Կատրինա (փոթորիկ)
Կատրինա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հինգերորդ կատեգորիայի փոթորիկ |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Ժամանակի սկիզբ | օգոստոսի 23, 2005[1] |
Ժամանակի վերջ | օգոստոսի 31, 2005[1] |
Զոհվածներ | 1836 մարդ |
![]() | |
![]() | |
![]() |
«Կատրինա» փոթորիկ (անգլ.՝ Hurricane Katrina), ամենից ավերիչ փոթորիկը Միացյալ Նահանգների պատմության մեջ[2]։ Այն եղել է 5 կատեգորիայի փոթորիկ՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի փոթորիկների սանդղակի և վեցերորդ ամենաուժեղ փոթորիկը Ատլանտյան ջրավազանում՝ դիտումների պատմության ողջ ընթացքում։ Տեղի է ունեցել 2005 թվականի օգոստոսի վերջին։ Ամենածանր վնասը հասցվել է Նոր Օռլեանին Լուիզիանայում, որտեղ ջրի տակ է հայտնվել քաղաքի տարածքի շուրջ 80 %-ը։ Աղետի արդյունքում զոհվել է 1836 մարդ, իսկ տնտեսական վնասը կազմել է $125 մլրդ (գնահատում, 2007)[3]։
Օդերևութաբանական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոթորիկն սկսել է ձևավորվել 2005 թվականի օգոստոսի 23-ին Բահամյան կղզիների մոտակայքում։ Օգոստոսի 25-ին այն անցել է Ֆլորիդայի ափի վրայով՝ Մայամիից ոչ հեռու և ուղղվել դեպի Մեքսիկական ծոց։ Նախքան Միացյալ Նահանգների սահմանին հասնելը փոթորիկն ստացել է վտանգավորության 5-րդ աստիճան ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի։ Փոթորկի ժամանակ քամու արագությունը հասել է 280 կմ/ժ։ Ափին հասնելուց մի քանի ժամ առաջ փոթորիկը թուլացել է մինչև 4-րդ կատեգորիայի[4]։
Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոթորկի՝ Մոքսիկական ծոցին մոտենալու ժամանակ տարհանվել են նավթային կայանների անձնակազմները։ Միսիսիպիի ու Ֆլորիդայի ռազմական բազաներից տարհանվել են ինքնաթիռները, երկու նավ հեռացել են նավահանգստից[5]։ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Լուիզիանա, Միսիսիպի, Ալաբամա և Ֆլորիդա նահանգները հայտարարել է աղետի գոտի[5]։
Կիրակի օրը՝ 2005 թվականի օգոստոսի 28-ին, Նոր Օռլեանի քաղաքապետը հայտարարել է պարտադիր տարհանում[6]։ Մարդկանց զանգվածային տարհանման պատճառով ավտոմայրուղիներում ձևավորվել են մեծ խցանումներ[6][7]։ Քաղաքից ու նրա ծայրամասերից հեռացել է ավելի քան մեկ միլիոն մարդ, որ կազմել է տեղի բնակչության շուրջ 80 %-ը[5]։ Խանութների ու բենզալցակայանների դիմաց առաջացել են երկար հերթեր։ Փախստականները փորձել են հավաքել ջրի, պարենամթերքի ու բենզինի պաշար։
Սակայն ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի եղել տարհանվել։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ ապրել են ծայրահեղ աղքատության պայմաններում և չեն ունեցել նյութական միջոցներ ճանապարհածախսի և հյուրանոցի համար։ Հասարակական տրանսպորտը դադարեցրել է աշխատանքը, և առանց սեփական ավտոմեքենայի քաղաքից հեռանալը չափազանց դժվար։ Նոր Օռլեանում մնացել է շուրջ 150 հազար մարդ, որոնց մեծ մասը եղել են աղքատ թաղամասերի բնակիչներ[7]։ Օգոստոսի 28-ին քաղաքային իշխանությունները քաղաքում մնացածներին որպես ապաստարան առաջարկել են «Սուպերդոում» փակ մարզադաշտը։ «Սուպերդոում» մարզադաշտում ապաստանել է շուրջ 30 հազար մարդ[6]։
Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկուշաբթի օրը՝ 2005 թվականի օգոստոսի 29-ին, «Կատրինա» փոթորիկը հասել է Միացյալ Նահանգների հարավարևելյան ափին Լուիզիանա և Միսիսիպի նահանգների շրջանում։ Նրա ազդեցության գոտում են հայտնվել Լուիզիանա նահանգը, Միսիսիպիի հարավային ու կենտրոնական հատվածը, Ալաբամայի հարավը, Ջորջիայի արևմուտքը, Ֆլորիդայի արևմուտքն ու հարավը։
Լուիզիանա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր Օռլեանի 70 %-ը գտնվում է ծովի մակարդակից ցածր բարձրության վրա, և քաղաքը երեք կողմից շրջապատված է ջրով՝ Մեքսիկական ծոց, Միսիսիպի գետ և Պոնչարտրեյն լիճ[5]։
Օգոստոսի 29-ի վաղ առավոտյան Նոր Օռլեանը պաշտպանող ամբարտակները ճեղքվել են մի քանի տեղում։ Սկսվել է քաղաքի ու նրա շրջակայքի հեղեղումը։ «Սուպերդոումի» տանիքը վնասվել է ուժեղ քամուց։ Հեղեղված շրջանների բնակիչներին փրկել են նավակների ու ուղղաթիռների օգնությամբ։
Հեղեղված Նոր Օռլեանը.
Միսիսիպի[խմբագրել | խմբագրել կոդը]
Միսիսիպի նահանգի ափամերձ շրջանները, ներառյալ նաև Գալֆպորտ-Բիլոքսի-Պասկագուլա ագլոմերացիան, խիստ վնասներ են կրել։ Մեքսիկական ծոցին ամիջապես հարող տարածքներն ամբողջովին ավերվել են։
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 800 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի ու հեռախոսային կապի[8]։
- Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի քանակը կազմել է 1407 մարդ, ըստ ավելի ուշ տվյալների՝ 1600[9] , նրանցից ավելի քան 720-ը՝ Նոր Օռլեանում, դրանից բացի՝ 2005 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ 47 մարդ համարվել է անհետ կորած[10]։ Փրկարարական գործողությունների իրականացման ընթացքում (2005 թվականի սեպտեմբեր) ենթադրություններ են արվել մի քանի հազար կամ տասնյակ հազարավոր զոհերի մասին, սակայն դրանք չեն հաստատվել։
- Ամերիկյան Newsweek ամսագրի անցկացրած հարցման համաձայն՝ հարցմանը մասնակցածների միայն 38 %-ն է հավանության արժանացրել Բուշի ու նրա վարչակարգի գործողությունները և այն, թե ինչպես են նրանք հաղթահարել աղետի հետևանքները[11]։ 2005 թվականի սեպտեմբերին Pew հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Բուշի գործողությունները հավանության է արժանացրել հարցման մասնակիցների 40 %-ը[12]։
Հանցագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կատրինա» փոթորկի ժամանակ կատարված հանցագործությունների մասին տվյալները չափազանցվել են զանգվածային լրատվամիջոցների կողմից։ Հանցագործությունների մասին վերջիններիս տարածած որոշ լուրեր ընդհանրապես չեն ունեցել իրական հիմքեր։ Նոր Օռլեանի ոստիկանություները հաստատել է արտակարգ իրավիճակի մեկ շաբաթվա ընթացքում կատարված սպանության չորս դեպք, ինչը մոտավորապես հավասար է միջին ցուցանիշին Նոր Օռլեանի համար[13]։
Օգոստոսի 30-ին CNN հեռուստաընկերությունը հայտնել է քաղաքում կատարվող զանգվածային կողոպուտի մասին։ Ըստ հեռուստաընկերության ներկայացրած տվյալների՝ «հարյուրավոր մարդիկ» Կանալ-սթրիթ փողոցի շրջանում և Ֆրանսիական թաղամասի սահմանին ջարդել են խանութների ապակիներն ու տարել ապրանքը[14]։
Սեպտեմբերի 1-ին СМИ-ն հայտնել է քաղաքային հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության մասին։ Ըստ բժշկի խոսքերի՝ հիվանդանոցը մի քանի անգամ ենթարկվել է հրաձգության։ Կրակ է բացվել այն պահին, երբ տեղի է ունեցել հիվանդներին տեղավորել են տեղափոխման համար։ Դրանից առաջ կրակի էին ենթարկվել հիվանդներին տեղափոխող նավակները, որոնցից մեկը շրջվել է[15]։
Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը հայտարարել է, որ փրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվում են հանցագործությունների պատճառով։ Ափի պաշտպանության ներկայացուցչի խոսքերով՝ փրկարարները խուսափում են գնալ այն շրջաններ, որտեղ հնչում են կրակոցներ[16]։
Վնաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսական վնասը կազմել է 125 մլրդ դոլար (գնահատում, 2007)[3]։
Տուժած շրջանների վերականգնման համար ԱՄՆ Կոնգրեսը հատկացրել է 110 մլրդ դոլար[17]։ 2005 թվականի օգոստոսի դրությամբ՝ ավելի քան 100 հազար ընտանիք ապրել է թրեյլերներում տունը կորցնելու պատճառով[17]։
Իշխանությունների գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեպտեմբերի 8-ի դրությամբ՝ աղետի գոտում փրկարարական աշխատանքներին մասնակցել է ԱՄՆ ազգային գվարդիայի 43 հազար մարտիկ, ափային պաշտպանության 4 հազար ծառայող և կանոնավոր բանակի շուրջ 15 հազար զինծառայող[18]։
Իշխանությունների ներկայացուցիչների գործողությունները ենթարկվել են քննադատության[19]։ Լուիզիանայից ընտրված սենատոր, հանրապետական Դևիդ Վիտերն ամենացածր գնահատականն է տվել Բուշի վարչակազմին աղետի հետևանքների վերացման ուղղղությամբ իշխանությունների գործադրած ջանքերի առումով։ Ամերիկացի ռեժիսոր և հասարակական գործիչ Մայքլ Մուրը 2005 թվականի սեպտեմբերին իր բաց նամակում երկրի ղեկավարությանը մեղադրել է ինժեներական զորքերի ծախսերի կրճատման համար, ինչը, նրա կարծիքով, հանգեցրել է ծանր հետևանքների։ Մուրը նաև նշել է[20].
Այն օրը, երբ քաղաքի վրա տապալվեց փոթորիկը, միստր Բուշը, Ջոն Մաքքեյնը (սենատոր) իրենց հարուստ ընկերների հետ իրենց պատվում էին տորթով։ Իսկ հետո ողջ օրվա ընթացքում Բուշը կիթառ է նվագել, որը նրան տվել էլ ինչ-որ «քանթրի» կատարող։ Եվ այս ամենն այն ժամանակ, երբ Նոր Օռլեանը սուզվում էր ջրի տակ։
Նյույորքցի ռեփեր Մոս Դեֆը փողոցում կատարել է իր «Dollar Day» (այլ անվանում՝ «Katrina Clap») երգը, որում նախագահին մեղադրում է աղետի ժամանակ ցուցաբերած ոչ տեղին ու անբավարար արձագանքի համար, և ձերբակալվել է առանց թույլտվության ելույթ ունենալու համար։
2006 թվականին Միացյալ Նահանգների բնակչության շուրջ 60 %-ը, հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն, վատատեսորեն է վերաբերվել իշխանությունների՝ բնական աղետներին դիմակայելու ունակությանը[17]։
Արտացոլումը զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կատրինա» փոթորկի ժամանակ Նոր Օռլեանում տեղի ունեցած դեպքերն ընկած են ֆրանսիացի արձակագիր Լորան Գոդեի «Ouragan» գրքի հիմքում։
«Կատրինա» փոթորիկը ոգեշնչել է Linkin Park խմբին՝ ստեղծելու The Little Things Give You Away երգը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 International Best Track Archive for Climate Stewardship
- ↑ Knabb Richard D; Rhome, Jamie R.; Brown, Daniel P (դեկտեմբերի 20, 2005; updated August 10, 2006)։ «Tropical Cyclone Report: Hurricane Katrina: 23–30 August 2005» (PDF)։ National Hurricane Center։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2006-05-30
- ↑ 3,0 3,1 «Экономический ущерб от урагана»։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-20-ին։ Վերցված է 2018-09-03
- ↑ «Path to disaster»։ National Geographic։ Special edition: Katrina: 36–37։ 2005
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Рогожникова Е. Водная пустыня на юге США // Лента.ру, 30 августа 2005
- ↑ 6,0 6,1 6,2 «The chaos of evacuation»։ National Geographic։ Special edition: Katrina: 80–81։ 2005
- ↑ 7,0 7,1 Алексеева А. и др. Чисто американская трагедия // Эксперт, № 34 (480), 12 сентября 2005
- ↑ Новости KM.RU. IHT: Климатические изменения способствуют увеличению экологических мигрантов(չաշխատող հղում)
- ↑ «Ужас Америки: 2 года спустя»։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-20-ին։ Վերցված է 2018-09-03
- ↑ «Hurricane Katrina landfall Impact» (անգլերեն)։ www.katrinahelp.info։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2011-01-09
- ↑ Howard Fineman (սեպտեմբերի 19, 2005)։ «A Storm-Tossed Boss»։ A Storm-Tossed Boss (անգլերեն)։ Newsweek։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-12-21
- ↑ «Rating Bush»։ Two-In-Three Critical Of Bush's Relief Efforts (անգլերեն)։ Pew Reseach Center։ 8 September 2005։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-12-21
- ↑ No. 1195: Katrina’s Myth and Media
- ↑ Сотни людей бьют стекла и выносят товары из магазинов Нового Орлеана Archived 2005-09-23 at the Wayback Machine. // РИА Новости, 30 августа 2005
- ↑ Больница в Новом Орлеане несколько раз подверглась обстрелу Archived 2005-09-25 at the Wayback Machine. // РИА Новости, 1 сентября 2005
- ↑ Новый Орлеан: преступность мешает спасательной операции // РИА Новости, 1 сентября 2005
- ↑ 17,0 17,1 17,2 Ершов Ю. Американцы вспоминали «Катрину» // Российская газета, № 4157, 30 августа 2006
- ↑ Белоусов В. Кто ответит за «Катрину» // Российская газета, № 3868, 8 сентября 2005
- ↑ Зорин А., Шаповалов А. Буш оставил поле боя // Российская газета № 3871, 10 сентября 2005
- ↑ Мур обвиняет власти в просчётах, повлекших трагедию в Новом Орлеане // РИА Новости, 12 сентября 2005
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Алексеева А. и др. Чисто американская трагедия // Эксперт, № 34 (480), 12 сентября 2005
- Подборка новостей в «Российской газете»
- Подборка новостей Archived 2019-09-27 at the Wayback Machine. в gazeta.ru
- 240 км/ч под водой // Коммерсантъ-Власть, № 35 (638), 5 сентября 2005
- Taylor, J. Africa in Our Midst: The media suppress Katrina’s lessons.
- Шниттке М. Уроки «Катрины» // polit.ru, 21 сентября 2005
- Новый Орлеан. Фильм ужасов в прямом эфире // vesti7.ru
- Иммануил Валлерстайн «„Катрина“: свидетельство некомпетентности и развала»
- Полный провал демонстрирует неэффективность «большого государства» (Дэвид Боуз, вице-президент Института Катона)
- Сычев А. А. Этика экстремальных ситуаций: Новый Орлеан после урагана «Катрина» // Общественная мораль: философские, нормативно-этические и прикладные проблемы / Под ред. Р. Г. Апресяна. — М.: Альфа-М, 2009. С. 424—442.