Ջոակիմ Նոա
![]() Joakim Noah | ||
![]() | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Կենտրոնական | |
Համար | № 13, 55 | |
Ի ծնե տրված անունը | Ջոակիմ Սիմոն Նոա Joakim Simon Noah | |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 25, 1985 (40 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,11 մ | |
Քաշ | 105 կգ | |
Դպրոց | ՄԱԿ միջազգային դպրոց (Նյու Յորք) Փոլի (Բրուկլին, Նյու Յորք) Լոուրենսվիլի ավագ դպրոց (Լոուրենսվիլ, Նյու Ջերսի) | |
համալսարան | Ֆլորիդա (2004–2007) | |
Դրաֆթի տարի | 2007 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 9-րդ | |
Դրաֆթ ակումբ | Չիկագո Բուլս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ↳ ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||

Ջոակիմ Սիմոն Նոա (անգլ.՝ Joakim Simon Noah, փետրվարի 25, 1985[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Առավելապես հայնտի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» ակումբում անցկացրած տարիներից։
Ծնվել է Նյու Յորք քաղաքում՝ շվեդուհի մոր և ֆրանսիացի հոր ընտանիքում։
Ուսանողական առաջնության շրջանակներում ներկայացրել է Ֆլորիդայի համալսարանը, որի բասկետբոլային թիմի կազմում երկու տարի անընդմեջ (2006, 2007) նվաճել է NCAA I դիվիզոնի առաջնությունը, որից հետո ընտրվել է «Չիկագո Բուլսի» կողմից NBA-ի 2007 թվականին անցկացված դրաֆթի առաջին ռաունդի 9-րդ ընտրությամբ։
Մասնագիտական կարիերայի ընթացքում երկու անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), ինչպես նաև հաշվառվել «All-Defensive» կոչվող խորհրդանշական հավաքականներում։
Նոայի հայրը ֆրանսիացի էստրադային երգիչ և նախկին թենիսիստ Յանիկ Նոան է, իսկ մայրը՝ «Միս Շվեդիա 1978» մրցույթի հաղթող շվեդուհի մոդել Սեսիլյա Ռոդեն։ Ունի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Շվեդիայի քաղաքացիություն[7][8]։ Մոր հետ Նոան ստեղծել է «Նոյյան տապան» (Noah's Arc) կոչվող բարեգործական հիմնադրամը։
Ակումբային կարիերայից զատ հանդես է եկել նաև Ֆրանսիայի բասկետբոլի ազգային հավաքականում։
Մրցանակներ և այլ նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]NCAA
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ասոշիեդ պրես» վարկածով «All-SEC առաջին թիմ» խորհրդանշական հավաքական (2006)
- «Էյ Փի» վարկածով «All-American» խորհրդանշական հավաքական (2006)
- Եզրափակիչ քառյակի լավագույն բասկետբոլիստ (2006)
- NCAA տղամարդկանց բասկետբոլի I դիվիզիայի չեմպիոն (2006, 2007)
NBA
[խմբագրել | խմբագրել կոդը]- «NBA All-Defensive առաջին թիմ» խորհրդանշական հավաքական (2013)
- «NBA All-Defensive երկրորդ թիմ» խորհրդանշական հավաքական (2011)
- 2X NBA աստղ (2013, 2014)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://espn.go.com/nba/player/_/id/3224/joakim-noah
- ↑ Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ FIBA database
- ↑ 4,0 4,1 http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/3224/joakim-noah
- ↑ 5,0 5,1 http://espn.go.com/nba/player/splits/_/id/3224/joakim-noah
- ↑ 6,0 6,1 http://espn.go.com/nba/player/stats/_/id/3224/joakim-noah
- ↑ «Joakim Noah: "Je soutiens Barack Obama"». «LeJDD.fr» (French). 2008 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «NBA-debut för Joakim Noah i natt»