Դեմիան Լիլարդ
![]() Damian Lillard | ||
![]() Լիլարդը 2018 թվականի մարտին | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Խաղարկող | |
Համար | № 0 | |
Ի ծնե տրված անունը | Դեմիան Լեմոնտ Օլլի Լիլարդ Damian Lamonte Ollie Lillard | |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 15, 1990 (31 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 1,91 մ | |
Քաշ | 88 կգ | |
Դպրոց | Սենթ Ջոզեֆ Նոտր Դամ (Ալամեդա, Կալիֆորնիա) Օքլենդի ավագ դպրոց (Օքլենդ, Կալիֆորնիա) | |
համալսարան | «Վեբեր սթեյթ» (2008–2012) | |
Դրաֆթի տարի | 2012 / ռաունդ` 1 / ընտր.` 6-րդ | |
Դրաֆթ ակումբ | Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Դեմիան Լեմոնտ Օլլի Լիլարդ (անգլ.՝ Damian Lamonte Ollie Lillard,հուլիսի 15, 1990[1], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբում որպես խաղարկող։
Ավագ դպրոցի կարիերան անցկացրել է Նոտր Դամ ակադեմիայում, որից հետո հանդես է եկել Վեբերի նահանգային համալսարանում։ 2012 թ.-ի ապրիլին Լիլարդը որոշում է բաց թողնել ավարտական համալսարանային մրցաշրջանը և մասնակցության հայտ է ներկայացնում NBA-ի դրաֆթ։ 2012 թվականի NBA դրաֆթի առաջին ռաունդի վեցերորդ ընտրության իրավունքով Լիլարդին ընտրում է «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսը»։ Լիլարդը հաջող է դրսևորում 2012 թվականի ամառային առաջնության ճամբարում՝ ունենալով 26, 5 միավոր, 4, 0 անդրադարձ և 5, 3 արդյունավետ փոխանցում միջին ցուցանիշները և ճանաչվելով առաջնության համա-MVP։ NBA-ում անցկացրած առաջին մրցաշրջանից հետո՝ 2013 թվականին Լիլարդը ճանաչվում է «NBA տարվա նորեկ»։
Դպրոցական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Կալիֆորնիա նահանգի «Օքլենդ» ավագ դպրոցում։
Համալսարանային տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկնարկային մրցաշրջանում Լիլարդը Վեբերի նահանգային համալսարանի «Ուայլդքեթս» ակումբում միջինում հավաքում էր 11 միավոր։ 2-րդ մրցաշրջանում Լիլարդը բարելավում է ցուցանիշները՝ իր հաշվին միջինում գրանցելով 20 միավոր։ Մրցաշրջանի ավարտին հռչակվում է կոնֆերիանցիայի լավագույն բասկետբոլիստը[2]։ 2010-2011 մրցաշրջանը կարճ է տևում ոտքի շրջանում ստացած վնասվածքի պատճառով[3]։
NBA[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հունիսի 28-ին Լիլիարդը NBA-ի դրաֆթի շրջանակներում ընտրվում է «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբի կողմից։ Մասնագիտական կարիերայի մեկնարկային Մրցաշրջանի 82 հանդիպումները հաջող անցկացնելուց հետո Լիլարդը ճանաչվում է որպես տարվա նորեկ։
Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիլարդը նաև ռեփեր է և հանդես է գալիս Dame D.O.L.L.A. բեմական անվամբ։ 2013 թվականին նա սկսեց «Four Bar Friday» սոցցանցային թրենդը, որի ընթացքում ինքը և Ինստագրամի օգտատերերը յուրաքանչյուր ուրբաթ տեղադրում են իրենց ռեփ ֆրիսթայլերը՝ տեսանյութում օգտագործելով #4BarFriday հեշթեգը[4]։ 2016 թվականի հոկտեմբերին նա թողարկեց իր դեբյուտային «The Letter O» ալբոմը, իսկ հաջորդ տարվա հոկտեմբերին երկրորդ՝ «Confirmed» ալբոմը[5]։
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տվյալներ |
---|---|
«The Letter O» |
|
«Confirmed» |
|
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բասկետբոլի ազգային ասոցիացիա — 1946.
- ↑ «Damian Lillard Named 2009-10 Big Sky MVP»։ weberstatesports.com։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14
- ↑ «Lillard gets medical redshirt; Wildcat star's junior season restored»։ standard.net։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14
- ↑ «Portland Trailblazers Guard Damian Lillard On Growing Up On Juvenile And His 4 Bar Fridays Competition»։ XXL։ Հոկտեմբերի 30, 2013։ Վերցված է 2018 թ․ Մարտի 25
- ↑ «Damian Lillard a.k.a. Dame D.O.L.L.A. Drops 'Confirmed' Album»։ Complex։ Հոկտեմբերի 6, 2017։ Վերցված է 2018 թ․ Մարտի 25