Ռիկ Բերի
|
Rick Barry | ||
Ռիկ Բերին 2015 թվականին | ||
Կարիերան ավարտել է | ||
|---|---|---|
| Ակումբ | Կարիերան ավարտել է | |
| Դիրքը | Թեթև հարձակվող | |
| Ի ծնե տրված անունը | Ռիչարդ Ֆրենսիս Դենիս «Ռիկ» Բերի III Richard Francis Dennis "Rick" Barry III | |
| Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 28, 1944 (82 տարեկան) | |
| Ծննդավայր | ||
| Ազգություն | ||
| Հասակ | 2,01 մ | |
| Քաշ | 93 կգ | |
| Դպրոց | Ռոսել Պարկ (Ռոսել Պարկ, Նյու Ջերսի) | |
| համալսարան | Մայամի (1962—1965) | |
| Դրաֆթի տարի | 1965 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ | |
| Դրաֆթ ակումբ | Սան Ֆրանցիսկո Ուորիորս | |
| Կարիերա սկիզբ | 1965 թվական | |
| Կարիերա ավարտ | 1980 թվական | |
Կարիերայի պատմություն | ||
| ||
Մրցանակներ | ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ | ||
| ||
| 1987 Բասկետբոլի փառքի սրահ | ||
Ռիչարդ Ֆրենսիս Դենիս «Ռիկ» Բերի III (անգլ.՝ Richard Francis Dennis "Rick" Barry III, մարտի 28, 1944[1][2][3][…], Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ[1][2]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ «Օկլենդ Օքս» ակումբի կազմում 1969 թվականին դարձել է ABA չեմպիոն, իսկ 1975 թվականին «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ի կազմում՝ NBA չեմպիոն։ 1987 թվականից համարվում է Բասկետբոլի փառքի սրահի անդամ։
Խաղացողի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է թեթև հարձակվողի դիրքում։ Սովորել է Մայամիի համալսարանում։ 1965 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Սան Ֆրանցիսկո Ուորիորս» ակումբի կողմից՝ 2-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Օկլենդ Օքս» (ABA), «Վաշինգտոն Քեփս» (ABA), «Նյու Յորք Նեթս» (ABA), «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» և «Հյուստոն Ռոքեթս» ակումբների կազմերում։ 1968-69 թվականների մրցաշրջանին «Օքս» ակումբի կազմում դարձել է ABA չեմպիոն, իսկ 1974-75 թվականների մրցաշրջանին «Ուորիորս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն՝ միաժամանակ դառնալով NBA եզրափակչի ամենաարժեքավոր խաղացող։ Ութ անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1966—1967, 1973—1978)։ Հինգ անգամ ընգրկվել է NBA բոլոր աստղերի առաջին հավաքականի կազմում (1966, 1967, 1974–1976), ինչպես նաև մեկ անգամ NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքականի կազմում (1973)։ 1966 թվականին ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում, ինչպես նաև ճանաչվել է NBA տարվա սկսնակ։ 1975 թվականին դարձել է NBA պարբերական առաջնության խլումների առաջնորդ։ 1965 թվականին ընդգրկվել է NCAA առաջին համաամերիկյան հավաքականի կազմում։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 794 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 18395 միավոր (23,2 մ/խ), կատարել 5168 անդրադարձ, 4017 փոխանցում, 1104 խլում և 269 բլոկշոտ։ «Ուորիորս»-ի կողմից անմահացված է 24-րդ համարը։
Բերին համարվում է բոլոր ժամանակների լավագույն թեթև հարձակվողներից մեկը։ 1996 թվականին ընդգրկվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկի կազմում։ Բերին միակ խաղացողն է, որը եղել է NCAA, ABA և NBA մրցաշրջանների ամենաարդյունավետ խաղացողը։ 1987 թվականին Ռիկ Բերիի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրյուս Հեյլի դստեր՝ Պեմի հետ ամուսնությունից Ռիկը ունեցել է չորս որդի՝ Սկուտեր, Ջոն, Բրենտ և Դրյու։ Բոլորը հետագայում դարձել են պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ։ Նա նաև մեկ դուստր ուներ՝ Շենոն անունով, և Լին Բերիի հետ երրորդ ամուսնությունից որդի՝ Կենյոն անունով։
Բրենտ Բերին «Սան Անտոնիո Սփըրս» կազմում դարձել է NBA կրկնակի չեմպիոն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rick Barry Career Statistics at Basketball-Reference.com Արխիվացված 2012-05-01 Wayback Machine
- 1972 Jim O’Brien biographical article on Rick Barry
- RememberTheABA.com Rick Barry page
- Basketball Hall of Fame profile
- Rick Barry profile at NBA.com
- NBA.com Rick Barry page
- Rick Barry, Special to The Examiner at KNBR
- A Voice Crying in the Wilderness
- Rick Barry profile at NNDB
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկ Բերի» հոդվածին։ |
| ||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Մարտի 28 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- ԲԱԱ-ի բասկետբոլիստներ
- Գոլդեն Սթեյթ Ուորիորսի բասկետբոլիստներ
- Հյուստոն Ռոքեթսի բասկետբոլիստներ
- Բասկետբոլի փառքի սրահի անդամներ
- Չօգտագործվող համարներով NBA բասկետբոլիստներ
- Ամերիկացի բասկետբոլային մարզիչներ