Ջեյսոն Քիդ
|
Jason Kidd | ||
| Ի ծնե տրված անունը | Ջեյսոն Ֆրեդերիկ Քիդ Jason Frederick Kidd | |
|---|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 23, 1973 (53 տարեկան) | |
| Ծննդավայր | ||
| Հասակ | 191 սմ | |
| Քաշ | 95 կգ | |
| Դպրոց | Սենթ Ջոզեֆ Նոտր Դամ (Ալամեդա, Կալիֆորնիա) | |
| համալսարան | Կալիֆորնիա (1992–1994) | |
| Դրաֆթի տարի | 1994 / ռաունդ` 1 / ընտ.` 2-րդ | |
Կարիերայի պատմություն | ||
| Որպես բասկետբոլիստ՝ Որպես մարզիչ՝ օգնական) | ||
Ջեյսոն Ֆրեդերիկ Քիդ (անգլ.՝ Jason Frederick Kidd, մարտի 23, 1973[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, բասկետբոլային մարզիչ։ Ներկա պահին հանդիսանում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դալաս Մավերիքս» ակումբի գլխավոր մարզիչը։
Քիդը մեծացել է Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքում և հանդես եկել Բերքլիում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի թիմում, որից հետո մուտք է գործում 1994 թ. NBA-ի դրաֆթ, որտեղ ընտրվում է 2-րդը` «Դալաս Մավերիքսի» կողմից։ 1996-ից 2001 թվականները Քիդը խաղում է «Ֆինիքս Սանսի» կազմում, իսկ 2001-ից 2008-ը՝ «Նյու Ջերսի Նեթսի»։ 2007–08 խաղաշրջանի միջնամասում Քիդը փոխանակման շրջանակում հետ է տեղափոխվում «Դալաս»։ Վերջինիս կազմում Քիդը 2011 թ.-ին հաղթում է NBA-ի չեմպիոնատը։ Բասկետբոլիստի կարիերայի վերջին՝ 2012–13 մրցաշրջանը Քիդն անցկացնում է «Նյու Յորք Նիքս», որից հետո թոշակի է անցնում, սակայն մեկ շաբաթ անց արդեն հանդես գալիս որպես «Բրուքլին Նեթս» (նախկին՝ «Նյու Ջերսի Նեթս») ակումբի գլխավոր մարզիչ։
Հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում` Սիդնեյի (2000) և Պեկինի (2008) ամառային օլիմպիական խաղերում։ Համարվել է լիգայի ոչ ագահ բասկետբոլիստներից մեկը, ով միշտ կարողանում էր գրագետ արդյունավետ փոխանցումների հեղինակ դառնալ։
Քիդը 10 անգամ ճանաչվել է աստղ` մասնակցելով բոլոր աստղերի խաղերին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Shoals B. Encyclopædia Britannica
- ↑ FIBA database
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Քիդ» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Մարտի 23 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Ամերիկացի բասկետբոլային մարզիչներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Բրուքլին Նեթսի բասկետբոլիստներ
- Դալաս Մավերիքսի բասկետբոլիստներ
- Ֆինիքս Սանսի բասկետբոլիստներ
- Նյու Յորք Նիքսի բասկետբոլիստներ
- Ամերիկացի օլիմպիական չեմպիոններ
- Բասկետբոլի փառքի սրահի անդամներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ