Քայրի Իրվինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կայրի Իրվինգից)
Picto infobox baschet.png
Քայրի Իրվինգ
Kyrie Irving
20140814 World Basketball Festival Kyrie Irving.JPG
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կլիվլենդ Կավալիերս
Դիրքը Խաղարկող
Համար № 2
Ի ծնե տրված անունը Քայրի Էնդրյու Իրվինգ
Kyrie Andrew Irving
Ծննդյան ամսաթիվ մարտի 23, 1992 (24 տարեկան)
Ծննդավայր Ավստրալիա Մելբուրն, Վիկտորիա, Ավստրալիա
Ազգություն Ավստրալիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 1,91 մ
Քաշ 88 կգ
Դպրոց Սուրբ Պատրիկ (Էլիզաբեթ, Նյու Ջերսի)
համալսարան Դյուքի համալսարան (2010–2011)
Դրաֆթի տարի 2011 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Դրաֆթ ակումբ Կլիվլենդ Կավալիերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կլիվլենդ Կավալիերս (2012-այժմ)
Մրցանակներ

Քայրի Էնդրյու Իրվինգ (անգլ.՝ Kyrie Andrew Irving, ծնվ.՝ մարտի 23, 1992 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Կլիվլենդ Կավալիերս» ակումբում որպես խաղարկող։ 2010–2011 թվականների ընթացքում հանդես է եկել Դյուքի համալսարանում, որից հետո ընտրվել է առաջինը 2011 թվականի NBA դրաֆթում՝ «Կլիվլենդ Կավալիերսի» կողմից։ Մրցաշրջանի ավարտին արժանացել է տարվա նորեկի մրցանակին։

«Կավաիերսի» կազմում 2016 թվականին ճանաչվել է NBA-ի չեմպիոն։

Հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում նվաճել է ոսկե մեդալ 2014 թվականի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությունում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քայրի Էնդրյու Իրվինգը ծնվել է 1992 թվականի մարտի 23-ին Ավստրալիայի մայրաքաղաք Մելբուրնում[1]։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, երբ նա եղել է 2 տարեկան[2]։ Նրա մայրը՝ Էլիզաբեթը, մահացել է երբ նա եղել է 4 տարեկան, որից հետո հայրը՝ Դրեդերիկը, ամուսնացել է Շեթելիայի հետ[3]։ Ունի մեկ ավագ քույր՝ Էյժան, և մեկ կրտսեր քույր՝ Լոնդոնը[3][4]։

Մրցանակներ և այլ նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 - «Մաքդոնալդս» վարկածով All-American
  • 2010 - Նայք հուպ սամիթ վարկածով All-American
  • 2010 - «Ջորդան» ապրանքանիշի վարկածով All-American
  • 2011 - առաջին ընտրությունը դրաֆթում
  • 2011–12 - NBA-ի ամսվա նորեկ (դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ)
  • 2012 - Ծագող աստղերի մրցույթի MVP
  • 2012 - NBA տարվա նորեկ
  • 2012 - NBA All-Rookie առաջին թիմ խորհրդանշանական թիմի անդամ
  • 2013 - Երեք միավորանոց նետումների մրցույթի հաղթող
  • 2013 - NBA աստղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Melbourne-born NBA superstar Kyrie Irving visiting hometown, running camps at State Basketball Centre in Wantirna»։ Herald Sun։ Հունիսի 25, 2013։ Վերցված է Մարտի 4, 2016 
  2. «Can we really claim Kyrie Irving as an Aussie?»։ The Sydney Morning Herald։ Հունիսի 24, 2011։ Վերցված է Մարտի 4, 2016 
  3. 3,0 3,1 «Kyrie Irving's dad survived wife's death and 9/11, but is just days from seeing son reach NBA dreams»։ NY Daily News։ Հունիսի 18, 2011։ Վերցված է Մարտի 4, 2016 
  4. «Kyrie Irving Bio – Duke University»։ Duke Sports Information։ Մայիսի 16, 2011։ Վերցված է Հուլիսի 3, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]