Դեյվ Քոուենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվ Քոուենս
Dave Cowens

Դեյվ Քոուենսը «Սելտիքս»-ի կազմում
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Կենտրոնական/Ծանր հարձակվող
Ի ծնե տրված անունը Դևիդ Ուիլյամ «Դեյվ» Քոուենս
David William "Dave" Cowens
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 25, 1948 (75 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյուպորտ, Կենտուկի, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,06 մ
Քաշ 104 կգ
Դպրոց Նյուպորտի կաթոլիկյան դպրոց
համալսարան Ֆլորիդա Սթեյթ (1967-1970)
Դրաֆթի տարի 1970 / ռաունդ` 1 / ընտր.` 4-րդ
Դրաֆթ ակումբ Բոստոն Սելտիքս
Կարիերա սկիզբ 1970 թվական
Կարիերա ավարտ 1983 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 766
  • Միավորներ՝ 13416 (17,6 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 10444 (13,6 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 2910 (3,8 փ/խ)
  • Խլումներ՝ 599 (0,8 փ/խ)
  • Բլոկշոտներ՝ 488 (0,6 փ/խ)

Դևիդ Ուիլյամ «Դեյվ» Քոուենս (անգլ.՝ David William "Dave" Cowens, հոկտեմբերի 25, 1948(1948-10-25)[1][2], Newport, Քեմպբել շրջան, Կենտուկի, ԱՄՆ[1][2]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվ Քոուենսը 2005 թվականին

Խաղացել է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։ Սովորել է Ֆլորիդայի համալսարանում։ 1970 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Բոստոն Սելտիքս» ակումբ կողմից՝ 4-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Միլոուքի Բաքս» ակումբի կազմում։ NBA-ում ընդհանուր առմամբ անցկացրել է 11 մրցաշրջան։ 1973/1974 և 1975/1976 թվականների մրցաշրջանների ժամանակ Քոուենսը Բոստոնի կազմում դարձել է NBA չեմպիոն։ Յոթ անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1972—1978)։ 1973 թվականին ճանաչվել է NBA MVP և NBA բոլոր աստղերի խաղի MVP: Երեք անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքականի մեջ (1973, 1975-1976)։ Մեկ անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքականի մեջ (1976), ինչպես նաև երկու անգամ NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի մեջ (1975, 1980)։ 1971 թվականին ճանաչվել է NBA տարվա սկսնակ և ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի մեջ։ «Բոստոն Սելտիքս» ակումբում նրա կողմից անմահացված է 18-րդ համարը։ NBA կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խաղացել է 766 խաղ, որոնցում հավաքել է 13 516 միավոր (17,6 մ/խ), կատարել է 10 444 անդրադարձ, 2910 փոխանցում, 599 խլում և 488 բլոկշոտ[3]։ 1991 թվականին Քոուենսը ընդգրկվել է Բասկետբոլի փառքի սրահի մեջ։ Կարիերայի ավարտից հետո մարզել է «Շառլոթ Հորնեթս» և «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբները։ 1996 թվականին ընդգրկվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկի մեջ։

NBA կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
NBA չեմպիոն
* Գլխավորել է առաջնությունը

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1970 Բոստոն 81 38.0 .422 .732 15.0 2.8 17.0
1971 Բոստոն 79 40.3 .484 .720 15.2 3.1 18.8
1972 Բոստոն 82 41.8 .452 .779 16.2 4.1 20.5
1973† Բոստոն 80 41.9 .437 .832 15.7 4.4 1.2 1.3 19.0
1974 Բոստոն 65 40.5 .475 .783 14.7 4.6 1.3 1.1 20.4
1975† Բոստոն 78 39.8 .468 .756 16.0 4.2 1.2 0.9 19.0
1976 Բոստոն 50 37.8 .434 .818 13.9 5.0 0.9 1.0 16.4
1977 Բոստոն 77 41.8 .490 .842 14.0 4.6 1.3 0.9 18.6
1978 Բոստոն 68 37.0 .483 .807 9.6 3.6 1.1 0.8 16.6
1979 Բոստոն 66 55 32.7 .453 .083 .779 8.1 3.1 1.0 0.9 14.2
1982 Միլոուքի 40 34 25.4 .444 .000 .825 6.9 2.1 0.8 0.4 8.1
Կարիերա 766 89 38.6 .460 .071 .783 13.6 3.8 1.1 0.9 17.6
Բոլոր աստղեր 6 4 25.7 .500 .714 13.5 2.0 0.7 0.2 12.7

Փլեյ Օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1972 Բոստոն 11 40.1 .455 .596 13.8 3.0 15.5
1973 Բոստոն 13 46.0 .473 .659 16.6 3.7 21.9
1974† Բոստոն 18 42.9 .435 .797 13.3 3.7 1.2 0.9 20.5
1975 Բոստոն 11 43.5 .428 .885 16.5* 4.2 1.6 0.5 20.5
1976† Բոստոն 18 44.3 .457 .759 16.4* 4.6 1.2 0.7 21.0
1977 Բոստոն 9 42.1 .446 .773 14.9 4.0 0.9 1.4 16.6
1980 Բոստոն 9 33.4 .476 .000 .909 7.3 2.3 1.0 0.8 12.0
Կարիերա 89 42.3 .451 .000 .744 14.4 3.7 1.2 0.9 18.9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվ Քոուենս» հոդվածին։