Անդրադարձ (բասկետբոլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանացի բասկետբոլիստ Ինյակի դե Միգելը (աջից) անդրադարձին տիրելիս

Անդրադարձ, բասկետբոլ սպորտաձևում գնդակի տիրում անհաջող նետումից հետո (2-միավորանոց, 3-միավորանոց, տուգանային)։

Անդրադարձները կարող են լինել հարձակողական և պաշտպանական. առաջինն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ հարձակվող թիմի անդամներից մեկը անհաջող նետումից հետո որսում է գնդակը և այդ կերպ իր թիմին հարձակման երկրորդ հնարավորություն ընձեռնում, իսկ երկրորդի դեպքում՝ անհաջող նետումից հետո, պաշտպանվող թիմի անդամն է տիրում գնդակին, և թիմն արագ անցնում է հակագրոհի։

Անդրադարձին հաջողությամբ տիրելու համար անհրաժեշտ է հակառակորդ թիմի մարզիկին զամբյուղից հնարավորինս հեռու պահել (անգլbox out), ինչի համար էլ անհրաժեշտ է դիրքավորվել զամբյուղի և հակառակորդ մարզիկի միջև։ Որքան մարզիկը մոտ է զամբյուղին և որքան հակառակորդը հեռու է դրանից, այնքան մեծ է անդրադարձին տիրելու հավանականությունը։ Անդրադարձին տիրելու համար չափազանց կարևոր է ճիշտ հաշվարկել ցատկի պահը, գնդակն անհրաժեշտ է վերցնել ցատկի բարձակետում։ Մարզիկը չի կարող տիրել անդրադարձին, եթե հասել է իր ցատկի բարձակետին, իսկ գնդակը դեռ տատանվում է զամբյուղում։ Անդրադարձային գնդակը տիրելուց հետո անհրաժեշտ է այն ամուր ֆիքսել ձեռքերում և այն հնարավորինս հեռու պահել հակառակորդի տեսադաշտից։ Տիրելով գնդակին մարզիկը պետք է վարումով գնդակն հեռացնի սեփական զամբյուղի գոտուց կամ փոխանցել թիմակցին։

Անդրադարձին տիրելը հիմնականում ծանր հարձակվողների և կենտրոնականների պարտավորությունն է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]