Չինաստանի բասկետբոլի ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինաստանի բասկետբոլի ասոցիացիա
中国男子篮球职业联赛
Հապավում CBA
Հիմնադրված 1995 թ.
Տիպ սպորտային լիգա
Իրավ. կարգավիճակ գործող
Շտաբակայան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին, ՉԺՀ
Ակումբների քանակ 18
Հիմնական մարմին ՖԻԲԱ Ասիա (Ասիա)
Կայք պաշտոնական կայք

Չինաստանի բասկետբոլի ասոցիացիա (չինարեն` 中国男子篮球职业联赛, փինյին` Zhōngguó Nánzǐ Lánqiú Zhíyè Liánsài, անգլերեն` Chinese Basketball Association, CBA), տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն առաջնություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։

Առաջնությունը գործարկվել է 1994 թվականին։ Ներկա պահին ասոցիացիայում հանդես է գալիս 18 ակումբ, որոնք էլ իրենց հերթին ստորաբաժանված են ըստ հյուսիսային և հարավային դիվիզիաների։

ՉԲԱ-ում իրենց մասնագիտական կարիերաներն են սկսել ասիացի բասկետբոլիստներ Ժիժի Վանգը, Յաո Մինգը, Մենգե Բատիրը, Յի Ժիանլյանը և Սուն Յուն, ովքեր հետագայում նաև հանդես են եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA): ՉԲԱ-ում հանդես եկած օտարերկրացի նշանակալի մարզիկներից են NBA-ի նախկին աստղեր Ստեֆոն Մարբերին, Սթիվ Ֆրենսիսը, Գիլբերթ Արինասը և Թրեյսի Մակգրեյդին։

Ներկայիս ակումբները[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]