Քրիս Փոլ
Քրիս Փոլ Chris Paul | |||||
Փոլը 2022 թվականին | |||||
Ակումբ | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | ||||
---|---|---|---|---|---|
Դիրքը | Խաղարկող | ||||
Համար | № 3 | ||||
Ի ծնե տրված անունը | Քրիստոֆեր Էմանուել Փոլ Christopher Emmanuel Paul | ||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 6, 1985 (39 տարեկան) | ||||
Ծննդավայր | Վինսթոն Սեյլեմ, Հյուսիսային Կարոլինա ԱՄՆ | ||||
Ազգություն | Ամերիկացի | ||||
Հասակ | 183 սմ | ||||
Քաշ | 79 կգ | ||||
Դպրոց | Վեսթ Ֆորսիթ ավագ դպրոց | ||||
համալսարան | Ուեյք Ֆորեսթ (2003–2005) | ||||
Դրաֆթի տարի | 2005 / ռաունդ` 1 / ընտր.` 4-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Նյու Օռլեանս Հորնեթս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
Նյու Օռլեանս Հորնեթս (2005–2011) Լոս Անջելես Կլիպերս (2011-2017) Հյուստոն Ռոքեթս (2017-2019) Օկլահոմա Սիթի Թանդեր (2019–2020) Ֆինիքս Սանս (2020–2023) Գոլդեն Սթեյթ Ուորիորս (2023-այժմ) | |||||
Մրցանակներ
| |||||
| |||||
|
Քրիստոֆեր Էմանուել Փոլ (անգլ.՝ Christopher Emmanuel Paul, ծնվ.` մայիսի 6, 1985 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող, Բասկետբոլիստների ազգային ասոցիացիա (National Basketball Players Association, կրճատ՝ NBPA) արհմիության փոխնախագահ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբում։
Ծնվել և մեծացել է Հյուսիսային Կարոլինայի Լյուիսվիլ համայնքում (Ֆորսիթ շրջան)։ Հաճախել է Վեսթ Ֆորսիթի ավագ դպրոց, որտեղ անցկացնելով ընդամենը երկու ակադեմիական մրցաշրջան, արժանացել է McDonald's All-American ճանաչողական մրցանակին։ Դպրոցն ավարտելուց հետո Փոլն ընդունում է մոտակա Ուեյք Ֆորեսթի համալսարանի կրթաթոշակային ծրագիրը՝ այնտեղի բասկետբոլի հավաքականում անցկացնելով 2 տարի, որից հետո մուտք է գործում NBA-ի 2005 թվականի դրաֆթ։ Դրաֆթում ընտրվելով «Նյու Օռլեանս Հորնեթսի» կողմից՝ Փոլն սկսում է տպավորիչ հանդես գալ իր առաջին մրցաշրջանում, որի ավարտից հետո ստանում է «NBA-ի տարվա նորեկ» մրցանակը։ Բացի այդ՝ փոլը 5 անգամ ճանաչվել է All-Star (5 անգամ մասնակցել է բոլոր աստղերի ամենամյա հանդիպմանը) և բազմաթիվ անգամներ արժանացել All-NBA և All-Defensive ճանաչողական մրցանակներին։
Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում երկու անգամ դարձել է օլիմպիական ոսկե մեդալակիր՝ Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերում։
Բասկետբոլից դուրս, Փոլը նշմարելի հաջողությունների է հասել նաև բոուլինգ սպորտաձևում` մասնակցելով բազմաթիվ երիտասարդական և աստղային բոուլինգ-իրադարձությունների` որպես «CP3» կոչվող հիմնադրամի տնօրեն, որն ստեղծված է օգնելու Լուիզիանա նահանգում Կատրինա փոթորկից տուժածներին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի սեպտեմբերի 10-ին ամուսնացել է Ջեյդա Քրոլիի հետ, ում հետ դեռ ընկերություն էր անում քոլեջում սովորելու տարիներից[1]։ Նրանք ունեն երկու երեխա՝ Քրիստոֆեր Էմանուել Փոլ կրստերը (ծնված 2009 թ. մայիսի 23) և Քեմրին Ալեքսիս Փոլը (ծնված (2012 թ. օգոստոսի 16))[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «New Orleans Hornets guard Chris Paul weds his longtime girlfriend». NOLA.com. 2011 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ Հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Chris Paul's wife Jada Paul». PlayerWives.com. 2016 թ․ փետրվարի 13. Վերցված է 2016 թ․ Հոկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2020-08-01 Wayback Machine
- NBA.com էջ
- Էջը բասկետբոլ-ռեֆերենսում Արխիվացված 2013-05-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Փոլ» հոդվածին։ |
|