Էդդի Քարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էդդի Քըրրիից)
Էդդի Քարի
Eddy Curry

Դիրքը Կենտրոնական
Համար № 2
Ի ծնե տրված անունը Էդդի Էնթոնի Քարի կրտսեր
Eddy Anthony Curry, Jr.
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 5, 1982 (41 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հարվի, Իլինոյս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 2, 14 մ
Քաշ 134 կգ
Դպրոց Թորնվուդի ավագ դպրոց (Հարավային Հոլանդիա, Իլինոյս)
Դրաֆթի տարի 2001 / ռաունդ` 1 / ընտր.` 4-րդ
Դրաֆթ ակումբ Չիկագո Բուլս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՉիկագո Բուլս (2001–2005)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Նիքս (2005–2010)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄայամի Հիթ (2011–2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Մավերիքս (2012)
Չինաստանի Ժողովրդական ՀանրապետությունՉժեզյան Գոլդեն Բուլս (2012-2013)
Մրցանակներ

  • NBA չեմպիոն (2012)
  • Իլինոյս նահանգի «Միստր Բասկետբոլ» (2001)
  • NBA All-Defensive երկրորդ (2011)
  • McDonald's All-American MVP (2001)

Էդդի Էնթոնի Քարի կրտսեր (անգլ.՝ Eddy Anthony Curry, Jr., դեկտեմբերի 5, 1982(1982-12-05), Harvey, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Մարզական տարիներին աչքի է ընկնել պինդ ֆիզիկական կազմվածքով, ինչի շնորհիվ կարողացել է արդյունավետ հանդես գալ օղակի տակ։

Մասնագիտական կարիերայի ընթացքում 1 անգամ հաղթել է NBA-ի առաջնությունը (2012)։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ դպրոցի կարիերայից հետո ընտրվել է NBA-ի 2001 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 4-րդ ընտրությամբ՝ «Չիկագո Բուլսի» կողմից, որի կազմում խաղացել է 2005–2010 թվականներին։ Սկզբնական շրջանում Քարիին քիչ ժամանակ էր հատկացվում խաղահրապարակում, սակայն 2000 - 2003 մրցաշրջանում կարողանում է գրավել առաջին տեղը լիգայում՝ ճշգրիտ նետումների տոկոսայնության կատեգորիայում (58, 5%)։ Փոխանակվելուց հետո Քարին տեղ է գտնում «Նյու Յորք Նիքսում» (2005–2010)։ 2011-2012 մրցաշրջանը անցկացրել է «Մայամի Հիթում», որի կազմում հաղթել է NBA-ի առաջնությունը (2012)։

2012 թ.հոկտեմբերին Քարին նոր պայմանագիր է «Սան Անտոնիո Սփըրսի» հետ[1], սակայն ինչ-ինչ պատճառներով դուրս է գալիս թիմի կազմից[2] և որպես ազատ գործակալ նոր պայմանագիր կնքում «Դալաս Մավերիքսի» հետ։ «Դալասի» կազմում Քարին ընդամենը երկու խաղ է անցկացնում, որից հետո ակումբը որոշում է հեռացնել նրան, որպեսզի տեղ բացվեր Թրոյ Մերֆիի համար. այդ պահին «Դալասի» ղեկավարությանն անհրաժեշտ էր ունենալ ծանր հարձակվող, ով կկարողանար միջին և հեռահար նետումներ կատարել, իսկ Քարին ավանդական կենտրոնական էր[3]։

2012դեկտեմբերին Քարին պայմանագիր է կնքում Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի հարավային դիվիզիոնում (CBA) հանդես եկող «Չժեզյան Գոլդեն Բուլս» ակումբի հետ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սփըրսը» մարզական ճամբարի կազմին ևս 2 բասկետբոլիստ է ավելացնում
  2. «Սփըրսը» հեռացնում է Դերիք Բրաունին և Էդդի Քարիին
  3. Թիմ Մաքմահոն (2012 թ․ նոյեմբերի 2). ««Մավսը» տեղ է բացում Թրոյ Մերֆիի համար, Էդդի Քարին տեղափոխվում է». «ESPN». Վերցված է 2013 թ․ Հուլիսի 25-ին.
  4. ««Չժեզյանը» փոխարինում է Ջոշ Բունին Էդդի Քարիով». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]