Քևին Մակհեյլ
|
Kevin McHale | ||
| Դիրքը | Կենտրոնական/ Ծանր հարձակվող | |
|---|---|---|
| Համար | № 32 | |
| Ի ծնե տրված անունը | Քևին Էդվարդ Մակհեյլ Kevin Edward McHale | |
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 19, 1957 (68 տարեկան) | |
| Ծննդավայր | ||
| Հասակ | 2,08 մ | |
| Քաշ | 95 կգ | |
| Դպրոց | Հիբինգի ավագ դպրոց (Հիբինգ, Մինեսոտա) | |
| համալսարան | Մինեսոտայի համալսարան (1976–1980) | |
| Դրաֆթի տարի | 1980 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 3-րդ | |
| Դրաֆթ ակումբ | Բոստոն Սելտիքս | |
| Կարիերա սկիզբ | 1980–1993 | |
Կարիերայի պատմություն | ||
| Որպես բասկետբոլիստ՝ Որպես մարզիչ՝ | ||
Մրցանակներ | ||
| ||

Քևին Էդվարդ Մակհեյլ (անգլ.՝ Kevin Edward McHale, դեկտեմբերի 19, 1957[1], Hibbing, Սենտ Լուիս շրջան, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, բասկետբոլային մարզիչ։ Ողջ մասնագիտական կարիերան (1980–1993) անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելտիքս» ակումբում, խաղացել է ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։ 2011-2015 թվականները զբաղեցրել է է «Հյուսթոն Ռոքեթս» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։
«Բոստոն Սելտիքսի» կազմում Մակհեյլը 1981, 1984 և 1986 թվականներին հաղթել է NBA-ի առաջնությունը՝ թիմակցելով Լարի Բըրդին և Ռոբերտ Փերիշին։
Բասկետբոլիստի կարիերայից հեռանալով Մակհեյլը 1993 թվականին աշխատանքի է անցնում «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում՝ ստանձնելով հեռուստավերլուծաբանի, ակումբի գլխավոր մենեջերի, և ի վերջո գլխավոր մարզչի պաշտոններ։ 1999 թվականին առաջադրվել է Բասկետբոլի փառքի սրահ[2]։ Ընդգրկվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցուցակում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FIBA database
- ↑ «Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահի պաշտոնական կայք – փառքի սրահի ընտրյալները». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ NBA.com՝ Քևին Մակհեյլ. ամփոփում