Ամարի Սթադոմայեր
|
Amar'e Stoudemire | ||
| Դիրքը | Ծանր հարձակվող/ կենտրոնական | |
|---|---|---|
| Ի ծնե տրված անունը | Amar'e Carsares Stoudemire Ամարի Կարսարես Սթադոմայեր | |
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 16, 1982 (43 տարեկան) | |
| Ծննդավայր | ||
| Հասակ | 211 սմ | |
| Քաշ | 118 կգ | |
| Դրաֆթի տարի | 2002 / ռաունդ` 1 / ընտ6.` 9-րդ | |
| Դրաֆթ ակումբ | Ֆինիքս Սանս | |
Կարիերայի պատմություն | ||
Կարիերայի ցուցանիշներ | ||
| ||
Ամարի Կարսարես Սթադոմայեր (անգլ.՝ Amar'e Carsares Stoudemire, եբրայերեն՝ אמארה יהושפט סטודמאייר , նոյեմբերի 16, 1982[1][2], Լեյք Ուելս, Փոլկ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկա-իսրայելցի բասկետբոլային մարզիչ և նախկին բասկետբոլիստ։ կենտրոնական և/կամ ծանր հարձակվող։
Հանդես է եկել վեց ավագ դպրոցներում, սակայն ի վերջո ավարտել է Օռլանդոյի Սայպրես Կրիկ ավագ դպրոցը։ Դպրոցական տարիներին արժանացել է բազմաթիվ պարգևների, ընդհուպ մինչև ճանաչվել է Ֆլորիդա նահանգի «Միստր բասկետբոլ»։
Դպրոցն ավարտելուց հետո Սթադոմայերը բաց է թողել ուսանողական կարիերան և միանգամից մուտք է գործել 2002 թվականի NBA դրավթ` ընտրվելով 9-րդը առաջին ռաունդում` «Ֆինիքս Սանսի» կողմից։ «Սանսում» Սթադոմայերն անցկացրել է 8 մրցաշրջան, որից հետո նոր պայմանագիր է կնքել ասոցիացիայի ամենահին ակումբներից մեկի՝ «Նյու Յորք Նիքսի» հետ։
Վեց անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), բազմից ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում, իսկ 2003 թվականին ճանաչվել տարվա նորեկ՝ չնայած ծնկի քրոնիկ հիվանդություններից ոչ լիովին ապաքինված լինելուն։
Եղել Է նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ, որի կազմում նվաճել է բրոնզե մեդալ Աթենքի 2004 թվականի օլիմպիական խաղերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ FIBA database
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Էջը NBA.com կայքում(անգլ.)
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում Արխիվացված 2010-07-24 Wayback Machine(անգլ.)
- Հարցազրույց Ա. Սթադոմայերի հետ (տեսանյութ) Արխիվացված 2012-09-23 Wayback Machine @ fiba.com(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամարի Սթադոմայեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Նոյեմբերի 16 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Ամերիկացի օլիմպիական չեմպիոններ
- Դալաս Մավերիքսի բասկետբոլիստներ
- Հոկտեմբերի 16 ծնունդներ
- Մայամի Հիթի բասկետբոլիստներ
- Ֆինիքս Սանսի բասկետբոլիստներ
- Նյու Յորք Նիքսի բասկետբոլիստներ
- Ապրող անձինք
- 21-րդ դարի ամերիկացի հրեաներ