Թրեյսի Մակգրեյդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրեյսի Մակգրեյդի
Tracy McGrady 1.jpg
Դիրքը Հարձակվող պաշտպան/ թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունը Թրեյսի Լամար Մակգրեյդի կրտսեր
Tracy Lamar McGrady, Jr.
Ծննդյան ամսաթիվ մայիսի 24, 1979 (1979-05-24) (34 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բարթոու, Ֆլորիդա, ԱՄՆ
Հասակ 2,03 մ
Քաշ 102 կգ
Դպրոց Օբուրդեյլի ավաֆ դպրոց
(Օբուրդեյլ, Ֆլորիդա)
«Սիոն լեռ» քրիստոնեական ակադեմիա
(Դուրհեմ, Հյուսիսային Կարոլինա)
Դրաֆթի տարի 1997 / ռաունդ` 1 / ընտր.` 9-րդ
Դրաֆթ ակումբ Տորոնտո Ռեպտորս
Կարիերայի պատմություն Ամերիկայի Միացյալ ՆահանգներՏորոնտո Ռեպտորս (1997–2000)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕռլանդո Մեջիք (2000–2004)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (2004–2010)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Նիքս (2010)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴետրոյթ Փիստոնս (2010–11)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱտլանտա Հոքս (2011–12)
Չինաստանի Ժողովրդական ՀանրապետությունՔինգդաո Իգլզ (2012–13)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍան Անտոնիո Սփըրս (2013)
Մրցանակներ
  • 7× NBA աստղ (2001–2007)
  • NBA ամենակատարելագործված բասկետբոլիստ (2001)
  • 2× NBA-ի առաջատար միավորների ասպարեզում (2003–2004)
  • 2× All-NBA առաջին թիմ (2002-2003)
  • 3× All-NBA երկրորդ թիմ (2001, 2004, 2007)
  • 2× All-NBA երրորդ թիմ (2005, 2008)
  • CBA աստղ (2013)
  • USA Today-ի վարկածով տարվա ավագ դպրոցի բասկետբոլիստ (1997)
Մեդալներ ՖԻԲԱ-ի ամերիկյան առաջնություն
 Ոսկի - Սան Խուան 2003

Թրեյսի Լամար Մակգրեյդի կրտսեր (անգլTracy Lamar McGrady, Jr., ծնվ.՝ մայիսի 24, 1979թ.), հայտնի նաև Թի-Մակ (T-Mac) մականվամբ, ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Վերջին անգամ հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սան Անտոնիո Սփըրս» ակումբում։ Խաղացել է Հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում։ Մասնագիտական կարիերայի ընթացքում Մակգրեյդին 7 անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), ինչպես նաև 2 անգամ դարձել All-NBA առաջին թիմ, 3 անգամ՝ All-NBA երկրորդ թիմ և 2 անգամ All-NBA երրորդ թիմ խորհրդանշական հավաքականների անդամ։ 2001 թվականին Մակգրեյդիին է շնորհվել տարվա ամենակատարելագործված բասկետբոլիստի մրցանակը։

Մակգրեյդին հանդես չի եկել համալսարանային առաջնություններում և դրա փոխարեն NBA մուտք է գործել ուղիղ ավագ դպրոցից՝ ընտրվելով 1997 թվականին անցկացված դրաֆթի առաջին ռաունդի 9-րդ ընտրությամբ՝ «Տորոնտո Ռեպտորսի» կողմից։ «Ռեպտորսից» բացի Մակգրեյդին խաղացել է «Օռլանդո Մեջիքի», «Հյուստոն Ռոքեթսի» (թիմակցելով չին կենտրոնական Յաո Մինգի հետ), «Նյու Յորք Նիքսի», «Դետրոյթ Փիստոնսի», «Ատլանտա Հոքսի», չինական «Քինգդաո Իգլզի» և «Սան Անտոնիո Սփըրսի» կազմերում։ 2003 թվականին «ՍԼԵՄ» ամսագիրը Մագկրեյդին մտցրել է «Բոլոր ժամանակների Թոփ 75 բասկետբոլիստների» վերջին՝ 75-րդ հորիզոնականում։ Մակգրեյդիի խաղաոճն հաճախ համեմատվում է Ջորջ «Սառցե մարդ» Գերվինի խաղաոճի հետ։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg