Ռաժոն Ռոնդո
|
Rajon Rondo | ||
| Ակումբ | ||
|---|---|---|
| Դիրքը | Խաղարկող | |
| Համար | № 9 | |
| Ի ծնե տրված անունը | Ռաժոն Ռոնդո Rajon Rondo | |
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 22, 1986 (40 տարեկան) | |
| Ծննդավայր | ||
| Հասակ | 1,85 մ | |
| Քաշ | 84 կգ | |
| Դպրոց | Իսթերն Օուք Հիլի ակադեմիա | |
| համալսարան | Կենթակի (2004-2006) | |
| Դրաֆթի տարի | 2006 / ռաունդ` 1 / ընտր.` 21-րդ | |
| Դրաֆթ ակումբ | Ֆինիքս Սանս | |
Կարիերայի պատմություն | ||
Ռաժոն Պիեր Ռոնդո (անգլ.՝ Rajon Pierre Rondo, փետրվարի 22, 1986[1], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սակրամենտո Քինգս» ակումբում։
Ծնվել է Լուիզվիլում (Կենտակի նահանգ)։ Ավագ դպրոցի կարիերան անցկացրել է Իսթերն ավագ դպրոցում և Օուք Հիլի ակադեմիայում, որն ավարտելուց հետո կրթաթոշակային ծրագիր է ստացել Կենթակիի համալսարանում։ Համալսարանում անցկացնելով երկու տարի` Ռոնդոն մուտք է գործում NBA-ի 2006 թվականի դրաֆթ, որտեղ նրան ընտրում է «Ֆինիքս Սանսը» և դրաֆթային իրավունքների հիման վրա փոխանցում «Բոստոն Սելտիքսին»։
«Սելտիքսում» Ռոնդոն կատարում էր օգնական պահեստայինի դեր, մինչև որ 2007-08 մրցաշրջանի ժամանակահատվածում կարողանում է իր տեղը դրոշմել ակումբի մեկնարկային հնգյակում։ Նույն տարի Ռոնդոն հաղթում է NBA-ի գավաթը՝ աստղային բասկետբոլիստներ Քևին Գառնեթի, Փոլ Փիրսի և Ռեյ Ալենի թիմակցությամբ։
Առանձնակի հաջողությամբ է հանդես եկել 2009 թվականի արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ խաղաշարերի ժամանակ։ Ռոնդոյի նշանակալի խաղային որակի շնորհիվ «Սելտիքսը» կարողանում է մրցակցությունից դուրս մղել նախորդ տարվա կոնֆերենցիայի չեմպիոն «Օռլանդո Մեջիքին»։ 2014 թվականին տեղափոխվել է «Դալաս Մավերիքս»։
Կարիերայի ընթացքում Ռոնդոն երեք անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), 1 անգամ ընտրվել է All-NBA և 4 անգամ All-Defensive խորհրդանշական հավաքականների անդամ։ 2009–10 մրցաշրջանի ավարտին գրավել է առաջին տեղը խլումների քանակով, իսկ 2011–12-ին՝ արդյունավետ փոխանցումներով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FIBA database
- ↑ ««Բոստոն Սելտիքսի» առաջատարները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-11-22 Wayback Machine(անգլ.)
| ||||||
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Փետրվարի 22 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Դալաս Մավերիքսի բասկետբոլիստներ
- Լոս Անջելես Լեյքերսի բասկետբոլիստներ
- Սակրամենտո Քինգսի բասկետբոլիստներ
- Կլիվլենդ Կավալիերսի բասկետբոլիստներ
- Նյու Օռլեանս Պելիկանսի բասկետբոլիստներ
- ԲԱԱ-ի բասկետբոլիստներ
- Բոստոն Սելտիքսի բասկետբոլիստներ
- Չիկագո Բուլսի բասկետբոլիստներ
- Ատլանտա Հոքսի բասկետբոլիստներ
- Լոս Անջելես Կլիպերսի բասկետբոլիստներ