Քրիս Բոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս Բոշ
Chris Bosh e1.jpg
Ակումբ Մայամի Հիթ
Դիրքը Ծանր հարձակվող/ կենտրոնական
Համար No. 1
Ի ծնե տրված անունը Քրիստոֆեր Ուեսոն Բո
Christopher Wesson Bosh
Ծննդյան ամսաթիվ մարտի 24, 1984 (1984-03-24) (30 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալլաս, Տեխաս, ԱՄՆ
Հասակ 2,11 մ
Քաշ 107 կգ
Դպրոց Լինքոլնի ավագ դպրոց (Դալլաս, Տեխաս)
համալսարան Ջորջիա թեք (2002–2003)
Դրաֆթի տարի 2003 / ռաունդ` 1 / ընտր.` 4-րդ
Դրաֆթ ակումբ Տորոնտո Ռեպտորս
Կարիերայի պատմություն Ամերիկայի Միացյալ ՆահանգներՏորոնտո Ռեպտորս (2003–2010)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄայամի Հիթ (2010-այժմ)
Մեդալներ Օլիմպիական խաղեր
 Ոսկի - Պեկին 2008
ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություն
 Բրոնզե - Ճապոնիա 2006
ՖԻԲԱ-ի մինչև 18տ. Ամերիկայի առաջնություն
 Բրոնզե - Իսլա Մարգարիտա 2002
Բոշը 2010-ին

Քրիստոֆեր Ուեսոն Բոշ (անգլ.՝ Christopher Wesson Bosh, ծնվ.` մարտի 24, 1984թ., Դալաս, Տեխաս), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) «Մայամի Հիթ» ակումբում` որպես ծանր հարձակվող և կենտրոնական։

Տեխասում արժանանալով «միստր բասկետբոլ» տիտղոսին` Բոշը 1 տարի Ջորջիա թեք համալսարանում սովորելուց հետո թողնում է այն՝ որպեսզի միանա 2003թ.-ի NBA դրաֆթին։ Բավականին խորը և մրցակցային դրաֆթում Բոշն ընտրվում է «Տորոնտո Ռեպտորսի» կողմից` #4 ընտրության իրավունքով։ «Տորոնտոյում» անցկացրած տարիներին Բոշը համարվում էր լիգայի ամենաերիտասարդ աստղերից մեկը։ 7 անգամ դարձել է աստղ (NBA All-Star) և 1 անգամ բոլոր աստղերի երկրորդ թիմի անդամ (All-NBA)։

2010 թվականից հանդես է գալիս «Մայամի Հիթ» ակումբում որպես մեկնարկային հինգերորդ համար։ «Հիթի» կազմում Բոշը երկու անգամ անընդմեջ դարձել է NBA-ի չեմպիոն՝ 2012-ին և 2013-ին։

Եղել է Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ, որի կազմում նվաճել է ոսկե մեդալ Պեկին օլիմպիական խաղերում։

Բոշն ստեղծել է բարեգործական հիմնադրամ և շատ հաճախ խոսում է պատանիների շրջանում կարդալու անհրաժեշտության մասին։

Արտաքին հղումներ[խմբագրել]