Քայրի Իրվինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox baschet.png
Քայրի Իրվինգ
Kyrie Irving
Kyrie Irving during the 2016 NBA Champions victory parade.jpg
Իրվինգն 2016 թվականի հունիսին
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս
Դիրքը Խաղարկող
Համար № 11
Ի ծնե տրված անունը Քայրի Էնդրյու Իրվինգ
Kyrie Andrew Irving
Ծննդյան ամսաթիվ մարտի 23, 1992 (25 տարեկան)
Ծննդավայր Ավստրալիա Մելբուրն, Վիկտորիա, Ավստրալիա
Ազգություն Ավստրալիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 1,91 մ
Քաշ 88 կգ
Դպրոց Սուրբ Պատրիկ (Էլիզաբեթ, Նյու Ջերսի)
համալսարան Դյուքի համալսարան (2010–2011)
Դրաֆթի տարի 2011 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Դրաֆթ ակումբ Կլիվլենդ Կավալիերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կլիվլենդ Կավալիերս (2012-2017)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս (2017-այժմ)
Մրցանակներ

Քայրի Էնդրյու Իրվինգ (անգլ.՝ Kyrie Andrew Irving, ծնվ.՝ մարտի 23, 1992 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելտիքս» ակումբում որպես խաղարկող։ 2010–2011 թվականների ընթացքում հանդես է եկել Դյուքի համալսարանում, որից հետո ընտրվել է առաջինը 2011 թվականի NBA դրաֆթում՝ «Կլիվլենդ Կավալիերսի» կողմից։ Մրցաշրջանի ավարտին արժանացել է տարվա նորեկի մրցանակին։

«Կավալիերսի» կազմում 2016 թվականին ճանաչվել է NBA-ի չեմպիոն։

Հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում նվաճել է ոսկե մեդալ 2014 թվականի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությունում:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քայրի Էնդրյու Իրվինգը ծնվել է 1992 թվականի մարտի 23-ին Ավստրալիայի մայրաքաղաք Մելբուրնում[1]։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, երբ նա եղել է 2 տարեկան[2]։ Նրա մայրը՝ Էլիզաբեթը, մահացել է երբ նա եղել է 4 տարեկան, որից հետո հայրը՝ Դրեդերիկը, ամուսնացել է Շեթելիայի հետ[3]։ Ունի մեկ ավագ քույր՝ Էյժան, և մեկ կրտսեր քույր՝ Լոնդոնը[3][4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարին Իրվինգն հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ կարծում է, որ երկրագունդը տափակ է, ասելով. «Սա նույնիսկ դավադրության տեսություն չէ։ Երկրագունդը տափակ է»[5]: Հետագա հարցազրույցներից մեկում, նա արդեն ավելի քիչ էր պնդում իր այդ համոզմունքը` հորդորելով մարդկանց «անել իրենց սեփական հետազոտությունը» այս թեմայի շուրջ[6][7]:

Մրցանակներ և այլ նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 - «Մաքդոնալդս» վարկածով All-American
  • 2010 - Նայք հուպ սամիթ վարկածով All-American
  • 2010 - «Ջորդան» ապրանքանիշի վարկածով All-American
  • 2011 - առաջին ընտրությունը դրաֆթում
  • 2011–12 - NBA-ի ամսվա նորեկ (դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ)
  • 2012 - Ծագող աստղերի մրցույթի MVP
  • 2012 - NBA տարվա նորեկ
  • 2012 - NBA All-Rookie առաջին թիմ խորհրդանշանական թիմի անդամ
  • 2013 - Երեք միավորանոց նետումների մրցույթի հաղթող
  • 2013 - NBA աստղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Melbourne-born NBA superstar Kyrie Irving visiting hometown, running camps at State Basketball Centre in Wantirna»։ Herald Sun։ Հունիսի 25, 2013։ Վերցված է Մարտի 4, 2016 
  2. «Can we really claim Kyrie Irving as an Aussie?»։ The Sydney Morning Herald։ Հունիսի 24, 2011։ Վերցված է Մարտի 4, 2016 
  3. 3,0 3,1 «Kyrie Irving's dad survived wife's death and 9/11, but is just days from seeing son reach NBA dreams»։ NY Daily News։ Հունիսի 18, 2011։ Վերցված է Մարտի 4, 2016 
  4. «Kyrie Irving Bio – Duke University»։ Duke Sports Information։ Մայիսի 16, 2011։ Վերցված է Հուլիսի 3, 2016 
  5. «Episode 7: Road Trippin' with RJ & Channing», NBA.com, Փետրվարի 17, 2017, http://www.nba.com/cavaliers/features/road-trip-170217, վերցված է Ապրիլի 23, 2017 
  6. «Kyrie Irving Actually Believes Earth is Flat»։ Bleacher Report։ Փետրվարի 17, 2017։ Վերցված է Ապրիլի 23, 2017 
  7. «NBA star Kyrie Irving believes Earth is flat»։ CNET։ Փետրվարի 18, 2017։ Վերցված է Ապրիլի 23, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]