Տիմոֆեյ Մոզգով
![]() Тимофей Мозгов | ||
![]() | ||
Դիրքը | Կենտրոնական | |
---|---|---|
Համար | № 20 | |
Ի ծնե տրված անունը | Տիմոֆեյ Պավլովիչ Մոզգով Тимофей Павлович Мозгов | |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 16, 1986 (37 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 216 սմ | |
Քաշ | 113 կգ | |
Դրաֆթի տարի | 2008 / չդրաֆտացված | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||

Տիմոֆեյ Պավլովիչ Մոզգով (ռուս.՝ Тимофей Павлович Мозгов, հուլիսի 16, 1986, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։
Ըստ «Սպորտ Էքսպրեսի»՝ 2008-09 թվականների Ռուսաստանի բասկետբոլի առաջնության ամենաարդյունավետ խաղացողն է[1]։ Ռուսաստանի բասկետբոլի հավաքականի կազմում բրոնզե մեդալի է արժանացել 2011 թվականի Եվրոպայի առաջնությունում և 2012 թվականի աշխարհի առաջնությունում։ 2012 թվականի օգոստոսի 20-ին, Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում ունեցած հաջող ելույթից հետո, արժանացել է Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչման[2]։
«Կավաիերսի» կազմում 2016 թվականին ճանաչվել է NBA-ի չեմպիոն։
Հանդես է գալիս նաև Ռուսաստանի բասկետբոլի ազգային հավաքականում։
Մասնագիտական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնագիտական կարիերան Մոզգովն սկսում է ծննդավայրում 2004 թ.-ին՝ պայմանագիր կնքելով տեղի «Լենվո Սանկտ Պետերբուրգ» ակումբի հետ, որը հանդես է գալիս ռուսական լիգայի երկրորդ դիվիզիայում։ 2006 թ.-ին Մոզգովը տեղափոխվում է «ՑՍԿ ՎՎՍ-2 Սամարա» կոչվող ակումբ, որը նույնպես կրտսեր լիգայի ներկայացուցիչ էր։ Մինչև 2006-07 խաղաշրջանի մեկնարկը, Մոզգովը վերջապես պայմանագիր է կնքում «Խիմկիի» հետ, որտեղ մնում է մինչև 2009-10 խաղաշրջանը։
Կարիերան NBA-ում[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին Մոզգովին հաջողվում է 9.7 միլիոն դոլարանոց պայմանագրի առաջարկ ստանալ NBA-ի «Նյու Յորք Նիքս» ակումբից, որը նա իսկույն ընդունում է[3]։
2011 թվականի փետրվարի 22-ին Մոզգովը ներառվում է «Նիքս»-«Նագեթս»-«Թիմբերվուլվզ» եռակողմանի փոխանակման մեջ և տեղափոխվում «Դենվեր Նագեթս» (փոխանակման արդյունքում «Նիքս»-ում է հայտնվում նաև Կարմելո Էնթընին)[4]։
2013 թվականի հուլիսի 23-ին Մոզգով երկարաձգում է պայմանագիրը «Դենվերի» հետ։
2014 թվականի ապրիլի 10-ին, «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» հետ ունեցած կանոնավոր առաջնության մրցապայքարում Մոզգովն իր հաշվին գրանցում է կարիերայի բարձրագույն 23 միավոր և 29 անդրադարձ։ Հանդիպումն հաղթում է «Դենվերը»՝ 100-99 հաշվով[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Самый прогрессирующий игрок 2008/09»։ Спорт-Экспресс։ 25.09.2009։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29
- ↑ «Наградные приказы»։ Министерство спорта Российской Федерации։ 20.08.2012։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14
- ↑ Բերման Մարկ (Հուլիսի 11, 2010 թ.)։ «Նիքսը լրտեսում է ռուսին»։ Նյու Յորք Փոստ։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 7
- ↑ «Նագեթսը ձեռք է բերում 5 խաղացողի և 3 ապագա դրաֆթների ընտրության իրավունք»։ NBA.com։ 2011-02-22։ Վերցված է 2011-02-23
- ↑ Գոնզալես Անտոնիո։ «Տիմոֆեյ Մոզգովը տիրում է 29 անդրադարձի, «Նագեթսը» վերջին վայրկյանին հաղթում է «Ուորիորսին»»։ «denverpost.com»։ «Ասոշիեդ պրես»։ Վերցված է 2014 թ․ Ապրիլի 11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Տիմոֆեյ Մոզգով Վիքիպահեստում |
---|
- Euroleague.net էջը
- Էջը ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնության կայքում Archived 2012-04-05 at the Wayback Machine.
|
|
- Ապրող անձինք
- 1986 ծնունդներ
- Հուլիսի 16 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Ռուս բասկետբոլիստներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- Լոս Անջելես Լեյքերսի բասկետբոլիստներ