Jump to content

Ջոել Էմբիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոել Էմբիդ
Joel Embiid

Ակումբ Ֆիլադելֆիա սեվնթի Սիքսերս
Դիրքը Կենտրոնական
Համար 23
Ծննդյան ամսաթիվ մարտի 16, 1994(1994-03-16) (30 տարեկան)
Ծննդավայր Յաունդե, Կամերուն
Ազգություն Կամերուն Կամերուն
Հասակ 213
Քաշ 125
Դպրոց Ռոք Սքուլ, Ֆիլադելֆիա
Դրաֆթի տարի 2014
Դրաֆթ ակումբ Ֆիլադելֆիա սեվնթի Սիքսերս
Կարիերա սկիզբ 2014
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
  • All-Big 12 լավագույն պաշտպան(2014)
  • All-Big 12 երկրորդ հավաքական(2014)
  • All-Big 12 պաշտպանների հավաքական(2014)
  • All-Big 12 նորեկների հավաքական(2014)
  • NBA բոլոր աստղերի խաղի մասնակից (2018)

Ջոել Հանս Էմբիդ (անգլ.՝ Joel Hans Embiid[1], մարտի 16, 1994(1994-03-16), Յաունդե, Կամերուն), կամերունցի բասկետբոլիստ, ով հանդես է եկել Կանզասի համալսարանի կազմում[2][3][4]։ 2014 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ֆիլադելֆիա սեվնթի Սիքսերս» ակուբի կողմից՝ 3-րդ համարի ներքո։ Թվով 3-րդ կամերունցի բասկետբոլիստն է NBA-ում[5]։ Իր համար ընտրել է "The Process" մականունը, որը վերցրել է Սեմ Ֆինկի «Վստահեք ընթացքին» արտահայտությունից[6][7][8]։

Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմբիդը ծնվել է Կամերունի մայրաքաղաք Յաունդայում՝ զինվորական սպայի ընտանիքում[5]։ Ի սկզբանե նա պլանավորել էր զբաղվել պրոֆեսիոնալ վոլեյբոլով և որոշել իր ուժերը փորձել Եվրոպայում[9]։ 15 տարեկան հասակում Էմբիդը առաջին անգամ բասկետբոլ է խաղացել՝ կրկնօրինակելով NBA փառքի սրահի անդամ Հակիմ Օլաջուվոնի խաղաոճը[5][9]։ Էմբիդի տաղանդը բացահայտել է կամերունցի NBA բասկետբոլիստ Լյուք Մբա ա Մուտեն, ով հանդես էր գալիս «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում[9][10]։ Լյուքի օգնությամբ 2016 թվականին Էմբիդը տեղափոխվել է ԱՄՆ և որոշել դառնալ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ[11]։

Քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 13-ին Էմբիդը ընդգրկվել է Նեյսմիթի տարվա խաղացող մրցանակաբաշխության լավագույն 30 ֆինալիստների ցանկում[12]։

2014 թվականի մարտի 11-ին «ESPN»-ը հայտարարել է, որ Էմբիդը կարող է բաց թողնել Big 12 առաջնությունը։ Բացի այդ նաև հնարավոր է, որ մեջքի վնասվածքի պատճառով բաց թողնի NCAA առաջնության առաջին ուիքենդը[13]։ Կանզասը պարտվել է առաջնության 3-րդ ռաունդում, մինչև Էմբիդի սպասված կազմ վերադառնալը։ 2013/2014 մրցաշրջանի 28 խաղերի ընթացքում միջինում հավաքել է 11,2 միավոր, կատարել 8,1 անդրադարձ, անցկացրել 1,4 փոխանցում և իրականացրել 2,6 կասեցում[14]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոել Էմբիդը իրավունք ունի հանդես գալ Կամերունի ազգային հավաքականում[15]։ 2017 թվականին Էմբիդը հայտնվել է Կամերունի հավաքականի կազմում՝ Աֆրիկայի բասկետբոլի 2017 թվականի առաջնությանը մասնակցելու համար։ Այն անցկացվել է Կոնգոյի հանրապետությունում[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոելը ծնվել է Թոմաս և Քրիստին Էմբիդների ընտանիքում։ 2014 թվականի հոկտեմբերի 16-ին նրա կրտսեր եղբայրը ավտովթարի զոհ է դարձել[17][18]։ Բասկետբոլիստը ունի նաև կրտսեր քույր, որի անունը Մյուրիել է[19]։ Անգլերենից բացի Ջոելը խոսում է նաև ֆրանսերեն և բասերի լեզվով[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Game notes, KU Vs. Baylor 2014» (PDF). CSTV.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  2. «2014 NBA Big Board: Wiggins leads deepest draft in years». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. Chad Ford's Top 100 - 2014
  4. «In Joel Embiid, the Kansas Jayhawks have a star-to-be from Cameroon». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 Con, Jordan (2014 թ․ հունիսի 27). «Started From Yaoundé, Now He's Here». Grantland. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  6. Aldridge, David (2016 թ․ նոյեմբերի 21). «A process toward success: Joel Embiid era begins (at last) in Philly». NBA.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. «He is actually introduced in the starting lineup as "Joel, The Process, Embiid."»
  7. Rappaport, Max (2016 թ․ հոկտեմբերի 27). «If Joel Embiid Is The Process, His Debut Proved We Should Trust Him». Complex. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. Jenkins, Lee (2016 թ․ հոկտեմբերի 26). «Joel Embiid: 'I'm The Process'». Sports Illustrated. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  9. 9,0 9,1 9,2 DeCourcy, Mike (2014 թ․ հունվարի 23). «Joel Embiid's pursuit of hoops greatness not just a Dream». The Sporting News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  10. Report: Kansas basketball star Joel Embiid will enter NBA Draft
  11. Telep, Dave (2012 թ․ նոյեմբերի 13). «Kansas lands recruit Joel Embiid». ESPN. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  12. «2013-14 Men's Naismith Trophy Midseason 30». Naismith Awards. 2014 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  13. Joel Embiid out indefinitely
  14. «Joel Embiid Stats». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  15. «Meet Kansas' Joel Embiid, a Cameroon native turning into future NBA star». bleacherreport.com. 2013 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  16. «Joel Embiid named to Cameroon's preliminary roster for FIBA Afrobasket 2017». libertyballers.com. 2017 թ․ փետրվարի 7. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  17. Associated Press (2014 թ․ հոկտեմբերի 16). «Joel Embiid's brother dies in Africa». ESPN. ESPN Internet Ventures. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  18. Haberstroh, Tom (2016 թ․ մարտի 10). «TrueHoop Presents: The man charged with healing Joel Embiid». ESPN. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  19. «Joel Embiid - 2013-14 Men's Basketball». University of Kansas Athletics. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  20. King, Jason (2013 թ․ դեկտեմբերի 17). «Meet Kansas' Joel Embiid, a Cameroon Native Blossoming into a Top NBA Prospect». bleacherreport.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]