Դեն Ռաունդֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Դեն Ռաունդֆիլդ
Dan Roundfield
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Ծանր հարձակվող
Ի ծնե տրված անունը Դենի Թոմաս Ռաունդֆիլդ
Danny Thomas Roundfield
Ծննդյան ամսաթիվ մայիսի 26, 1953 (66 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Մահացել է օգոստոսի 6, 2012 (59 տարեկանում)
Վախճանի վայրը Արուբա Արուբա, Փոքր Անտիլյան կղզիներ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,03 մ
Քաշ 97 կգ
Դպրոց Չադսի (Դետրոյթ, Միչիգան)
համալսարան Կենտ. Միչիգան (1972—1975)
Դրաֆթի տարի 1975 / ռաունդ` 2 / ընտր.` 28-րդ
Դրաֆթ ակումբ Կլիվլենդ Կավալիերս
Կարիերա սկիզբ 1975 թվական
Կարիերա ավարտ 1988 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 746
  • Միավորներ՝ 11318 (15,2 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 7243 (9,7 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1620 (2,2 փ/խ)
  • Խլումներ՝ 664 (0,9 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 1117 (1,5 բ/խ)

Դենի Թոմաս Ռաունդֆիլդ (անգլ.՝ Danny Thomas Roundfield, մայիսի 26, 1953(1953-05-26)[2], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - օգոստոսի 6, 2012(2012-08-06)[1][2], Արուբա, Նիդերլանդներ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում, սովորել է Չադսիի ավագ դպրոցում, որում հանդես է եկել տեղի բասկետբոլային ակումբի կազմում։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է ծանր հարձակվողի դիրքում։ Սովորել է Կենտորոնական Միչիգանի համալսարանում։ 1975 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Կլիվլենդ Կավալիերս» ակումբի կողմից՝ 28-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Ինդիանա Փեյսերս», «Ատլանտա Հոքս», «Դետրոյթ Փիստոնս», «Վաշինգտոն Բուլեթս» և «Աուկսիլիում Թուրին» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 11 մրցաշրջան։ Երեք անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1980-1982)։ Մեկ անգամ ընդգրկվել NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքականի կազմում (1980)։ Երեք անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքականի կազմում (1980, 1982-1983), ինչպես նաև երկու անգամ NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի կազմում (1981, 1984)։ 1975 թվականին ճանաչվել է Mid-American կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 746 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 11 318 միավոր (15,2 մ/խ), կատարել 7243 անդրադարձ, 1620 փոխանցում, 664 խլում և 1117 բլոկշոտ[3]։

Իր սպորտային կարիերայի առաջին մրցաշրջանի ընթացքում հանդես է եկել ABA-ի «Ինդիանա Փեյսերս» ակումբի կազմում։ ABA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 67 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 339 միավոր (5,1 մ/խ), կատարել 259 անդրադարձ, 35 փոխանցում, 31 խլում և 43 բլոկշոտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]