBron James |
Մականուն(ներ)՝ | King James[39] |
Ազգություն՝ | Ամերիկացի |
Մասնագիտացում՝ | Տղամարդկանց բասկետբոլ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 30, 1984[2][3][4] (39 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ակրոն, Օհայո, ԱՄՆ |
Ակումբ՝ | Կլիվլենդ Կավալիերս, Մայամի Հիթ, Կլիվլենդ Կավալիերս և Լոս Անջելես Լեյքերս |
Հասակ՝ | 203 սմ |
Քաշ՝ | 113 կգ |
Ջեյմսը Միացյալ Նահանգների ազգային հավաքականում առաջին անգամ հանդես է գալիս 2004 թվականին՝ Աթենքի ամառային օլիմպիական խաղերում, որտեղ Միացյալ Նահանգները զարմանալիորեն գրավում է 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզի։
Հաջորդ անգամ Ջեյմսը հավաքականի կազմում մասնակցում է ՖԻԲԱ-ի 2006 թվականի աշխարհի առաջնության խաղերին, որտեղ նա հանդիսանում էր թիմի ավագներից մեկը։ Այս անգամ հավաքականը կրկին անհաջող է հանդես գալիս և տուն վերադառնում բրոնզե մեդալով։ Պեկին 2008-ի մասնակցության որակավորում ստանալու համար ԱՄՆ-ի հավաքականը ստիպված է լինում մասնակցելու 2007 թվականի ամերիկյան առաջնությունում, որտեղ էլ գրավում է առաջին տեղը՝ պաշտոնապես դառնալով Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից երկիր։ Առաջնության ժամանակ հատկապես ուշագրավ էր Արգենտինայի հետ հանդիպումը, որի ժամանակ Ջեյմսը 31 միավոր է գրանցում իր հաշվին։ Պեկինի օլիմպիական խաղերի տղամարդկանց բասկետբոլի եզրափակչում Միացյալ Նահանգները 118-107 հաշվով պարտության է մատնում Իսպանիային և վերջապես տիրում օլիմպիական ոսկու՝ մի բան, որը թիմին չէր հաջողվել Սիդնեյի օլիմպիական խաղերից ի վեր (2000 թ.)[40]:
Ջեյմսը չի մասնակցում 2010 թվականի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությանը՝ առաջ բերելով իր բարդ գրաֆիկը ամառվա ընթացքում, սակայն նրան ընտրում են ներկայացնելու Միացյալ Նահանգները Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում (2012), որտեղ դրիմ թիմը կրկին գրավում է առաջին տեղը՝ եզրափակչում 107-100 հաշվով հաղթելով Իսպանիայի հավաքականին, իսկ Ռուսաստանի հավաքականը՝ Անդրեյ Կիրիլենկոյի գլխավորությամբ գրավում է երրորդ տեղը և նվաճում բրոնզե մեդալ։ Փաստացիորեն Լեբրոն Ջեյմսը, Մայքլ Ջորդանը և Սկոտի Պիպենը միակ բասկետբոլիստներն են NBA-ի պատմության մեջ, ովքեր նույն տարվա մեջ հաղթել են NBA-ի գավաթը և դարձել օլիմպիական ոսկե մեդալակիր[41]։
Խաղաոճը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմսի հասակը կազմում է 203 սմ, իսկ քաշը՝ 113 կգ։ Ըստ բազմաթիվ սպորտային վերլուծաբանների՝ Ջեյմսն համարվում է ֆիզիկապես ամենապինդ մարզիկը սպորտում[42]։ Բասկետբլիստի կարիերան Ջեյմսը սկսել է թեթև և ծանր հարձակվողների դիրքում, սակայն կարող է հանդես գալ նաև մնացած երեք դիրքերում (խաղարկող, ռմբարկու և կենտրոնական)։ Ընդհանուր մասնագիտական կարիերայի կտրվածքով ունենալով 27,6 միավոր, 7,3 անդրադարձ, 6,9 արդյունավետ փոխանցում և 1,7 խլում միջին ցուցանիշները[43], Ջեյմսը դասվում է NBA-ի բազմակողմանիորեն զարգացած բասկետբոլիստներից մեկը[44]։ Ջեյմսն իր խաղաոճով բազում անգամներ համեմատվել է փառքի սրահի անդամներ Օսկար Ռոբերթսոնի, Մեջիք Ջոնսոնի և Մայքլ Ջորդանի հետ[45]։ Լիգայում անցկացրած երկրորդ տարվանից ի վեր Ջեյմսն հաշվառվել է «All-NBA», իսկ 2009 թվականից՝ «All-Defensive» ամենամյա խորհրդանշական հավաքականների կազմում, իսկ մեկնարկային մրցաշրջանի ավարտին ճանաչվել է տարվա նորեկ (անգլ.` Rookie of the Year): Չորս անգամ նվաճել է մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակը։ Մրցանակը լիգայի պատմության մեջ չորս անգամ նվաճել են միայն Քարիմ Աբդուլ-Ջաբարը, Ուիլթ Չեմբեռլենը, Մայքլ Ջորդանը և Բիլ Ռասելը[46]։ Երբևէ չի արժանացել տարվա պաշտպանի մրցանակին, չնայած երկու անգամ քվեարկման ժամանակ գրավել է երկրորդ տեղը[47]։ 2011 թվականից ի վեր ESPN-ի և «Սպորտս իլուսթրեյթիդի» կողմից ճանաչվել է NBA-ի լավագույն բասկետբոլիստ։
Մինչև «Մայամի» տեղափոխվելը, Ջեյմսը խաղում էր որպես փոյնթֆորվարդ[44] (բասկետբոլիստ, ով ունի և՛ խաղարկողին և՛ հարձակվողին բնորոշ հատկանիշներ)։ չնայած Ջեյմսի նետման միտումներն ավելի միջին և հեռահար էին[44], նա առավել հայտնի է որպես ամենազորեղ օղակի վրա հարձակումն ավարտող մարզիկ։ «Կավալիերսում» անցկացրած տարիներին Լեբրոնին քննադատում էին այն բանի համար, որ վերջինս չուներ վստահելի ցատկանետում և սյունային հարձակում[48]։ Նշված բնութագծերը Ջեյմսը կարողանում է բարելավել և նոր մակարդակի հասցնել «Մայամի Հիթում», երբ մարզիչ Էրիկ Սպոելստրան փոխում է հարձակման և պաշտպանության ժամանակ նրա դերը. Ջեյմսն սկսում է կատարել ավելի շատ սյունային հարձակում և ավելի քիչ 3-միավորանոց նետումներ, լավացնում է խաղի ժամանակ նետման վայրի ճիշտ ընտրությունը, ինչպես նաև բարձրացնում է ցատկանետումների դիպուկությունը։ Ջեյմսը սկսում է նաև տիրապետել պաշտպանության ժամանակ գրոհող թիմի փոխանցումները խզելու և խաղահրապարակի սահմաններից դուրս հանելու հմտությանը[49]։ Ողջ կարիերայի ընթացքում Ջեյմսը բարձր գնահատանքի է արժանացել որպես ստեղծող բասկետբոլիստ (փլեյմեյքեր)։ Ունենալով լայն տեսադաշտ և տպավորիչ ֆիզիկական կազմվածք, ինչպես նաև հակառակորդ թիմի մեկից ավելի բասկետբոլիստների իր կողմը շրջապատելու միտում, Ջեյմսը մշտապես ի վիճակի է լինում արդյունավետ փոխանցումների հեղինակ դառնալ։
Կարիերայի սկզբում Ջեյմսի պաշտպանական ունակություները գնահատվում էին անբավարար, սակայն տարեցտարի նրա պաշտպանական ցուցանիշները նույնպես կայուն կերպով բարձրացել են, մասնավորապես արդյունավետ բլոկշոտերի պարագայում[50]։ Վստահելի պաշտպանական ունակությունների շնորհիվ Ջեյմսը «1-1» պաշտպանական մարտավարության ժամանակ կարող է արդյունավետ կերպով պաշտպանվել հակառակորդի ցանկացած մարզիկի դեմ։ «Մայամիի» թիմակիցներ Շեյն Բատիեի և Դուեյն Ուեյդի հետ Ջեյմսը կազմակերպում էր այսպես կոչված ուլտրաագրեսիվ պաշտպանական սխեմա[51]։
Լարված հանդիպումների վերջին վայրկյաններին որոշիչ նետում կատարելու փոխարեն Ջեյմսը գրեթե միշտ փորձում է գնդակը փոխանցել թիմակցին, ինչը նույնպես անպատասխան չի մնում քննադատների կողմից[52]։ 2011 թվականին տրված հարցազրույցի ժամանակ նախկին խաղընկեր Քրիս Բոշը նշում է, որ կգերադասեր, որ վերջին նետումը կատարի Դուեյն Ուեյդը, քան թե Լեբրոնը[53]։
Բասկետբոլից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմսն ամուսնացած է ավագ դպրոցի զուգընկերուհի Սավաննա Բրինսոնի հետ և ունի երկու որդի՝ Լեբրոն Ջեյմս կրտսեր (ծնվ.` հոկտեմբերի 6, 2004 թ.), Բրայս Մաքսիմուս Ջեյմս (ծնվ.` հունիսի 14, 2007 թ.) և մեկ դուստր՝ Ժուրի Ջեյմս (ծնվ.` հոկտեմբերի 22, 2014 թ.): Ջեյմսի և Բրինսոնի պսակադրությունը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 14-ին[54]։ «Հիթում» հանդես գալու տարիներին Ջեյմսն ընտանյոք հանդերձ բնակվում էր Մայամիի արվարձաններից մեկում՝ Կոկոնատ Գրոուվում, որտեղ գնել էր երեք հարկանի առանձնատուն՝ 9 միլիոն դոլար արժողությամբ։ Մայամիից հեռանալիս Ջեյմսն առանձնատունը վաճառում է 12,5 միլիոն դոլարով[55]։
2007 թվականին կատակերգակ Ջիմի Կիմելի ընկերակցությամբ Ջեյմսը վարել է Սպորտային գործունեության կատարելության ամենամյա մրցանակաբաշխությունը (ESPY)[56], իսկ 2009-ին՝ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (Saturday Night Live) հումորային հաղորդաշարի 33-րդ եթերաշրջանի անդրանիկ թողարկումը[57]։ Նույն թվականի հոկտեմբերի 2-ին «Lions Gate» ստուդիան թողարկում է Ջեյմսի՝ ավագ դպրոցում անցկացրած տարիների մասին վավերագրական ֆիլմ՝ «Ավելին, քան խաղ» վերնագրով[58]։ Կամեո ձևաչափով հանդես է եկել «HBO»-ի «Անտուրաժ» հեռուստասերիալում[59]։ Ներկա պահին զբաղվում է «Աստղեր» կոչվող սիթքոմի պրոդյուսերական աշխատանքներով[60]։
Հանրային կերպար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմսն իր կարիերայի ընթացքում «Ֆորբս» հանդեսի կողմից բազմիցս ճանաչվել է ամենաազդեցիկ մարզիկներից մեկը[61]։ «Կավալիերսում» անցկացրած տարիներին Ջեյմսն ուշադրության պակաս չի ունեցել, քանի որ բացի սիրված մարզիկ լինելուց, նա նաև բնիկ օհայոցի էր։ Սակայն երբեմն երկրպագուները զայրանում էին, երբ Ջեյմսն այցելում էր «Կլիվլենդ Ինդիանս» - «Նյու Յորք Յենքիս» բեյսբոլային հանդիպումները՝ կրելով յանկիների գլխարկը։ 2010 թվականի Մայամի տեղափոխվելու որոշումից հետո, Ջեյմսին ներկայացնում էին որպես աշխարհի ամենահակակրելի մարզիկներից մեկը[62][63], չնայած մինչև 2013 թվականը ESPN-ը նրան արդեն երկրորդ անգամ կոչեց NBA-ի ամենահանրաճանաչ բասկետբոլիստ[64]։
Ջեյմսը բուռն կերպով զբաղվում է նաև բարեգործությամբ։ «Ամերիկայի տղաների և աղջիկների ակումբ», «Երեխաների պաշտպանության հիմնադրամ» և «ՕՆԵՔՍՈՆ» բարեգործական հիմնադրամների ակտիվ սատարողներից և ֆինանսավորողներից է[65]։ Ծննդավայր Ակրոնում Ջեյմսն ստեղծել է նաև իր սեփական՝ «Լեբրոն Ջեյմսի ընտանիք» հիմնադրամը, որն սկսած 2005 թվականից քաղաքում կազմակերպում է ամենամյա հեծանվային մարաթոն, որից ստացված հանգանակություններով կատարվում են նվիրատվություններ չքավոր խավերին կամ ներդրումներ տարբեր բնագավառներում[66]։
2008 թվականի մարտին Ջեյմսը Ռիչարդ Գիրից և Ջորջ Քլունիից հետո դառնում է երրորդ տղամարդը (և առաջին սևամորթ տղամարդը), ով հայտնվում է «Vogue» ամսագրի շապիկին[67]։ Շապիկին Ջեյմսը, կրելով սև սպորտային համազգեստ, աջ ձեռքով վարում է բասկետբոլային գնդակ, իսկ ձախով պահում է մանեկենուհի Ժիզել Բյունդժենին։ «Vogue»-ի շապիկը դուր չի գալիս բազմաթիվ սպորտային բլոգերների և վերլուծաբանների, որոնք գտնում էին, որ Լեբրոնի և ժիզելի կեցվածքը վերցված էր «Քինգ-քոնգ» գիտաֆանտաստիկ ֆիլմի պոստերից, որում պատկերված է ահռելի և գորշ Քինգ քոնգը, ով իր հուժկու ափերի մեջ է բռնել իր սիրելի սպիտակամորթ կնոջը[68]։
Չնայած Ջեյմսը փորձում է միշտ հեռու մնալ քաղաքական հիմնահարցերից, 2007 թվականին նա հայտնվում է սառը քննադատությունների կենտրոնում, երբ հրաժարվում է ստորագրել «Կավալիերսի» թիմակից Այրա Նյուբլի առաջ քաշած համաձայնագիրն ընդդեմ Չինաստանի կառավարության ներքաշվածությանը Սուդանի Դարֆուր երկրամասում ընթացող հակամարտության մեջ՝ պատճառաբանելով, որ հիմնահարցի մասին լիարժեք պատկերացում չունի[69]։ Այնուամենայնիվ, Ջեյմսը մեկ տարի անց Դարֆուրի հարցի մասին տալիս է իր մեկնաբանությունը, նշելով. «Ամեն ինչից զատ խոսքը մարդու իրավունքների մասին է, իսկ մարդիկ պարտավոր են հասկանալ, որ մարդու իրավունքները և մարդկային կյանքերը վտանգված են։ Մենք չենք խոսում պայմանագրերի, մենք չենք խոսում փողի մասին, խոսքը մարդկային կորսուտների մասին է, ինչն ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան փողը կամ պայմանագրերը»[70]։
2008 թվականի հունիսին Ջեյմսը 20 000 դոլար է նվիրաբերում Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավին[71]։ 2008 թվականի հոկտեմբերի 29-ին նա 20 000 հանդիսատես է հավաքում Կլիվլենդի «Քուիքեն լոունս արենայում», որպեսզի ցուցադրի Օբամայի 30-րոպեանոց «Ամերիկյան պատմություններ, ամերիկյան լուծումներ» (American Stories, American Solutions) գովազդային հոլովակը[72]։ Հոլովակը ցուցադրվում է բեմի վերևում գտնվող հսկայական էկրանին, որից հետո էլ ռեփեր Ջեյ-Զին անվճար համերգ է տալիս[72]։
Գովազդային գործարքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմսն ունի բազմաթիվ կնքված գովազդային գործարքներ այնպիսի կազմակերպությունների հետ ինչպիսիք են «Audemars Piguet»[73], «Կոկա-Կոլա»[74], «Dunkin' Brands»[75], «McDonald's»[76], «Nike»[74], «State Farm»[77] և «Սամսունգ»[74] ընկերությունները։ Երբ Ջեյմսն ավարտում է ավագ դպրոցը, նրանով սկսում են հետաքրքրվել «Adidas», «Reebok» և «Nike» սպորտային ապրանքանիշները[78], որոնցից միայն վերջինին է հաջողվում մոտ 90 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ էնդորսմենտային պայմանագիր կնքել պատանի բասկետբոլիստի հետ[79]։ Լեբրոնի անվանական մարզակոշիկները նշանակալի շուկայական հաջողություն են գրանցում, մասնավորապես 2013 թվականի կտրվածքով դրանք NBA-ի անվանական խաղակոշիկների վաճառքի ծավալով գրավում են առաջին տեղը[80]։ 2011 թվականին «Fenway Sports Group» ընկերությունը դառնում է Ջեյմսի ապրանքանիշի միակ ներկայացուցիչն աշխարհում, և որպես կնքված գործարքի մաս, Ջեյմսին և վերջինիս մենեջեր Մավերիկ Կարտերին են տրվում Անգլիայի Ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի փոքրածավալ փաթեթ[81]։
Գովազդային գործարքներից ստացված եկամտի և NBA-ի աշխատավարձի շնորհիվ Ջեյմսն համարվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկներից մեկը[82][83]։ 2013-ին ճանաչվել է որպես աշխարհի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստ՝ գերազանցելով Կոբի Բրայանտին։ Ջեյմսի հարստությունը գնահատվում է 56,5 միլիոն ԱՄՆ դոլար[84]։
Աշխատավարձն ըստ մրցաշրջանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղաշրջանը | Ակումբը | Աշխատավարձը |
---|---|---|
2003-04 | Կլիվլենդ | $4 018 920 |
2004-05 | Կլիվլենդ | $4 320 360 |
2005-06 | Կլիվլենդ | $4 621 800 |
2006-07 | Կլիվլենդ | $5 828 090 |
2007-08 | Կլիվլենդ | $13 041 250 |
2008-09 | Կլիվլենդ | $14 410 581 |
2009-10 | Կլիվլենդ | $15 779 912 |
2010-11 | Մայամի | $14 500 000 |
2011-12 | Մայամի | $16 022 500 |
2012-13 | Մայամի | $17 545 000 |
2013-14 | Մայամի | $19 067 500 |
2014-15 | Կլիվլենդ | - |
Կարիերայի բարձրագույն ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]սույն աղյուսակում ներկայացված են Լեբրոն Ջեյմսի մեկ հանդիպման կտրվածքով հավաքած բարձրագույն ցուցանիշները
Ցուցանիշ | Քանակ | Հակառակորդ թիմ | Ամսաթիվ |
---|---|---|---|
Միավոր | 61[85] | Շառլոթ Բոբքեթս | Մարտի 3, 2014 |
Անդրադարձ | 19[85] | Շառլոթ Բոբքեթս | Հունվարի 11, 2008 |
Փոխանցում | 16[85] | Սակրամենտո Քինգս | Փետրվարի 26, 2013 |
Խլում | 7[85] | Մեմֆիս Գրիզլիս | Դեկտեմբերի 13, 2004 |
Բլոկ | 5 (2 անգամ)[85] | - | - |
Այլ ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրացված նետումներ՝ 19 (3 անգամ)[85]
- Ընդհանուր նետումներ՝ 36, ընդդեմ «Տորոնտոյի», մարտի 20, 2005[85]
- Իրացված 3-միավորանոց նետումներ՝ 8, ընդդեմ «Միլոուքիի», փետրվարի 20, 2009[85]
- Ընդհանուր 3-միավորանոց նետումներ՝ 13 (3 անգամ)[85]
- Իրացված տուգանային նետումներ՝ 24, ընդդեմ «Մայամիի», մարտի 12, 2006[85]
- Ընդհանուր տուգանային նետումներ՝ 28, ընդդեմ «Մայամիի», մարտի 12, 2006[85]
- Հարձակվողական անդրադարձներ՝ 7 (2 անգամ)[85]
- Պաշտպանական անդրադարձներ՝ 17, ընդդեմ «Նյու Յորքի», ապրիլի 14, 2005[85]
- Խաղացած րոպեներ՝ 55, ընդդեմ «Մեմֆիսի», նոյեմբերի 29, 2003[85]։
NBA-ի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
† | Մատնանշում է այն մրցաշրջանը, որի ժամանակ թիմն հաղթել է NBA-ի առաջնությունը |
Կանոնավոր մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2003-04 | Կլիվլենդ | 79 | 79 | 39.5 | 0.417 | 0.290 | 0.754 | 5.5 | 5.9 | 1.6 | 0.7 | 20.9 |
2004-05 | Կլիվլենդ | 80 | 80 | 42.4 | 0.472 | 0.351 | 0.750 | 7.4 | 7.2 | 2.2 | 0.7 | 27.2 |
2005-06 | Կլիվլենդ | 79 | 79 | 42.5 | 0.480 | 0.335 | 0.738 | 7.0 | 6.6 | 1.6 | 0.8 | 31.4 |
2006-07 | Կլիվլենդ | 78 | 78 | 40.9 | 0.476 | 0.319 | 0.698 | 6.7 | 6.0 | 1.6 | 0.7 | 27.3 |
2007-08 | Կլիվլենդ | 75 | 74 | 40.4 | 0.484 | 0.315 | 0.712 | 7.9 | 7.2 | 1.8 | 1.1 | 30.0 |
2008-09 | Կլիվլենդ | 81 | 81 | 37.7 | 0.489 | 0.344 | 0.780 | 7.6 | 7.2 | 1.7 | 1.1 | 28.4 |
2009-10 | Կլիվլենդ | 76 | 76 | 39.0 | 0.503 | 0.333 | 0.767 | 7.3 | 8.6 | 1.6 | 1.0 | 29.7 |
2010-11 | Մայամի | 79 | 79 | 38.8 | 0.510 | 0.330 | 0.759 | 7.5 | 7.0 | 1.6 | 0.6 | 26.7 |
2011-12† | Մայամի | 62 | 62 | 37.5 | 0.531 | 0.362 | 0.771 | 7.9 | 6.2 | 1.9 | 0.8 | 27.1 |
2012-13† | Մայամի | 76 | 76 | 37.9 | 0.565 | 0.406 | 0.753 | 8.0 | 7.3 | 1.7 | 0.9 | 26.8 |
2013-14 | Մայամի | 77 | 77 | 37.7 | 0.567 | 0.379 | 0.750 | 6.9 | 6.4 | 1.6 | 0.3 | 27.1 |
Կարիերայում | 842 | 841 | 39.5 | .497 | .341 | .747 | 7.2 | 6.9 | 1.7 | .8 | 27.5 | |
Բոլոր աստղերի խաղում | 10 | 10 | 31.1 | 0.515 | 0.354 | 0.724 | 6.6 | 6.1 | 1.5 | .2 | 24.8 |
Փլեյ-օֆֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2006 | Կլիվլենդ | 13 | 13 | 46.5 | 0.476 | 0.333 | 0.737 | 8.1 | 5.8 | 1.4 | 0.7 | 30.8 |
2007 | Կլիվլենդ | 20 | 20 | 44.7 | 0.416 | 0.280 | 0.755 | 8.1 | 8.0 | 1.7 | 0.5 | 25.1 |
2008 | Կլիվլենդ | 13 | 13 | 42.5 | 0.411 | 0.257 | 0.731 | 7.8 | 7.6 | 1.8 | 1.3 | 28.2 |
2009 | Կլիվլենդ | 14 | 14 | 41.4 | 0.510 | 0.333 | 0.749 | 9.1 | 7.3 | 1.6 | 0.9 | 35.3 |
2010 | Կլիվլենդ | 11 | 11 | 41.8 | .502 | 0.400 | 0.733 | 9.3 | 7.6 | 1.7 | 1.8 | 29.1 |
2011 | Մայամի | 21 | 21 | 43.9 | 0.466 | 0.353 | 0.763 | 8.4 | 5.9 | 1.7 | 1.2 | 23.7 |
2012† | Մայամի | 23 | 23 | 42.7 | 0.500 | 0.259 | 0.739 | 9.7 | 5.6 | 1.9 | 0.7 | 30.3 |
2013† | Մայամի | 23 | 23 | 41.7 | 0.491 | 0.375 | 0.777 | 8.4 | 6.6 | 1.8 | 0.8 | 25.9 |
2014 | Մայամի | 20 | 20 | 38.2 | 0.565 | 0.407 | 0.806 | 7.1 | 4.8 | 1.9 | 0.6 | 27.4 |
2015 | Կլիվլենդ | 20 | 20 | 42.2 | .417 | .227 | .731 | 11.3 | 8.5 | 1.7 | 1.1 | 30.1 |
2016† | Կլիվլենդ | 21 | 21 | 39.1 | .525 | .340 | .661 | 9.5 | 7.6 | 2.3 | 1.3 | 26.3 |
2017 | Կլիվլենդ | 18 | 18 | 41.3 | .565 | .411 | .698 | 9.1 | 7.8 | 1.9 | 1.3 | 32.8 |
2018 | Կլիվլենդ | 22 | 22 | 41.9 | .539 | .342 | .746 | 9.1 | 9.0 | 1.4 | 1.0 | 34.0 |
Կարիերայում | 239 | 239 | 42.0 | .491 | .323 | .743 | 8.9 | 7.1 | 1.8 | 1.0 | 28.9 |
Մրցանակներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի ընթացքում Ջեյմսը բազմաթիվ մրցանակների է արժանացել և սահմանել բազմապիսի ռեկորդներ, որոնց մի մասը նարկայացված է ստորև։
NBA
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2× NBA չեմպիոն։ 2012, 2013
- 2× NBA գերեզրափակչի MVP - 2012, 2013
- 4× NBA ամենաարժեքավոր խաղացող - 2009, 2010, 2012, 2013
- NBA տարվա նորեկ - 2004
- NBA մրցաշրջանի առաջատար միավորների կատեգորիայում - 2008
- 2× NBA բոլոր աստղերի հանդիպման MVP - 2006, 2008
- 9× NBA աստղ - 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013
- 9× All-NBA խորհրդանշական հավաքական՝
- Առաջին թիմ - 2006, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013
- Երկրորդ թիմ - 2005, 2007
- 5× NBA All-Defensive խորհրդանշական հավաքական՝
- Առաջին թիմ - 2009, 2010, 2011, 2012, 2013
- NBA All-Rookie առաջին թիմ - 2004
Միացյալ Նահանգների ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]- 3× Օլիմպաիական չեմպիոն՝
- Ոսկի - 2008, 2012
- Բրոնզ - 2004
- 2× ՖԻԲԱ-ի ամերիկյան առաջնության մեդալակիր։
- Ոսկի։ 2007
- Բրոնզ։ 2006
- Ամերիկյան բասկետբոլի տարվա լավագույն տղամարդ մարզիկ - 2012
Ավագ դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգային չեմպիոն - 2003
- 3× Նահանգային չեմպիոն - 2000, 2001, 2003
- 2× Գեյթորեյդ տարվա համազգային բասկետբոլիստ - 2002, 2003
- 2× «Յու Էս Էյ թըդեյ» Ավագ դպրոցի տարվա լավագույն բասկետբոլիստ - 2002, 2003
- 3× Օհայոյի Միստր Բասկետբոլ - 2001, 2002, 2003
- 3× «Յու Էս Էյ թըդեյ» All-USA առաջին թիմ - 2001, 2002, 2003
- 2× PARADE վարկածով տարվա լավագույն ավագ դպրոցի խաղացող - 2002, 2003
- Նեյսմիթի անվան տարվա լավագույն դպրոցական մարզիկ - 2003
- Մակդոնալդս տարվա համազգային խաղացող - 2003
- Մաքդոնալդս ացագ դպորցի All-American - 2003
- Մաքդոնալս համաամերիկյան խաղի MVP - 2003
- EA Sports Roundball Classic MVP - 2003
- Jordan Capital Classic MVP - 2003
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սպորտս իլուսթրեյթիդ» վարկածով տարվա սպորտսմեն - 2012
- «Սպորտինգ նյուզ» վարկածով տարվա մարզիկ - 2012
- «Սպորտինգ նյուզ» վարկածով NBA-ի MVP - 2006
- «Սպորտինգ նյուզ» վարկածով տարվա նորեկ - 2004
- «Սպորտս իլուսթրեյթիդ» վարկածով NBA All-Decade առաջին թիմ տասնամյակի խորհրդանշական հավաքականի անդամ - 2000-2009
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1000 և ավելի խաղի մասնակցած NBA բասկետբոլիստների ցանկ
- NBA-ի պատմության լավագույն 50 դիպուկահարների ցանկ
- 30000 և ավելի միավոր հավաքած NBA բասկետբոլիստների ցանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «23 it is! It's only right I go back. 2·3=6 We still family 6. #HomeTeam #StriveForGreatness», Լեբրոն Ջեյմս, թվիթերյան գրառում
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://espn.go.com/nba/player/stats/_/id/1966/lebron-james
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Augustyn A. Encyclopædia Britannica
- ↑ «Լեբռոն Ջեյմսի կենսագրությունը». jockbio.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ Մայիսի 23 թ.-ին.
- ↑ Ֆրենդ, Թոմ (Դեկտեմբերի 10, 2002 թ.). «Հաջորդը` Լեբրոն Ջեյմս». ESPN ամսագիր. Վերցված է 2010 թ․ Հուլիսի 7 թ.-ին.
- ↑ Քովերթ, Քոլին. «ֆիլմի վերլուծություն` «Ավելին քան պարզապես խաղ» վավ. ֆիլմի եղբայրների նվագախումբը». Ստարտրիբուն. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 1 հուլիսի, 2012 թ.-ին.
- ↑ «Լեբրոն Ջեյմս, ՍՎՍՄ-ի բասկետբոլիստների փառք սրահ». Cleveland.com. Վերցված է 1 հուլիսի, 2012 թ.-ին.
- ↑ ««Ավելին քան պարզապես խաղ» - պաշտոնական կայք». www.morethanagamemovie.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է հուլիսի 1, 2012 թ.-ին.
- ↑ Աբրամս, Ջոնաթան. «Լեբրոն Ջեյմս` երկու սպորտ, մեկ գերաստղ». «Նյու Յորք Թայմս». Վերցված է Մայիսի 27, 2012 թ.-ին.
- ↑ Գրեհեմ, Թիմ (Մայիսի 31, 2009 թ.). «LBJ և NFL` Իրականության վրա հիմնված ֆանտազիա». Հոդված և տեսանյութ. «ESPN». Վերցված է Օգոստոսի 9, 2009 թ.-ին.
- ↑ «Աստղային բասկետբոլիստի մարզումները կարող են շարունակվել թիմից դուրս». ESPN. Հունվարի 27, 2003 թ. Վերցված է 2009 թ․ Մարտի 8 թ.-ին.
- ↑ «Ջեյմսը զրկվում է ավագ դպրոցների մրցումներում մասնակցելու իրավունքից». ESPN. Հունվարի 31, 2003 թ. Վերցված է 2009 թ․ Մարտի 8 թ.-ին.
- ↑ «Ջեյմսի վրա դրված ակնկալիքներն ավելի քան արդարացված». ESPN. Վերցված է 2012 թ․ Մայիսի 30 թ.-ին.
- ↑ «Լեբրոնը չի մասնակցի Սլեմ դանկ մրցույթին - Բոլոր աստղերի ուիքենդ - Էն Բի Սի Սպորտս». Nbcsports.msnbc.com. Հունվարի 29, 2004 թ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ Հոկտեմբերի 30 թ.-ին.
- ↑ «Բասկետբոլ-ռեֆերենս» 2004-05 Կլիվլենդ Կավալիերս Արխիվացված 2015-09-05 Wayback Machine. Ապրիլի 29, 2007 թ.
- ↑ «Բասկետբոլ-ռեֆերենս», 2006-07 «Կլիվլենդ Կավալիերս» Արխիվացված 2016-01-24 Wayback Machine։ Ապրիլի 29, 2007 թ..
- ↑ Մուր, Մեթ. «NBA-ի փլեյ-օֆֆ «Սելտիքս» - «Կավս», 5-րդ հանդիպում. Բոստոնը պարզապես դոմինանտ ուժ է մանրահատակի վրա». Էն Բի Սի սպորտս. Վերցված է 2012 թ․ Հուլիսի 3 թ.-ին.
- ↑ «Լեբրոնը հայտարարեց, որ կմիանա «Մայամի Հիթին»». Msn.foxsports.com. Օգոստոսի 9, 2010 թ. Վերցված է 2010 թ․ Հոկտեմբերի 30 թ.-ին.
- ↑ Թոմսեն, Յան (Հուլիսի 19, 2010 թ.). «Ներկայացումն սկսված է ...». «Սպորտս Իլուստրեյթիդ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ Հունվարի 23 թ.-ին.
- ↑ Թոմսեն, Յան. «Ներկայացումն սկսված է ...(էջ 3)». «Սպորտս Իլուստրեյթիդ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ Հուլիսի 1 թ.-ին.
- ↑ «Կլիվլենդի վերջնական պատասխանը Լեբրոն Ջեյմսին». «Նեյշընալ փոստ». Նոյեմբերի 9, 2010 թ.
- ↑ «Ջորդան, Մեջիք և Բըրդ». ESPN. Հուլսիս 19, 2010 թ. Վերցված է 2010 թ․ Հուլիսի 19 թ.-ին.
- ↑ «Մեջիք Ջոնսոնն ասում է, որ իր ակտիվ տարիներին երբեք չէր միանա Լարի Բըրդին. «Դեռ համալսարանային տարիներից ես փորձում էի Բըրդին հաղթելու մարտավարություններ մշակել»». «Բլումբերգ». 2010 թ․ հուլիսի 20. Վերցված է 2010 թ․ Նոյեմբերի 9-ին.
- ↑ Ուոշբուրն, Գարի. «MVP-ի մաքուր ընտրություն». Բոստոն գլոբ. Վերցված է 2012 թ․ Հունիսի 22 թ.-ին.
- ↑ «Ասոշիեդ պրես». «Լեբրոն Ջեյմսը գրանցում է կարիերայի 20000-րդ միավորը». ESPN. Վերցված է 2013 թ․ Փետրվարի 17-ին.
- ↑ ««Բուլսը» հյուրանկալում է «Հիթին»». NBA.com. 2013 թ․ մարտի 27.
- ↑ «2013 թ. NBA-ի փլեյոֆի ամփոփում». «Բասկետբոլ-ռեֆերենս». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ Մայիսի 26-ին.
- ↑ «Լեբրոն Ջեյմսի կատարած լեյափ-նետումը «Մայամիին» հաղթանակ է պարգևում». ESPN.com. 2013 թ․ մայիսի 22.
- ↑ «Լեբրոն Ջեյմսի 61 միավորը որպես անհատական և ակումբային բարձրագույն ցուցանիշ». «ESPN». Վերցված է 2014 թ․ Մարտի 4-ին.
- ↑ «Լեբրոնն իր համար նոր տեսք է փնտրում». «ESPN». Վերցված է 2014 թ․ Մարտի 1-ին.
- ↑ «2014 թ. NBA գերեզրափակիչ». «Բասկետբոլ ռեֆերենս». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ Հունիսի 21-ին.
- ↑ «Լեբրոնը կհրաժարվի հավելյալ տարուց». «Սպորտս սենթր». «ESPN». 2014 թ․ հունիսի 24. Վերցված է 2014 թ․ Հունիսի 24-ին.
- ↑ «Ազատ գործակալների շուկայում Լեբրոն Ջեյմսը որոշում է վերադառնալ «Կլիվլենդ Կավալիերս»». «Սպորտս Իլուստրեյթիդ». «Յու Էս Էյ թըդեյ». 2014 թ․ հուլիսի 11. Վերցված է 2014 թ․ Հուլիսի 11-ին.
- ↑ Լևին, Ջոշ. «Հիանալի անդրադարձ». «Սլեյթ». Վերցված է 2014 թ․ Հուլիսի 13-ին.
- ↑ Սիմոնս, Բիլ. «Աստված սիրում է Կլիվլենդը». «Գրենթլենդ». Վերցված է 2014 թ․ Հուլիսի 13-ին.
- ↑ Ուինդհորստ, Բրայան (2014 թ․ հուլիսի 12). «Լեբրոնի պայմանագիրն «աչք ունի» թիմի ապագա բյուջեի վրա». «ESPN.com». Վերցված է 2014 թ․ Հուլիսի 12-ին.
- ↑ ««Նիքսն» անակնկալ է մատուցում «Կավսին» և փչացնում Լեբրոն Ջեյմսի վերադարձը (8 գնդակի կորսուստ)». «ESPN». 2014 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ Հոկտեմբերի 31-ին.
- ↑ Olympedia — 2006.
- ↑ «Դրիմ թիմը ջախջախում է Իսպանիային և տիրում օլիմպիական ոսկուն». Օլիմպիկ 2012. Վերցված է 2012 թ․ Հուլիսի 4 թ.-ին.(չաշխատող հղում)
- ↑ Սմիթ, Սեկու (Օգոստոսի 12, 2012 թ.). «Դրիմ թիմը հաղթում է Իսպանիային և նվաճում 2-րդ անընդմեջ օլիմպիական ոսկե մեդալը». NBA.com. NBA.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է Օգոստոսի 13, 2012 թ.-ին.
- ↑ Դեյվիս, Նեյթ (2011 թ․ նոյեմբերի 17). «Ջեյլեն Ռոուզը և Ուորեն Սուպը ծաղրում են Լեբրոնի` NFL-ում խաղալու վարկածը». «Յու Էս Էյ թըդեյ». Վերցված է 2012 թ․ Հունիսի 23-ին.
- ↑ «Լեբրոն Ջեյմս, NBA և ABA տվյալներ». «Բասկետբոլ ռեֆերենս». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 44,0 44,1 44,2 Գոլդսբերի, Քըրք. «Ջեյմս արքայի էվոլյուցիան». «Գրանտլենդ». Վերցված է 2013 թ․ Ապրիլի 21-ին.
- ↑ Դյուփրի, Դեյվիդ (2006 թ․ ապրիլի 21). «Ջեյմս արքայի հաջորդ նվաճումը». «Յու Էս Էյ թըդեյ». Վերցված է 2006 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Լեբրոնը հաղթում է 2013 թվականի «Կիա» տարվա ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը». «NBA.com». Վերցված է 2013 թ․ Մայիսի 5-ին.
- ↑ Ուոլաս, Մայքլ (2013 թ․ մայիսի 5). «Լեբրոն Ջեյմսն հաղթում է թվով 4-րդ MVP մրցանակը». «ESPN.com».
- ↑ Արատոն, Հարվի (2011 թ․ մարտի 8). «Աստղային մարզիկների առատության մեջ, «Հիթը» փնտրում է նոր առաջնորդի». «Նյու Յորք թայմզ». էջ B11.
- ↑ Հեբերստրո, Թոմ. «Արդյո՞ք Լեբրոն Ջեյմսն արտակարգ նետող է». ESPN. Վերցված է 2013 թ․ Հունիսի 17-ին.
- ↑ «Լեբրոնն ընդդեմ բոլոր ժամանակների մեծագույններին». «ESPN». Վերցված է 2013 թ․ Հունիսի 11-ին.
- ↑ Լոուի, Զաք. «Լույսեր, տեսախցիկներ, հեղափոխություն». «Գրենտլենդ». Վերցված է 2013 թ․ Հունիսի 11-ին.
- ↑ Մորր, Մեթ (2012 թ․ մարտի 10). ««Հիթ»` 93, «Փեյսերս» 91. Լեբրոնը քլաթչ է, քլաթչ չէ, բավարար քլա՞թչ է». «CBSSports.com».
- ↑ Չիավետա, Ռայան (Հունվարիy 13, 2012). «Քրիս Բոշն ասում է Դուեյն Ուեյդ, ոչ Լեբրոն Ջեյմս». «Նյու Ինգլանդ սպորտս նեթվորք».
- ↑ «Լեբրոն Ջեյմսն ամուսնացել է. «Մայամի Հիթի» գերաստղի պասակադրությունը տեղի է ունեցել Սան Դիեգոյում». «Հաֆինգթոն փոստ». Էյ Փի. Վերցված է 2013 թ․ Սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «ESPN.com նորությունների ծառայություն». «Լեբրոնը և Կիմելը վարելու են ESPY մրցանակաբաշխությունը». «ESPN.com». Վերցված է 2013 թ․ Փետրվարի 26-ին.
- ↑ «Էս Էն Էլ արձանագրություններ։ Լեբրոն Ջեյմս». «Էս Էն Էլ արձանագրություններ». Վերցված է 2013 թ․ Փետրվարի 26-ին.
- ↑ Լևին, Ջոշ. «Ինքնասիրություն և բասկետբոլ». «ԷսԼեյթ». Վերցված է 2013 թ․ Փետրվարի 26-ին.
- ↑ «Լեբրոն Ջեյմս, Մեթ Դեյմոն, «Անտուրաժ» կամեո, հոկտեմբերի 4». «Փոփ քրաչ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ Հուլիսի 2-ին.
- ↑ Մուր, Մեթ. «Լեբրոն Ջեյմսն աշխատում է որպես սիթքոմի պրոդյուսեր». «Սի Բի Էս սպորտս». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ Սեպտեմբերի 8-ին.
- ↑ Ամենաազդեցիկ մարզիկները. «Ֆորբս»; Ապրիլի 21, 2010։
- ↑ Ռովել, Դարեն (2010 թ․ սեպտեմբերի 14). «Լեբրոնի Q նետումը մեծ ալիք է բարձրացնում». «CNBC.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ Հունիսի 12-ին.
- ↑ «Ամերիկայի ամենաչսիրված մարզիկները». «Ֆորբս»; փետրվարի 7, 2012.
- ↑ Ռովել, Դարեն. «Լեբրոն Ջեյմսն NBA-ում ամենահանրաճանաչն է». «ESPN». Վերցված է 2013 թ․ Հուլիսի 27-ին.
- ↑ «Լեբրոն Ջեյմսի բարեգործական աշխատանքները». «Նայիր աստղերին». Վերցված է 2012 թ․ Հուլիսի 1-ին.
- ↑ Պրես, Ասոշիեդ. «Լեբրոնի հեծանվային իրադարձությունները շեշտը դնում են կրթության մակարդակի բարձրացման վրա». «ESPN.com». Վերցված է 2012 թ․ Հուլիսի 1-ին.
- ↑ «Քրոնիքլ նյուզ սերվիսես». «NBA: Լեբրոնը դառնում է երրորդ տղամարդը «Vogue»-ի շապիկին». «Քրոն». Վերցված է 2013 թ․ Փետրվարի 26-ին.
- ↑ Հիլ, Ջեմիլ (2008 թ․ մարտի 21). «Լեբրոնը պետքի ավելի զգույշ լինի իր իմիջի հետ». «ESPN.com». Վերցված է 2010 թ․ Հոկտեմբերի 13-ին. «Այնուամենայնիվ, Լեբրոնի և Ժիզելի մասնակցությամբ այս շապիկը քեզ երկրորդական մտքեր է տալիս այն մասին, ինչն ըստ բլոգոսֆերայի շատ ներկայացուցիչների ճչացող նմանությունն է ռասայական խնդիրներով աչքի ընկնող Քինգ քոնգի իմիջի հետ, ով իր ձեռքի ափի մեջ էր պահում չափազանց սպիտակամաշկ սիրելի կնոջը»
- ↑ «Ջեյմսը ենթարկվում է քննադատության` Դարֆուրի հարցում ձեռնպահ մնալու պատճառով». «Յահու». 2007 թ․ մայիսի 28.(չաշխատող հղում)
- ↑ Սմիթ, Շելի (2008 թ․ մայիսի 16). «Լեբրոնը խոսում է Դարֆուրի մասին». «ESPN».
- ↑ «Լեբրոնը գումար է հանգանակում Օբամայի համար». «InsideHoops.com». 2008 թ․ հուլիսի 31. Վերցված է 2013 թ․ Մայիսի 7-ին.
- ↑ 72,0 72,1 «Ջեյ Զին և Լեբրոն Ջեյմսը Օբամայի համար ձայներ են հայցում». msnbc. 2008 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ ««AUDEMARS PIGUET»-ը ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԻՐ ԴԵՍՊԱՆ ԼԵԲՐՈՆ ՋԵՅՄՍԻՆ` NBA-Ի ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՂԹԵԼՈՒ ԱՌԹԻՎ». «Audemars Piguet» վեբկայք. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ Հուլիսի 4-ին.
- ↑ 74,0 74,1 74,2 Հայկին, Շոն. «Մեջիք Ջոնսոնը կարծում է Լեբրոնը բավականաչափ էնդորսմենտներ չունի». «Յու Էս Էյ թըդեյ». Վերցված է 2013 թ․ Հունիսի 9-ին.
- ↑ ««Dunkin'»-ը իր խոզի մսի կարկանդակներով թիրախի տակ է առնում Չինաստնը, Լեբրոն Ջեյմս». «Ռութերս». 2012 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2012 թ․ Հունիսի 5-ին.
- ↑ Պրես, Ասոշիեդ. «Ջեյմն էնդորսմենտային պայմանագիր է կնքում «ՄաքԴոնալդսի» հետ». «ESPN.com». Վերցված է 2012 թ․ Հուլիսի 4-ին.
- ↑ «Լեբրոն Ջեյմսը համագործակցության մեջ է մտնում «State Farm»-ի հետ». «Յու Էս Էյ թըդեյ». 2008 թ․ փետրվարի 13. Վերցված է 2009 թ․ Հոկտեմբերի 27-ին.
- ↑ Ռովել, Դարեն. «Լեբրոն Ջեյմսը նոր գործարք է կնզում «Nik»e-ի հետ». «Սի ԷՆ Բի Սի». Վերցված է 2013 թ․ Հունիսի 9-ին.
- ↑ Բերման, Ջոն. «Լեբրոն Ջեյմսը $90 միլիոն արժե՞». ABC News. Վերցված է 2013 թ․ Հունիսի 9-ին.
- ↑ Իգլ, Բեն. «Լեբրոն Ջեյմսի գլխավորում է Միացյալ նահանգներում NBA-ի բասկետբոլիստների խաղակոշիկների վաճառքը». «Սպորտս Իլուսթրեյթիդ». Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Ֆյութերման, Մեթյու (2011 թ․ ապրիլի 6). «Լեբրոն Ջեյմսի գործարքը «Fenway Sports»-ի հետ». «Ուոլ սթրիթ ջըրնալ». Վերցված է 2011 թ․ Ապրիլի 6-ին.
- ↑ Բադենհաուսեն, Քուրտ. «Ամբողջական ցանկ. Աշխարհի 50 ամենաբարձր վարձատրվող մարզիկները». «Ֆորբս». Վերցված է 2012 թ․ Հուլիսի 2-ին.
- ↑ Ֆրիդման, Ջոնա. «50 ամենաբարձր վարձատրվող ամերիկյան մարզիկները». «Սպորտս իլուսթրեյթիդ». Արխիվացված է օրիգինալից 2011-04-08-ին. Վերցված է 2012 թ․ Հուլիսի 2-ին.
- ↑ Գոլիվեր, Բեն. «Լեբրոն Ջեյմսը գերազանցում է Կոբի Բրայանտին SI-ի կազմած 'Fortunate 50′ ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակում». «Սպորտս Իլուսթրեյթիդ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ Մայիսի 26-ին.
- ↑ 85,00 85,01 85,02 85,03 85,04 85,05 85,06 85,07 85,08 85,09 85,10 85,11 85,12 85,13 «Լեբրոն Ջեյմս։ Կարիերայի ցուցանիշներ».
- ↑ «Լեբրոն Ջեյմս». ԱՄՆ բասկետբոլի հավաքականի պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ Հունիսի 22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Freedman, Lew (2008). LeBron James : A Biography. Westport, CT: Greenwood Press. ISBN 978-0-313-34361-2.
- Morgan, David Lee (2003). LeBron James : The Rise of a Star. Cleveland: Gray & Co. ISBN 1-886228-74-4.
- Pluto, Terry; Windhorst, Brian (2007). The Franchise : Lebron James and the Remaking of the Cleveland Cavaliers. Cleveland: Gray & Co. ISBN 1-59851-028-2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Լեբրոն Ջեյմսի կենսագրությունը ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային հավաքականի կայքում Արխիվացված 2009-08-24 Wayback Machine
- Էջը NBA.com կայքում
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում Արխիվացված 2012-05-08 Wayback Machine
- Էջը IMDb կայքում
|
|
|
|
Այս հոդվածը ներառված է Հայերեն Վիքիպեդիայի լավ հոդվածների ցանկում |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեբրոն Ջեյմս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեբրոն Ջեյմս» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 30 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Ակրոն քաղաքում ծնվածներ
- Վիքիպեդիա:Անավարտ բաժիններով հոդվածներ
- Կլիվլենդ Կավալիերսի բասկետբոլիստներ
- Մայամի Հիթի բասկետբոլիստներ
- Լոս Անջելես Լեյքերսի բասկետբոլիստներ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացի օլիմպիական չեմպիոններ