Անդրեյ Կիրիլենկո (բասկետբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անդրեյ Կիրիլենկոից)
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Անդրեյ Կիրիլենկո (այլ կիրառումներ)
Picto infobox baschet.png
Անդրեյ Կիրիլենկո
Андрей Кириленко
Andrei Kirilenko in 2011.jpg
Դիրքը Թեթև հարձակվող
Համար № 47
Ի ծնե տրված անունը Ալեքսանդր Վլադիմիրովիչ Վարնակով
Андрей Геннадьевич Кириленко
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 1981 (35 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Իժևսկ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն Ռուսաստան Ռուս
Հասակ 206 սմ
Քաշ 102 կգ
Դրաֆթ 1999 / ռաունդ` 1 / ընտր.` 24-րդ
Կարիերայի պատմություն
ՌուսաստանՍպարտակ (1997-1998)
ՌուսաստանԲԿՄԱ Մոսկվա (1998-2001)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՅութա Ջազ (2001-2011)
ՌուսաստանԲԿՄԱ Մոսկվա (2011-2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄինեսոտա Թիմբերվուլվզ (2012-2013)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲրուքլին Նեթս (2013-2015)
ՌուսաստանԲԿՄԱ Մոսկվա (2015)
Մրցանակներ
  • NBA աստղ (2004)
  • NBA All-Defensive առաջին թիմ (2006)
  • 2× NBA All-Defensive երկրորդ թիմ (2004–2005)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2002)
  • NBA-ի առաջատար բլոկշոտերի ասպարեզում (2005)
  • ԵվրոԲասկետի MVP (2007)
  • 2× ՖԻԲԱ տարվա բասկետբոլիստ Եվրոպայից (2007, 2012)
  • Euroscar տարվա բասկետբոլիստ (2012)
  • All-Europeans տարվա բասկետբոլիստ (2012)
  • Եվրալիգայի MVP (2012)
  • All-Euroleague առաջին թիմ (2012)
  • Euroleague տարվա պաշտպան (2012)
  • Ռուսաստանի լիգայի MVP (2000)
  • 2× ՎՏԲ Միացյալ լիգայի չեմպիոն (2012, 2015)
  • ՎՏԲ Միացյալ լիգայի MVP (2012)
  • ՎՏԲ Միացյալ լիգայի եզրափակիչ քռայակի MVP (2012)
  • ՖԻԲԱ աշխարհի Մ-19 առաջնության MVP (1999)
Կիրիլենկոն և Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը (2008 թ.)

Անդրեյ Գենադևիչ Կիրիլենկո (ռուս.՝ Андрей Геннадьевич Кириленко, փետրվարի 18, 1981, Իժևսկ), ռուս բասկետբոլիստ, թեթև հարձակվող։

Մասնագիտական կարիերան սկսել է 15 տարեկանում[1]՝ ելույթ ունենալով ռուսական «Սպարտակ» և «ԲԿՄԱ» ակումբներում։ Ավելի ուշ մուտք է գործել Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA)՝ ընտրվելով «Յութա Ջազի» կողմից՝ 1999 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 24-րդ համարով՝ այդ կերպ դառնալով NBA-ի դրաֆթի առաջին ռաունդում ընտրված ռուս մարզիկը։ «Ջազի» կազմում 2004 թվականին մասնակցել է Բոլոր աստղերի հանդիպմանը, ինչպես նաև արժանանում մի շարք անհատական մրցանակների և ընդգրկվել խորհրդանշական հավաքականներում։ 2011 թվականին ստացել է Միացյալ Նահանգների քաղաքացիություն։

Բազմաթիվ առիթներով Կիրիլենոկոյին անվանում են «AK47», ոչ միայն այն փաստի համար, որ նրա անվան և ազգանվան սկզբնատառերն են Ա և Կ, իսկ մարզաշապկի համարը՝ 47, այլ նաև առ այն, որ ծնվել է Իժևսկ քաղաքում, որտեղ առաջին անգամ արտադրվել էին AK47 ինքնաձիգները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Կիրիլենկոն ծնվել է 1981 թվականի փետրվարի 18-ին Օլգա և Գենադի Կիրիլենկոների ընտանիքում։ Անդրեյի հայրը, ով նախկինում սպերտսմեն էր, «Իսկրա» կանանց ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն է[2]: Օլգա Կիրիլենկոն զբաղվել է բասկետբոլով և հանդես է եկել կանանց «Բուրևեստնիկ», «Սպարտակ», «Սերպ ի մոլոտ» և «Սկորոխոդ» թիմերում։ Գենադի Կիրիլենկոն Օլգայի հղիության շրջանում ծառայում էր բանակում, և Օլգան մեկնում է մոր մոտ Իժեվսկ՝ ծննդաբերելու[3][4]: Ծնվելուց չորս ամիս անց մայրը ապագա բասկետբոլիստին բերում է Սանկտ Պետերբուրգ:

Մանուկ հասակում Անդրեյը զբաղվում էր լողով, ֆուտբոլով, հանդբոլով: Բասկետբոլով սկսել է զբաղվել Սանկտ Պետերբուրգի Ֆրանսիական շրջանում՝ առաջին դասարանում, առաջին մարզիչը Ալեկսեյ Վլադիմիրովիչ Վասիլեվն էր[5]: 1995 թվականին քաղաքային թիմի կազմում դարձել է բասկետբոլի Ռուսաստանի չեմպիոն՝ 1981 թվականին ծնված խաղացողների մեջև[1][6]:

Aquote1.png Կիրլենկոյի տաղանդը երևում էր դեռ վաղ մանկությունից, բացի այդ նա ուներ կամքի ուժ և իր վրա աշխատելու ցանկություն:
- Ալեքսեյ Վլադիմիրովիչ Վասիլև, Անդրեյ Կիրիլենկոյի առաջին մարզիչը[7]
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Andrei Kirilenko Bio Page»։ NBA.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2001-10-27-ին։ Վերցված է 2013-03-05 
  2. ««Искра» Ленинградская область, г.Гатчина»։ Санкт-Петербургская ассоциация женского мини-футбола։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-29-ին։ Վերցված է 2013-04-27 
  3. Дмитрий Иванов. (18 февраля 2004)։ «Кириленко учился баскетболу в животе у мамы»։ Комсомольская правда։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-02-ին։ Վերցված է 2013-04-27 
  4. Рауш В. (21 августа 2003)։ ««Фирменные» стельки для Андрея Кириленко»։ Советский спорт։ Վերցված է 2013-04-27 
  5. Мария Кравченко. (1998-11-11)։ «Андрей Кириленко: За границу нужно уезжать уже сложившимся игроком»։ Спорт-Экспресс։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-08-ին։ Վերցված է 2013-03-08 
  6. Васильев А.В. Путь к мечте. — М.: фонд "Кириленко-Детям", 2011. — 200 с. — ISBN 978-5-91021-022-0
  7. Кирилл Шварев. (2011-12-16)։ «Баскетболист Андрей Кириленко презентовал книгу «Путь к мечте»»։ ИТАР-ТАСС։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-05-ին։ Վերցված է 2013-03-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]