Յաննիս Ադետոկունբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox baschet.png
Յաննիս Ադետոկունբո
Γιάννης Αντετοκούνμπο
Giannis Antetokounmpo (24845003687) (cropped).jpg
Ակումբ Միլուոքի Բաքս
Դիրքը Թեթև հարձակվող
Համար № 34
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 6, 1994 (28 տարեկան)
Ծննդավայր Հունաստան Աթենք, Հունաստան
Ազգություն հույն
Հասակ 2,11 մ
Քաշ 109,8 կգ
Դրաֆթի տարի 2013 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 15-րդ
Դրաֆթ ակումբ Միլուոքի Բաքս
Կարիերա սկիզբ 2012
Կարիերայի պատմություն
Հունաստան Ֆիլատլիտիկոս (2012–2013)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միլուոքի Բաքս 2013-այժմ
Մրցանակներ

  • NBA աստղ (2017)
  • NBA All-Rookie երկրորդ թիմ (2014)

Յաննիս Սինա Ուգո Ադետոկունբո (հուն․՝ Γιάννης Σίνα-Ούγκο Αντετοκούνμπο, դեկտեմբերի 6, 1994(1994-12-06)[1][2], Աթենք, Հունաստան[3]), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, թեթև հարձակվող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Միլուոքի Բաքս» ակումբում։ Հասակը կազմում է 2.11 մ, բայց հիմնականում խաղում է, որպես թեթև հարձակվող (այդ հասակի խաղացողների արդյունավետությունն ավելի մեծ է կենտրոնական, ծանր հարձակվող դիրքերում, բայց լինում են նաև բացառություններ), Յաննիսը նույքան արդյունավետ է պաշտպանի դիրքում, գնդակը լավ կառավարելու շնորհիվ։ 2015-16 NBA մրցաշրջանի ժամանակ նա շողում էր, որպես Բաքսի փլեյմեյքեր[4]։ Յաննիսը 2016-17 NBA մրցաշրջանում փայլել է և դարձել NBA-ի պատմության մեջ առաջին խաղացողը, ով ավարտել է մրցաշրջանը լավագույն քսանյակում՝ բոլոր ցուցանիշներով (միավոր, անդրադարձ, փոխանցում, սթիլ և բլոք)[5]։ Ունի Նիգերիական արմատներ[6][7]։

Վաղ կյանքը և պատանեկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադետոկունբոն ծնվել է 1994 թվականի դեկտեմբերի 6-ին Աթենքում։ Երեք տարի առաջ մինչ Յաննիսի ծնունդը իր ծնողները գաղթել են Լագոսից (Նիգերիա) Աթենք (Հունաստան)՝ մենակ թողնելով ավագ որդուն իրենց ծնողների հետ[8]։ Ադետոկունբոն և իր չորս եղբայրներից երեքը ծնվել են Հունաստանում, բայց ավտոմատ կերպով չեն ստացել քաղաքացիություն[6]։ 18 տարի Ադետոկունբոն չի ունեցել քաղաքացիություն[9]։

Ադետոկունբոն մեծացել է Աթենքի «Սեպոլիա» թաղամասում[7]։ Ինչպես Հունաստանի բոլոր ներգաղթյալները, այնպես նրա ծնողները դժվարությամբ են աշխատանք գտնում։ Ադետոկունբոն և իր ավագ եղաբայրը օգնում էին ծնողներին՝ վաճառելով պայուսակներ, ժամացույցներ, ակնոցներ[10]։ 2007 թվականին Յաննիսը սկսեց խաղալ բասկետբոլ, 2009 թվականին Ֆիլաթլիտիկոս ակումբը տեղափոխեց իրեն իրենց երիտասարդական թիմ։

Պրոֆեսիոնալ կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլաթլիտիկոս (2012–2013)[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Ադետոկունբոն միացավ Ֆիլաթլիտիկոս պատանիների հավաքանին և խաղում էր հունական երկրորդ բասկետբոլային լիգայում՝ հունական A2 բասկետբոլային լիգա։

2012 թվականի դեկտեմբերին՝ 18-ը լրանալուց հետո նա պայմանագիր է կնքում իսպանական բասկետբոլային ակումբի հետ [11], որը ամեն մրցաշրջանից հետո ներառում է NBA տեղափոխվելու ցանկում։ Եվրոպայի գլխավոր ակումբները՝ Բարսելոնան, Էֆեսը հետաքրքրված էին իրենով։ Ունենալով 2013–14 մրցաշրջանի պայմանագիր՝ որոշեց մնալ Ֆիլաթլիտիկոսում և ավարտել 2012–2013 մրցաշրջանը։

2012–2013 մրցաշրջանի ընթացքում Ադետոկունբոի նետման արդյունավետությունը կազմել է 46.4% (երկու-միավորների արդյունավետությունը՝ 62.1%), երեք-միավորների արդյունավետությունը՝ 31.3%, և տուգանային նետման արդյունավետություն՝ 72.0%, երբ միջինում քաղացել է 22.5 րոպե մեկ խաղի ընթացքում։ 26 խաղերի ընթացքում նա միջինում՝ մեկ խաղի ընթացքում վաստակել է 9.5 միավոր, միջինում կատարել է 5.0 անդրադարձ, 1.4 թոխանցում և 1.0 բլոք[12]։ Յաննիսը նաև մարզիչների կողմից ընտրված լավագույն խաղացոն է։ Չնայած նրան, որ ինքը չէր ընտրվել հունական լիգայի բոլոր-աստղերի խաղի մասնակից, մարզիչները իրեն մտցրեցին բոլոր-աստղերի խաղին[13]։

Միլուոքի Բաքս (2013–այժմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

2013–14 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլի 28-ին Յաննիսը մասնակցել է NBA դրաֆթին[14]։ Նա դրաֆթում մեծ ջանք դնելով՝ առաջին ռաունդում տասնհինգերորդ ընտրությամբ ընտրվել է Միլուոքի Բաքսի կողմից։ 2013 թվականի հուլիսի 30-ին նա ստորագրեց իր պայմանագիրը[15][16]։

Ադետոկունբոն իր առաջին NBA մրցաշրջանում 77 խաղալուց հետո միջինում վաստակել է 6.8 միավոր, կատարել է 4.4 անդրադարձ, 1.9 փոխանցում, 0.8 բլոք։ Երկու խաղի ընթացքում նա վաստակել է 20-ից ավելի միավոր և 10-ից ավելի անդրադարձ։ Նա մրցաշրջանը ավարտել է ընդհանուր կատարելով՝ 61 բլոք և գրավել է NBA-ի նորեկների մեջ յոթերորդ տեղը այդ ցուցանիշով։ Յաննիսը մասնակցել NBA ծագող աստղերի մարտահրավերում, որտեղ նա 17 րոպեում վաստակել է 9 միավոր, կատարել է 2 անդրադարձ և 2 փոխանցում։ Մրցաշրջանի վերջում նա ներառվել է NBA 2013–2014 All-Rookie երկրորդ թիմում[17]։

NBA-ի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Կանոնավոր մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
2013-14 Միլուոքի 77 23 24.6 .414 .347 .683 4.4 1.9 .8 .8 6.8
2014-15 Միլուոքի 81 71 31.4 .491 .159 .741 6.7 2.6 .9 1.0 12.7
2015-16 Միլուոքի 80 79 35.3 .506 .257 .724 7.7 4.3 1.2 1.4 16.9
2016-17 Միլուոքի 80 80 35.6 .522 .272 .770 8.7 5.4 1.6 1.9 22.9
Կարիերայում 318 253 31.8 .497 .277 .740 6.9 3.6 1.1 1.3 14.9
Բոլոր աստղերի խաղում 1 1 23.0 .824 .000 1.000 6.0 1.0 3.0 1.0 30.0

Փլեյ-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
2015 Միլուոքի 6 6 33.5 .366 .000 .739 7.0 2.7 .5 1.5 11.5
2017 Միլուոքի 6 6 40.5 .536 .400 .543 9.5 4.0 2.2 1.7 24.8
Կարիերայում 12 12 37.0 .470 .364 .609 8.3 3.3 1.3 1.6 18.2

Հունական A2 բասկետբոլային լիգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Թիմ Խ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
2012-13 Ֆիլաթլիտիկոս 26 22.5 .464 .313 .720 5.0 1.4 .7 1.0 9.5
Կարիերայում 26 22.5 .464 .313 .720 5.0 1.4 .7 1.0 9.5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/3032977/giannis-antetokounmpo
  2. http://espn.go.com/nba/player/splits/_/id/3032977/giannis-antetokounmpo
  3. «Giannis Antetokounmpo»։ FIBAEurope.com։ Վերցված է ապրիլի 4, 2016 
  4. Aschburner Steve (Մարտ 8, 2016)։ «'Point forward' more than a novelty for Antetokounmpo»։ NBA.com։ Վերցված է Ապրիլ 4, 2016 
  5. «Milwaukee Bucks superstar Giannis Antetokounmpo finishes breakout season in league of his own»։ NBA.com։ Ապրիլ 12, 2017։ Վերցված է Ապրիլ 13, 2017 
  6. 6,0 6,1 Hein David (մարտի 16, 2013)։ «Adetokoubo's whirlwind saga just starting»։ FIBA.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-17-ին։ Վերցված է Հունվար 23, 2015 
  7. 7,0 7,1 Hein David (Հուլիս 13, 2013)։ «Greek-Nigerian prodigy makes NBA dream come true»։ FIBA.com։ Վերցված է Հունվար 24, 2015 
  8. «NBA Rookie Wants To Bring Hope To Greece, And To Milwaukee»։ NPR.com։ Սեպտեմբեր 26, 2013։ Վերցված է Ապրիլ 9, 2016 
  9. Triantafyllos Stefanos (Հուլիս 8, 2013)։ «Heated Debate Around Antetokounmpo's Home Reflects Rift in Birthplace of Democracy»։ NBA.com։ Վերցված է Ապրիլ 4, 2016 
  10. Maguire Ken (Հունիս 26, 2013)։ «A Hunger for a Better Life May Lead to the N.B.A.»։ NYTimes.com։ Վերցված է Դեկտեմբեր 31, 2015 
  11. «Basket CAI Zaragoza se hace con los derechos de Giannis Adetocunbo»։ ACB.com (Spanish)։ Դեկտեմբեր 17, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է Ապրիլ 4, 2016 
  12. «Giannis Antetokoubo profile»։ FIBA.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-10-ին։ Վերցված է Դեկտեմբեր 31, 2015 
  13. «Όλα τα αστέρια στο All Star Game»։ Sports24.gr (Greek)։ Մարտ 6, 2013։ Վերցված է Դեկտեմբոր 31, 2015 
  14. «Giannis Adetokunbo (@GAdetokunbo) has...»։ Twitter։ Ապրիլ 28, 2013։ Վերցված է Ապրիլ 4, 2016 
  15. «Bucks Sign First Round Pick Giannis Antetokounmpo»։ NBA.com։ Հուլիս 30, 2013։ Վերցված է Ապրիլ 4, 2016 
  16. «Bucks sign Neal, Antetokounmpo»։ NBA.com։ հուլիսի 30, 2013։ Վերցված է Փետրվար 8, 2015 
  17. Gruman Andrew (Մայիս 22, 2014)։ «Bucks' Antetokounmpo named to NBA's All-Rookie second team»։ FoxSports.com։ Վերցված է Դեկտեմբեր 31, 2015