Դոք Ռիվերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Դոք Ռիվերս
Doc Rivers.JPG
Համար № 25
Ի ծնե տրված անունը Գլեն Անտոն «Դոք» Ռիվերս
Glenn Anton Rivers
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 13, 1961 (56 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,93 մ
Քաշ 84 կգ
Դպրոց «Պրովիզո սթրիթ» (Մեյվուդ, Իլինոյս)
համալսարան Մառքեթի համալսարան (1980–1983)
Դրաֆթի տարի 1983 / ռաունդ՝ 2 / ընտր.՝ 31-րդ
Դրաֆթ ակումբ Ատլանտա Հոքս
Կարիերայի պատմություն
Որպես բասկետբոլիստ՝
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱտլանտա Հոքս (1983–1991)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Կլիպերս (1991–1992)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Նիքս (1992–1994)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍան Անտոնիո Սփըրս (1994–1996)
Որպես մարզիչ՝
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕռլանդո Մեջիք (1999–2003)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (2004–2013)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Կլիպերս (2013-այժմ)
Մրցանակներ

Որպես բասկետբոլիստ՝
  • NBA աստղ (1988)
  • Ջ. Ուոլթեր Քենեդիի քաղաքացիության մրցանակ (1990)
  • ԱՄՆԲՖ վարկածով տարվա մարզիկ (1982)
  • ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնության MVP (1982)

Որպես մարզիչ՝

  • NBA չեմպիոն (2008)
  • NBA տարվա մարզիչ (2000)
  • 2× Բոլոր աստղերի խաղի մարզիչ (2008, 2011)

Գլեն Անտոն (Դոք) Ռիվերս (անգլ.` Glenn Anton "Doc" Rivers, ծնվ.` հոկտեմբերի 30, 1961 թ.), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, բասկետբոլային մարզիչ։ Ներկա պահին հանդիսանում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Կլիպերս» ակումբի գլխավոր մարզիչը և բասկետբոլային գործառնությունների նախագահը։

Դպրոցական կարիերան անցկացրել է Մեյվուդի (Իլինոյս նահանգ) «Պրովիզո սթրիթ» ավագ դպրոցում, որից հետո ընդունել է Մառքեթի համալսարանի կրթաթոշակային ծրագիրը։ Համալսարանի բասկետբոլային հավաքականում Ռիվերսն անցկացրել է 3 ուսումնական տարի, որից հետո ընտրվել է NBA-ի 1983 թվականի դրաֆթի 2-րդ ռաունդի 31-րդ ընտրությամբ՝ «Ատլանտա Հոքսի» կողմից։ Մասնագիտական կարիերայի ընթացքում Ռիվերսն հանդես է եկել «Ատլանտա Հոքս» (1983-1991), «Լոս Անջելես Կլիպերս» (1991–1992), «Նյու Յորք Նիքս» (1992–1994) և «Սան Անտոնիո Սփըրս» (1994–1996) ակումբներում՝ որպես խաղարկող և հարձակվող պաշտպան։

Մարզչական կարիերայով Ռիվերսն սկսել է զբաղվել 1999 թվականին։ 2000 թվականին ճանաչվել է տարվա մարզիչ, իսկ 2008 թվականին «Բոստոն Սելտիքսի» կազմում դարձել է NBA չեմպիոն։

Ռիվերսի որդին՝ Օսթին Ռիվերսը ներկա պահին հանդես է գալիս «Լոս Անջելես Կլիպերս» ակումբում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]