Ջիմի Բատլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Ջիմի Բատլեր
Jimmy Butler
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Բուլս
Դիրքը Հարձակվող պաշտպան/ թեթև հարձակվող
Համար № 21
Ի ծնե տրված անունը Ջիմի Բատլեր III
Jimmy Butler III
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 14, 1989 (30 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն, Տեխաս ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 100 կգ
Դպրոց Թոմբոլի ավագ դպրոց (Թոմբոլ, Տեխաս)
համալսարան Թայլերի միջնակարգ քոլեջ (2007–2008)
Մառքեթի համալսարան (2008–2011)
Դրաֆթի տարի 2011 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 30-րդ
Դրաֆթ ակումբ Չիկագո Բուլս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Բուլս (2011-այժմ)
Մրցանակներ

  • NBA All-Defensive երկրորդ թիմ (2014)

Ջիմի Բատլեր III (անգլ.` Jimmy Butler III, ծնվ.` սեպտեմբերի 14, 1989), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» ակումբում՝ որպես հարձակվող պաշտպան և թեթև հարձակվող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հյուստոնում (Տեխաս նահանգ), պատանեկությունն անցկացրել Թոմբոլ բնակավայրում։ Դպրոցական կարիերան անցկացրել է Թոմբոլի ավագ դպրոցում՝ ավարտական տարում ունենալով 19 միավորի և 8 անդրադարձի միջին ցուցանիշ։ Դպրոցն աավարտելուց հետո ուսանողական առաջնությունում սկզբնապես ներկայացրել է Թայլերի հասարակական քոլեջը, որից հետո տեղափոխվել է Մառքեթի համալսարան։ Ընտրվել է NBA-ի 2011 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 30-րդ ընտրությամբ՝ «Չիկագո Բուլսի» կողմից։

Ուսանողական կարերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ դպրոցն ավարտելուց հետո Բատլերը 2007–08 մրցաշրջանն անցկացնում է Թայլերի միջնակարգ քոլեջում, այնուհետև որոշում է ընտրել Մարկետի համալսարանի սպորտային կրթաթոշակային ծրագիրը՝ համալսարանային հավաքականում անցկացնելով 4 մրցաշրջան։

2008-09 մրցաշրջանում Բատլերն անցկացնում է 35 հանդիպում՝ մանրահատակի վրա միջինում անցկացնելով 35 րոպե և իր հաշվին գրանցելով 5 միավոր, 4 անդրադարձ, 2 խլում, 1 կորուստ և 2 արդյունավետ փոխանցում։

2009-10 մրցաշրջանում Բատլերն անցկացնում է 34 հանդիպում՝ մանրահատակի վրա միջինում անցկացնելով 35 րոպե և իր հաշվին գրանցելով 15 միավոր, 7 արգելափակում, 2 խլում, 1 կորուստ և 2 արդյունավետ փոխանցում։

2010-11 մրցաշրջանում Բատլերն անցկացնում է 37 հանդիպում՝ միջինում խաղալով 35 րոպե և իր հաշվին գրանցելով 16 միավոր, 6 արգելափակում, 2 խլում, 2 կորուստ և 3 արդյունավետ փոխանցում։

NBA-ի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բատլերն ընտրվում է է NBA-ի 2011 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 30-րդ ընտրությամբ՝ «Չիկագո Բուլսի» կողմից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [http։//www.nba.com/playerfile/jimmy_butler Էջը NBA.com կայքում](անգլ.)
  • [http։//www.basketball-reference.com/players/b/butleji01.html Էջը «Բասկետբոլ-ռեֆերենսում»](անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]