Սեմ Կասել
![]() Sam Cassel | ||
![]() | ||
Դիրքը | Խաղարկող | |
---|---|---|
Համար | № 10, 19, 20, 28 | |
Ի ծնե տրված անունը | Սեմյուել Ջեյմս Կասել Samuel James Cassell | |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 18, 1969 (55 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Հասակ | 1,91 մ | |
Քաշ | 85 կգ | |
Դպրոց | Փոլ Լոուրենս Դունբար Մայնի կենտրոնական ինստիտուտ | |
համալսարան | Սան Հասինտո (1989–1991) «Ֆլորիդա սթեյթ» (1991–1993) | |
Դրաֆթի տարի | 1993 / ռաունդ` 1 / ընտր.` 24-րդ | |
Դրաֆթ ակումբ | Հյուստոն Ռոքեթս | |
Կարիերայի պատմություն
| ||
Որպես բասկետբոլիստ՝![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Որպես մարզչի օգնական՝ ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
Միավորներ 15 635 (15,7 մ/խ) Փոխանցումներ 5939 (6,0 փ/խ) Անդրադարձներ 3221 (3,2 ա/խ) |

Սեմյուել Ջեյմս Կասել (անգլ.՝ Samuel James Cassell, նոյեմբերի 18, 1969, Բալթիմոր), ամերիկացի բասկետբոլային մարզիչ, նախկին բասկետբոլիստ, խաղարկող։ Ներկա պահին հանդիսանում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբի մարզչական կազմի անդամ։
Ուսանողական առաջնությունը Ֆլորիդայի նահանգային համալսարանում անցկացնելուց հետո Կասելը ընտրվում է 24-րդը 1993 թվականի NBA դրաֆթում՝ «Հյուստոն Ռոքեթսի» կողմից։ «Հյուստոնի» կազմում անցկացրած առաջին երկու մրցաշրջաններում Կասելը երկու տարի անընդմեջ հաղթել է NBA-ի առաջնությունը։ Երրորդ անգամ NBA-ի չեմպիոն Կասելը հռչակվում է 2008 թվականին՝ «Բոստոն Սելտիքսի» կազմում։
Մասնագիտական կարիերայի ընթացքում Կասելը մեկ անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star) և մեկ անգամ էլ դարձել «All-NBA երկրորդ թիմ» խորհրդանշական հավաքականի անդամ։
Հանդես է եկել նաև «Դալաս Մավերիքս», «Նյու Ջերսի Նեթս», «Միլոուքի Բաքս», «Մինեսոտա Թիմբերվուլվզ» և «Լոս Անջելես Կլիպերս» ակումբներում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|