Բոբ ՄըքԱդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բոբ Մակադուից)
Բոբ ՄըքԱդու
Bob McAdoo

Բոբ ՄըքԱդուն 1973 թվականին «Բաֆալո»-ի կազմում
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Կենտրոնական/Ծանր հարձակվող
Ի ծնե տրված անունը Ռոբերտ Ալեն «Բոբ» ՄըքԱդու
Robert Allen "Bob" McAdoo
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 25, 1951 (72 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,06 մ
Քաշ 95 կգ
Դպրոց Բեն Սմիթի անվան (Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա)
համալսարան Վինսեն (1969-1971)
Դրաֆթի տարի 1972 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ
Դրաֆթ ակումբ Բաֆալո Բրեյվզ
Կարիերա սկիզբ 1972 թվական
Կարիերա ավարտ 1992 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 852
  • Միավորներ՝ 18787 (22,1 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 8048 (9,4 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1951 (2,3 փ/խ)
  • Խլումներ՝ 751 (0,9 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 1147 (1,3 բ/խ)

Ռոբերտ Ալեն «Բոբ» ՄըքԱդու (անգլ.՝ Robert Allen "Bob" McAdoo, սեպտեմբերի 25, 1951(1951-09-25), Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ, որը խաղացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ Հանդես է եկել կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։ Այժմ «Մայամի Հիթ» ակումբի գլխավոր մարզչի օգնականն է։ Բասկետբոլի փառքի սրահի անդամ է։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբ ՄըքԱդուն խաղացել է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։ 1972 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընդգրկվել է «Բաֆալո Բրեյվզ» ակումբի երկրորդ կազմում։ Նա ակումբում անցկացրել է 4 մրցաշրջան։ Հետագայում հանդես է եկել NBA-ի «Նյու Յորք Նիքս» (1976-1979), «Բոստոն Սելտիքս» (1979), «Դետրոյթ Փիստոնս» (1979-1981), «Նյու Ջերսի Նեթս» (1981), «Լոս Անջելես Լեյքերս» (1981-1985) և «Ֆիլադելֆիա-76» (1986), ինչպես նաև իտալական «Օլիմպիա Միլան» (1986-1990), «Ֆիլանտո Ֆորլի» (1990-1992) և «Տամսիստեմ Ֆաբրիանո» (1992) ակումբների կազմում։ NBA կրկնակի չեմպիոն (1982, 1985), 1974/1975 թվականների մրցաշրջանի ամենաթանկ խաղացողն է եղել, ըստ մրցաշրջանի արդյունքների երկու անգամ ընդգրկվել է սիմվոլիկ հավաքականի մեջ (1975՝ առաջին հավաքական, 1974՝ երկրորդ հավաքական), 5 անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1974-1978)։ Երեք անգամ շարունակ դարձել է NBA պարբերական առաջնության ամենաարդյունավետ խաղացողը (1974-1976), ինչպես նաև երկու տարի շարունակ ճանաչվել է NBA պարբերական առաջնության րոպեներով առաջատարը (1975-1976)։ Իր դեբյուտային մրցաշրջանում ճանաչվել է NBA տարվա սկսնակ, ինչպես նաև ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի մեջ։ 1988 թվականին ճանաչվել է Եվրոլիգայի քառորդ եզրափակչի ամենաթանկ խաղացող։ Կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 852 խաղ, որոնցում հավաքել է 18787 միավոր (22,1 մ/խ), կատարել է 8048 անդրադարձ, 1951 փոխանցում, 751 խլում և 1147 բլոկշոտ։

2000 թվականին ՄըքԱդուն տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում[1], իսկ 2008 թվականին ընդգրկվել է Եվրոլիգայի զարգացման ամենամեծ ներդրում ունեցած 50 մարդկանց ցանկի մեջ[2]։

NBA կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
NBA չեմպիոն
* Գլխավորել է առաջնությունը

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1972 Բաֆալո 80 32.0 .452 .774 9.1 1.7 18.0
1973 Բաֆալո 74 43.0 .547* .793 15.1 2.3 1.2 3.3 30.6*
1974 Բաֆալո 82 43.2* .512 .805 14.1 2.2 1.1 2.1 34.5*
1975 Բաֆալո 78 42.7* .487 .762 12.4 4.0 1.2 2.1 31.1*
1976 Բաֆալո 20 38.4 .455 .696 13.2 3.3 0.8 1.7 23.7
1976 Նյու Յորք 52 39.1 .534 .757 12.7 2.7 1.2 1.3 26.7
1977 Նյու Յորք 79 40.3 .520 .727 12.8 3.8 1.3 1.6 26.5
1978 Նյու Յորք 40 39.9 .541 .651 9.5 3.2 1.6 1.2 26.9
1978 Բոստոն 20 31.9 .500 .670 7.1 2.0 0.6 1.0 20.6
1979 Դետրոյթ 58 36.2 .480 .125 .730 8.1 3.4 1.3 1.1 21.1
1980 Դետրոյթ 6 28.0 .366 .600 6.8 3.3 1.3 1.2 12.0
1980 Նյու Ջերսի 10 15.3 .507 .000 .810 2.6 1.0 0.9 0.6 9.3
1981† Լ. Ա. Լեյքերս 41 0 18.2 .458 .000 .714 3.9 0.8 0.5 0.9 9.6
1982 Լ. Ա. Լեյքերս 47 1 21.7 .520 .000 .730 5.3 0.8 0.9 0.9 15.0
1983 Լ. Ա. Լեյքերս 70 0 20.8 .471 .000 .803 4.1 1.1 0.6 0.7 13.1
1984† Լ. Ա. Լեյքերս 66 0 19.0 .520 .000 .753 4.5 1.0 0.3 0.8 10.5
1985 Ֆիլադելֆիա 29 0 21.0 .462 .765 3.6 1.2 0.3 0.6 10.1
Կարիերա 852 1 33.2 .503 .081 .754 9.4 2.3 1.0 1.5 22.1
Բոլոր աստղեր 5 3 25.2 .578 .737 6.0 1.2 0.8 0.4 17.6

Փլեյ Օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1974 Բաֆալո 6 45.2 .478 .809 13.7 1.5 1.0 2.2 31.7
1975 Բաֆալո 7 46.7* .481 .740 13.4 1.4 0.9 2.7 37.4*
1976 Բաֆալո 9 45.1* .451 .707 14.2 3.2 0.8 2.0 28.0
1978 Նյու Յորք 6 39.7 .484 .600 9.7 3.8 1.2 2.0 23.8
1982† Լ. Ա. Լեյքերս 14 27.7 .564 .681 6.8 1.6 0.7 1.5 16.7
1983 Լ. Ա. Լեյքերս 8 20.8 .440 .333 .786 5.8 0.6 1.4 1.3 10.9
1984 Լ. Ա. Լեյքերս 20 22.4 .516 .000 .704 5.4 0.6 0.6 1.4 14.0
1985† Լ. Ա. Լեյքերս 19 0 20.9 .472 .000 .745 4.5 0.8 0.5 1.4 11.4
1986 Ֆիլադելֆիա 5 0 14.6 .556 .875 2.8 0.4 0.8 1.0 10.8
Կարիերա 94 0 28.9 .491 .250 .724 7.6 1.4 0.8 1.6 18.3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Robert A. McAdoo Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. «50 Greatest Euroleague Contributors». euroleague.net (անգլերեն). Euroleague. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբ ՄըքԱդու» հոդվածին։