Շեյն Բատիե
|
Shane Battier | ||
| Դիրքը | Հարձակվող | |
|---|---|---|
| Համար | № 31 | |
| Ի ծնե տրված անունը | Շեյն Քորթնի Բատիե Shane Courtney Battier | |
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 9, 1978 (47 տարեկան) | |
| Ծննդավայր | ||
| Ազգություն | ||
| Հասակ | 2,03 մ | |
| Քաշ | 100 կգ | |
| Դպրոց | Դետրոյթ քանթրի դեյ ավագ դպրոց (Բեվերլի հիլս, Միչիգան) | |
| համալսարան | Դյուկ (1997–2001) | |
| Դրաֆթի տարի | 2001 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 6-րդ | |
| Դրաֆթ ակումբ | Վանկուվեր Գրիզլիս | |
Կարիերայի պատմություն
| ||
Մրցանակներ
| ||
| ||
Շեյն Քորթնի Բատիե (անգլ.՝ Shane Courtney Battier, սեպտեմբերի 9, 1978[1][2][3], Բիրմինգհեմ, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ[2][4]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, հարձակվող։ Վերջին անգամ հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մայամի Հիթ» ակումբում։ Եղել է նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ։
Ծնվել և մեծացել է Բիրմինգհեմ քաղաքում (Միչիգան նահանգ)։ Դպրոցական կարիերան անցկացրել է «Դետրոյթ քանթրի դեյ» ավագ դպրոցում, որի բասկետբոլային թիմի կազմում արժանացել է բազմաթիվ մրցանակների և տիտղոսների, ընդհուպ մինչև ճանաչվելով 1997 թվականի «Միչիգանի Միստր Բասկետբոլ»։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունում է Դյուկի համալսարանի կրթաթոշակային ծրագիրը և 4 ուսումնական տարի (1997–2001) անցկացնում համալսարանի բասկետբոլային թիմում։ 2001 թվականին համալսարանային հավաքականի կազմում Բատիեն դառնում է NCAA չեմպիոն, ինչպես նաև նվաճում արժանանում մի շարք «Տարվա համալսարանային բասկետբոլիստ» անվանակարգի մրցանակների։ Համալսարանն ավարտել է կրոնագետի բակալավրի աստիճանով[5]։
Ընտրվել է NBA-ի 2001 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 6-րդ ընտրությամբ՝ «Վանկուվեր Գրիզլիսի» (ավելի ուշ՝ «Մեմֆիս Գրիզլիս») կողմից։ 5 տարի անց փոխանակվում և տեղ է գտնում «Հյուստոն Ռոքեթսում», որից հետո 2010-11 մրցաշրջանի ընթացքում վերադառնում է «Մեմֆիս»։ 2011 թվականին նոր պայմանագիր է կնքում «Մայամի Հիթի»։ «Հիթի» կազմում Բատիեն նվաճել է NBA-ի գավաթը 2012 և 2013 թվականներին։
Բետիեի համարով մարզաշապիկն հավերժացվել է և՛ դպրոցի և՛ համալսարանի կողմից։ Լիգայում հայտնի է պինդ պաշտպանական ունակությունների համար։
Բատիեն միակ բասկետբոլիստն է պատմության մեջ, ով արժանացել է Նեյսմիթի անվան տարվա լավագույն դպրոցական (1997) և համալսարանային (2001) բասկետբոլիստի տիտղոսներին[6]։ 2010 թվականին «Սպորտինգ նյուզ» սպորտային հանդեսի կողմից ճանաչվել է որպես 4-րդ ամենախելացի մարզիկ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://espn.go.com/nba/player/photos/_/id/976/shane-battier
- ↑ 2,0 2,1 2,2 http://espn.go.com/nba/player/stats/_/id/976/shane-battier
- ↑ FIBA database
- ↑ 4,0 4,1 http://espn.go.com/nba/player/videos/_/id/976/shane-battier
- ↑ 5,0 5,1 «Խելացի տղերքը. ամենախելացի մարզիկները սպորտում». «Սպորտինգ նյուզ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Բըրքը, ՄակԴերմոտը, Օլադիպոն և Պորտեր կրտսերը առաջադրվել են Նեյսմիթի անվան տարվա համալսարանային բասկետբոլիստի անվանակարգում». «NaismithAwards.com». 2013 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Էջը NBA.com կայքում
- ESPN.com էջը
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում Արխիվացված 2013-05-18 Wayback Machine
| ||||||
| ||||||