Էնդրյու Բայնեմ
![]() Andrew Bynum | ||
![]() | ||
Դիրքը | Կենտրոնական | |
---|---|---|
Համար | № 33 | |
Ի ծնե տրված անունը | Էնդրյու Լի Բայնեմ Andrew Lee Bynum | |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 27, 1987 (35 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,13 մ | |
Քաշ | 129 կգ | |
Դպրոց | Սոլբերի դպրոց Սուրբ Հովսեփ Ուեսթ Ուինդսոր-Փլեյնսբորո նորթ | |
համալսարան | Սուրբ Հովհաննես (1997–1999) | |
Դրաֆթի տարի | 2005 / ռաունդ` 1 / ընտր.` 10-րդ | |
Դրաֆթ ակումբ | Լոս Անջելես Լեյքերս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Էնդրյու Լի Բայնեմ (անգլ.՝ Andrew Lee Bynum, հոկտեմբերի 27, 1987, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Առավելապես հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում անցկացրած տարիներից։
Ավագ դպրոցում անցկացրած տարիներին Բայնեմն արժանացել է All-American տիտղոսին։ Բայնեմը որոշում է չհաճախել համալսարան և միանգամից մուտք է գործում 2005 թվականի NBA դրաֆթ՝ ընտրվելով «Լոս Անջելես Լեյքերսի» կողմից՝ առաջին ռաունդի 10-րդ ընտրության իրավունքով։ 2005 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ Բայնեմը դառնում է NBA-ի պատմության ամենաերիտասարդ նորեկը (18 տարեկան և 6 օրական)։
Ստացած վնասվածքների պատճառով Բայնեմը բազմաթիվ հանդիպումներ է բաց թողնում, սակայն լիովին չապաքինված սկսում է հանդես գալ փլեյ-օֆֆներում։ Բայնեմը կարողանում է պահեստայինից դառնալ գրեթե անփոխարինելի մեկնարկային կենտրոնական։ «Լեյքերսի» կազմում Բայնեմը 2 տարի անընդմեջ՝ 2009 և 2010 թվականներին նվաճել է NBA-ի գավաթը։
Մասնագիտական կարիերայի ամենահաջող՝ 2011–12 մրցաշրջանից հետո, Բայնեմը որպես քառակողմ փոխանակման արդյունք տեղափոխվում է «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս», իսկ «Լեյքերսում» հաստատվում է Դուայթ Հովարդը։ Բայնեմը բաց է թողել ողջ 2012–13 մրցաշրջանը՝ ծնկի վնասվածքի պատճառով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էնդրյու Բայնեմ. վիճակագրություն, նորություններ, տեսանյութեր, հայլայթներ, նկարներ, կենսագրություն»։ ESPN.com։ Վերցված է 2011 թ․ մարտի 25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2012-08-05 at the Wayback Machine.
- Էնդրյու Բայնեմ - NBA.com էջ
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում