ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիա
USA Basketball
Տիպ Հասարակական կազմակերպություն
Իրավ. կարգավիճակ Գործող
Շտաբակայան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլորադո սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ
Պաշտ. լեզու(ներ) Անգլերեն
Նախագահ Ջերի Կոլանգելո
Կարևոր անձինք Ջիմ Թուլի (գործադիր տնօրեն)
Չանսի Բիլապս
(մարզիկների ներկայացուցիչ)
Քիմ Բոհունի
(NBA-ի ներկայացուցիչ)
Կայք www.usabasketball.com

ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիա (անգլերեն՝ USA Basketball), ամերիկյան ոչ առևտրային կազմակերպություն, Միացյալ Նահանգների բասկետբոլի կառավարող մարմինն է: Ֆեդերացիան ներկայացնում է Միացյալ Նահանգները ՖԻԲԱ-ում, ինչպես նաև ներկայացնում է ԱՄՆ տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները երկրի օլիմպիական կոմիտեում: Հիմնադրվել է 1989 թվականի հոկտեմբերի 12-ին:[1]

Ֆեդերացիան ունի լիազորություններ ընտրելու և հավաքագրելու երկրի մեծահասակների և երիտասարդական հավաքականների մարզիկներին՝ աշխարհի կամ տարածաշրջանային առաջնություններում, ինչպես նաև օլիմպիական խաղերում հանդես գալու համար:


Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]