Ռոբերտ Փերիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox baschet.png
Ռոբերտ Փերիշ
Robert Parish Celtics.jpg
Դիրքը Կենտրոնական
Համար № 00
Ի ծնե տրված անունը Ռոբերտ Լի Փերիշ
Robert Lee Parish
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 30, 1953 (61 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շրիվպորտ, Լուիզիանա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 2,13 մ
Քաշ 104 կգ
Դպրոց Վուդլոունի ավագ դպրոց (Շրիվպորտ, Լուիզիանա)
համալսարան Սենթենարի (1972-1976)
Դրաֆթի տարի 1976 / ռաունդը` 1-ին, ընտր.` 8-րդ
Դրաֆթ ակումբ Գոլդեն սթեյթ Ուորիորս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳոլդեն սթեյթ Ուորիորս (1976–1980)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (1980–1994)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՇառլոթ Հորնեթս (1994–1996)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՉիկագո Բուլս (1996–1997)
Մրցանակներ

Կարիերայի ցուցանիշներ
23 334 (14,5 մ/խ),
14 715 անդրադարձ (9,1 ա/խ),
2 361 բլոկ (1,5 բ/խ)
Մեդալներ

Պանամերիկյան խաղեր
 Ոսկի - Մեխիկո 1975

Ռոբերտ Լի Փերիշ (անգլ.` Robert Lee Parish, ծնվ.` օգոստոսի 30, 1953թ.), ամերիկացի նախկին բասկետբոլիստ-կենտրոնական։ Պրոֆեսիոնալ կարիերայում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չորս ակումբներում` «Գոլդեն սթեյթ Ուորիորս», «Բոստոն Սելտիքս», «Շառլոթ Հորնեթս», և «Չիկագո Բուլս»։ Չորս անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, ընդ որում ` 1981, 1984 և 1986 թ թվականին «Բոստոն Սելտիքսի», իսկ 1997 թվականին` «Չիկագո Բուլսի» կազմում

1996 թվականին Փերիշի անունը մտնում է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցուցակի մեջ։ 2003 թվականին դարձել է Ջ. Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահի անդամ։

Փերիշին է պատկանում ասոցիացիայում ամենաշատը անցկացրած հանդիպումների ռեկորդը` ընդհանուր 21 խաղաշրջանում 1611 հանդիպում։

Հայտնի է եղել նաև «Առաջնորդ» (The Chief) մականվամբ, որը նրան տրվել էր թիմակիցների կողմից։ Վերջիններս Փերիշին նմանեցնում էին Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի «առաջնորդ» Բրոմդենի կերպարի հետ։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]