Ջեյմս Հարդեն
|
James Harden | |||||
| Ակումբ | |||||
|---|---|---|---|---|---|
| Դիրքը | Հարձակվող պաշտպան | ||||
| Համար | № 1 | ||||
| Ի ծնե տրված անունը | Ջեյմս Էդվարդ Հարդեն կրտսեր James Edward Harden, Jr. | ||||
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 26, 1989 (36 տարեկան) | ||||
| Ծննդավայր | |||||
| Ազգություն | |||||
| Հասակ | 1,96 մ | ||||
| Քաշ | 100 կգ | ||||
| Դպրոց | Արտեզիայի ավագ դպրոց (Լեյքվուդ, Կալիֆորնիա) | ||||
| համալսարան | Արիզոնա սթեյթ (2007–2009) | ||||
| Դրաֆթի տարի | 2009 / ռաունդ` 1 / ընտր.` 3-րդ | ||||
| Դրաֆթ ակումբ | Օկլահոմա սիթի Թանդեր | ||||
Կարիերայի պատմություն | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
| |||||
Ջեյմս Էդվարդ Հարդեն կրտսեր (անգլ.՝ James Edward Harden, Jr., օգոստոսի 26, 1989[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, Հարձակվող պաշտպան։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Կլիպերս» ակումբում։
Համալսարանային տարիներն անցկացրել է Արիզոնայի նահանգային համալսարանի «Սան դևիլս» ակումբում, որի կազմում արժանացել է մի շարք ճանաչողական մրցանակների։
Ընտրվել է NBA-ի 2009 թվականի դրաֆթի[2] շրջանակում, որտեղ առաջին ռաունդի 3-րդ համարի ներքո՝ «Օկլահոմա սիթի Թանդերի» կողմից, որի կազմումը հասել է մինչև 2012 թվականի NBA-ի գերեզրափակիչ։ Նույն տարի արժանացել է «Տարվա պահեստային» (անգլ.` Sixth Man of the Year) մրցանակին։
«Հյուստոն Ռոքեթսի» կազմում երեք անգամ եղել է լիգայի առաջատար՝ միջին միավորների ասպարազեում, 2018 թվականին ճանաչվել է ամենաարժեքավոր խաղացող (MVP): Բազմաթիվ անգամներ -անաչվել է NBA-ի աստղ, ինչպես նաև ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում։
Ակումբային կարիերայից զատ հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի կազմում՝ 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում և 2014 թվականի Աշխարհի առաջնությունում դառնալով ոսկե մեդալակիր։
Դպրոցական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախել է Արտեզիայի ավագ դպրոցը (Լեյքվուդ, Կալիֆորնիա նահանգ)։ Ավագ դպրոցի 2-րդ տարում իր հաշվին միջինում գրանցել է 13 միավոր։ Հաջորդ ուսումնական տարում Հարդենը բարելավում է միջին ցուցանիշները՝ 18 միավոր և 3 արդյունավետ փոխանցում։ Նույն տարի 33 հաղթանակի և 1 պարտության ընդհանուր ցուցանիշով Արտեզիայի դպրոցական թիմը հաղթում է Կալիֆորնիայի ներնահանգային դպրոցական առաջնությունը։ Հաղթանակը կրկնվում է ավարտական տարում՝ 33-2 թիմային արդյունքով։
Համալսարանային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցն ավարտելուց հետո Հարդենը երկու ուսումնական տարի հանդես է գալիս Արիզոնային նահանգային համալսարանի «Դևիլս» ակումբում[3]։ 2007-08 խաղաշրջանում Հարդենն անցկացնում է 34 հանդիպում՝ միջինում մանրահատակի վրա գտնվելով 34 րոպե և հավաքելով 17 միավոր, 5 արգելափակում, 2 խլում, 2 կորուստ և 3 փոխանցում։
2008-09 մրցաշրջանում Հարդենն անցկացնում է 35 հանդիպում՝ այս անգամ մանրահատակի վրա միջինում անցկացնելով 35 րոպե և իր հաշվին գրանցելով 20 միավոր, 5 արգելափակում, 1 խլում, 3 կորուստ և 4 փոխանցում։
Բասկետբոլի ազգային ասոցիացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օկլահոմա Սիթի Թանդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարդենն ընտրվում է «Օկլահոմա Սիթի Թանդերի» կողմից՝ NBA-ի 2009 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 3-րդ համարի ներքո։ Նույն թվականի հուլիսի 12-ին Հարդենը հիմնական մարզական պայմանագիր է կնքում «Թանդերի» հետ։
Հյուստոն Ռոքեթս
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայմանագրի երկարաձգման հարցում համաձայնության չգալով «Թանդերի» ղեկավարության հետ, Հարդենը տեղ է գտնում «Հյուստոն Ռոքեթսում»։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունիսից մինչև 2016 թվականի փետրվարը հանդիպում էր ամերիկահայ հեռուստատեսային դեմք Քլոյի Քարդաշյանի հետ[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FIBA database
- ↑ Բրեդլի, Բիլ. – "«Առաջնորդելով»". – «Սակրամենտո Բի»: – Հունվարի 21, 2009 թ.
- ↑ Համալսարանային ելույթների վիճակագրություն(անգլ.)
- ↑ «Khloe Kardashian looks amazing for date night with boyfriend James Harden». Mirror. 2015 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Khloe Kardashian and James Harden Break Up: Find Out What Went Wrong». Mike Vulpo.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը NBA.com կայքում
- Կենսագրությունը Արիզոնայի նահանգային համալսարանի կայքի սպորտային բաժնում Արխիվացված 2009-07-22 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Հարդեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Օգոստոսի 26 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Ամերիկացի օլիմպիական չեմպիոններ
- Հյուստոն Ռոքեթսի բասկետբոլիստներ
- Օկլահոմա Սիթի Թանդերի բասկետբոլիստներ
- Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի բասկետբոլիստներ
- Լոս Անջելես Կլիպերսի բասկետբոլիստներ
- Բրուքլին Նեթսի բասկետբոլիստներ
- Կլիվլենդ Կավալիերսի բասկետբոլիստներ