ՖԻԲԱ
| ՖԻԲԱ | |
|---|---|
ՖԻԲԱ-ի պատկերանիշը | |
| Տեսակ | Բասկետբոլային ասոցիացիա և Սպորտային միջազգային ֆեդերացիա |
| Երկիր | |
| Հապավում | FIBA |
| Կարգախոս | We are basketball (Մենք ենք բասկետբոլը) |
| Հիմնադրված | Հունիսի 18, 1932 |
| Գլխադասային գրասենյակ | |
| Տարածաշրջան | Համաշխարհային |
| Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն |
| Գլխավոր քարտուղար | Պատրիկ Բաուման |
| Նախագահ | Իվան Մայինինի |
| Կարևոր անձինք | Բորիսլավ Ստանկովիչ Ջորջ Վասիլակոպուլոս Մանֆրեդ Շտրոհեր |
| Հիմնադիր | Argentine Basketball Confederation?, Czechoslovak Basketball Federation?, Hellenic Basketball Federation?, Italian Basketball Federation?, Latvia Basketball Association?, Portuguese Basketball Federation?, Romanian Basketball Federation? և Swiss Basketball? |
| Կայք | fiba.basketball(անգլ.)(ֆր.)(իսպ.) |
Բասկետբոլի միջազգային ֆեդերացիա (ֆրանսերեն՝ Fédération Internationale de Basketball, անգլերեն՝ International Basketball Federation), կրճատ՝ ՖԻԲԱ, համաշխարհային բասկետբոլը կարգավորող սպորտային կառույց։ ՖԻԲԱ-ի կազմում են ընդգրկված աշխարհի գրեթե բոլոր պետությունների ազգային բասկետբոլային ֆեդերացիաները։
ՖԻԲԱ-ին է ընձեռված բասկետբոլային կանոնների սահմանումն ու կարգավորումը, երկրների միջև բասկետբոլիստների փոխանակումը (տրանսֆեր), ինչպես նաև բասկետբոլային հանդիպումների անցկացման համար անհրաժեշտ մարզադաշտերի և այլ բաղադրիչների չափորոշումը և մի շարք այլ գործառույթներ։ 1989 թվականից ի վեր ՖԻԲԱ-ի կազմում առկա են 213 ազգային ֆեդերացիաներ, որոնք հանդես են գալիս կառույցի աշխարհամասային գոտիներում՝ Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Աֆրիկայում և Օվկիանիայում։
ՖԻԲԱ բասկետբոլի աշխարհի առաջնությունն անցկացվում է ամեն չորս տարին։ Մրցակցող հավաքականները մրցում են բասկետբոլի հիմնադիր Ջեյմս Նեյսմիթի անունը կրող գավաթը նվաճելու համար։ Բասկետբոլի աշխարհի առաջնությունը ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ մեկտեղ մեկնարկել է 1970 թվականից ի վեր, սակայն սկսած 2019 թվականից բասկետբոլի առաջնությունը կանցկացվի ֆուտբոլի առաջնությունից մեկ տարի անց։
ՖԻԲԱ-ի գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, ռուսերենը և իսպաներենը[2]։
ՖԻԲԱ-ի նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1932-48՝
Լեոն Բուֆարդ
- 1932-39՝
Ջեյմս Նեյսմիթ (պատվավոր նախագահ)
- 1932-39՝
- 1948-60՝
Ուիլարդ Գրեյմ - 1960-68՝
Անտոնիո դոս ռեյս Կարնեյրո - 1968-76՝
Աբդել Վահդի - 1976-84՝
Գոնզալո Պույատ - 1984-90՝
Ռոբերտ Բասնել - 1990-98՝
Ջորջ Կիլիան - 1998-06՝
Աբդուլայե Սերե Մոլեայու - 2006-10՝
Բոբ Էլֆինսթոն - 2010-14՝
Իվան Մայինինի - 2014-այժմ՝
Հորացիո Մուրատուրե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ OpenStreetMap(բազմ․) — 2004.
- ↑ «ՖԻԲԱ-ի 2006 թվականի ողջույնի խոսքերը, Հոդված 37.6»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 1996-11-04 Wayback Machine