Քևին Գառնեթ
|
Kevin Garnett | ||
| Դիրքը | Ծանր հարձակվող/ կենտրոնական | |
|---|---|---|
| Համար | № 21, 5, 2 | |
| Ի ծնե տրված անունը | Քևին Մորիս Գառնեթ Kevin Maurice Garnett | |
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 19, 1976 (50 տարեկան) | |
| Ծննդավայր | ||
| Հասակ | 2,11 մ | |
| Քաշ | 115 կգ | |
| Դպրոց | Մոլդինի ավագ դպրոց (Մոլդին, Հյուսիսային Կարոլինա) | |
| Դրաֆթի տարի | 1995 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 5 | |
| Դրաֆթ ակումբ | Մինեսոտա Թիմբերվուլվզ | |
Կարիերայի պատմություն | ||
Մրցանակներ | ||
| ||
Քևին Մորիս Գառնեթ (անգլ.՝ Kevin Maurice Garnett, մայիսի 19, 1976[1][2], Գրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[3][4][5]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, ծանր հարձակվող։ Մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մինեսոտա Թիմբերվուլվզ», «Բոստոն Սելտիքս» և «Բրուքլին Նեթս» ակումբներում։
Ավագ դպրոցի բասկետբոլային կարիերայից հետո (որտեղ ճանաչվել է տարվա բասկետբոլիստ) Գառնեթը, առանց համալսարանային առաջնությունում ելույթ ունենալու, մուտք է գործել 1995 թ.-ի NBA դրաֆթ։ Ընտրվել է առաջին ռաունդի 5-րդ համարի ներքո՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզի» կողմից։ Գառնեթը մեծ ձեռքբերում է դառնում ետնապահ «Թիմբերվուլվզի» համար՝ 8 անգամ անընդմեջ թիմը դուրս բերելով փլեյ-օֆֆ, ընդ որում՝ 2004 թվականին, թիմը հասնում է մինչև արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ։ Նույն տարի արժանացել է մրցաշրջանի Ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակին։ «Մինեսոտա Թիմբերվուլվզի» հետ 12 մրցաշրջան անցկացնելուց հետո Գառնեթը տեղափոխվել է «Բոստոն Սելտիքս» ձևավորելով 21-րդ դարի բոստոնյան մեծ եռյակը՝ Փոլ Փիրսի և Ռեյ Ալենի հետ։ «Սելտիքսի» կազմում Գառնեթը 2008 թվականին դառնում է NBA-ի չեմպիոն։ 2013 թվականին, «Սելտիքսի» թիմակից Փոլ Փիրսի հետ, փոխանակման շրջանակում, տեղ է գտել «Բրուքլին Նեթս» ակումբում։ 2015 թվականին վերջին անգամ հանգրվանել է «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում, և մրջացրշանի ավարտից հետո հեռացել մարզական կարիերայից:s retirement from professional basketball in September 2016.
Եղել է նաև ԱՄՆ բասկետբոլի ազգային հավաքականի անդամ, որի կազմում 2000 թվականի Սիդնեյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ նվաճել է ոսկե մեդալ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2010-04-06 Wayback Machine(անգլ.)
| ||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Գառնեթ» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Մայիսի 19 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Բոստոն Սելտիքսի բասկետբոլիստներ
- Բրուքլին Նեթսի բասկետբոլիստներ
- Մինեսոտա Թիմբերվուլվզի բասկետբոլիստներ
- Ամերիկացի օլիմպիական չեմպիոններ
- Բասկետբոլի փառքի սրահի անդամներ
- ԲԱԱ-ի բասկետբոլիստներ
- Չօգտագործվող համարներով NBA բասկետբոլիստներ