Ռուդի Գոբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդի Գոբեր
Rudy Gobert

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Յութա Ջազ
Դիրքը Կենտրոնական
Համար № 27
Ի ծնե տրված անունը Ռուդի Գոբեր
Rudy Gobert
Ծննդյան ամսաթիվ հունիսի 26, 1992 (31 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա Սեն-Կանտենե, Ֆրանսիա
Ազգություն Ֆրանսիա Ֆրանսիացի
Հասակ 2,16 մ
Քաշ 111 կգ
Դրաֆթի տարի 2013 / ռաունդ` 1 / ընտր.` 27-րդ
Դրաֆթ ակումբ Դենվեր Նագեթս
Կարիերայի պատմություն
Ֆրանսիա Շոլե Բասկետ (2010–2013)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս (2013-այժմ)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բեյքերսֆիլդ Ջեմ (Դի լիգա, 2013–2014)

Ռուդի Գոբեր (ֆր.՝ Rudy Gobert, հունիսի 26, 1992(1992-06-26), Սեն-Կանտեն), ֆրանսիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Յութա Ջազ» ակումբում։

Մասնագիտական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոլե Բասկետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական կարիերան սկսել է 2009 թվականին՝ ֆրանսիական «Շոլե Բասկետբ» ակումբում։ 2010–11 մրցաշրջանում թիմի կազմում անցկացնելով հանդիպում՝ իր հաշվին գրանցում է ընդամենը 6 միավոր, 5 բլոկշոտ և 1 խլում։ 2011-12 մրցաշրջանում, անցկացրած 29 հանդիպումներում միջինում Գոբերը գրանցում է 4 միավոր և 3 բլոկշոտ[1]։ Հաջորդ մրցաշրջանի 27 հանդիպումներում Գոբերի միջին ցուցանիշներն էին 8,4 միավոր և 5,4 անդրադարձ։

Յութա Ջազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոբերը մասնակցության հայտ է ներկայացնում NBA-ի 2013 թվականի դրաֆթում՝ մասնակիցների շարքում առանձնանալով թևերի բացվածքի և հասակային տիրույթի երկարությամբ[2]։

2013 թվականի հունիսի 27-ին Գոբերն ընտրվում է «Դենվեր Նագեթսի» կողմից՝ առաջին ռաունդի 27-րդ համարով։ Ընտրվելուց քիչ անց փոխանակվում է «Յութա Ջազ» ակումբի կողմից 46-րդն ընտրված Էրիկ Գրինի և որոշ գումարի դիմաց։ Հուլիսի 6 Գոբերը հիմնական պայմանագիր է կնքում «Ջազի» հետ։ 2013–14 մրցաշրջանում մի քանի անգամ նշանակվում է «Ջազի»՝ NBA-ի զարգացման լիգայում հանդես եկող համապատասխան կրտսեր ակումբում՝ «Բեյքերսֆիլդ Ջեմում»։

Միջազգային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Գոբերը Ֆրանսիայի բասկետբոլի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ 2012 թվականին նվաճեց արծաթե մեդալ։ Առաջնությունից հետո Գոբերը համերկրացի խաղընկեր Լեո Վեստերմանի հետ ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում։

Ֆրանսիայի մեծահասակների ազգային հավաքականի հիմնական մարզիչը Գոբերին 2012 թվականին հրավիրեց խաղալու իր թիմում։ Գոբերը խաղաց 2 ընկերական խաղ, որտեղ գրանցեց 8 միավոր։ Ֆրանսիայի ազգային հավաքականում 2014 թվականի աշխարհի առաջնությանը վաստակեց բրոնզե մեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rudy Gobert – Cholet – Players – Pro A – LNB.fr
  2. «2013 NBA Mock Draft 3.0». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]