Ջորջ Գերվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Գերվին
George Gervin

Ջորջ Գերվինը «Սփըրս»-ի կազմում
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Խաղարկող/Թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունը Ջորջ «Այսմեն» Գերվին
George "The Iceman" Gervin
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 6, 1965 (58 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 84 կգ
Դպրոց Մարտին Լյութեր Քինգի անվան (Դետրոյթ, Միչիգան)
համալսարան Արլ․ Միչիգան (1970—1972)
Դրաֆթի տարի 1974 / ռաունդ` 3 / ընտր.` 40-րդ
Դրաֆթ ակումբ Ֆինիքս Սանս
Կարիերա սկիզբ 1974 թվական
Կարիերա ավարտ 1990 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 1060
  • Միավորներ՝ 26595 (25,1 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 5602 (5,3 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 2798 (2,6 փ/խ)
  • Խլումներ՝ 1283 (1,2 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 1047 (1 բ/խ)
1996 Բասկետբոլի փառքի սրահ

Ջորջ «Այսմեն» Գերվին (անգլ.՝ George "The Iceman" Gervin, ապրիլի 27, 1952(1952-04-27)[1][2][3], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4][5][1]), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի ամերկյան և ազգային ասոցիացիաների «Վիրջինիա Սքվայրզ», «Սան Անտոնիո Սփըրս» և «Չիկագո Բուլս» ակումբների կազմերում։ Երկու լիգաների միաձուլումից հետո ընդգրկվել է ABA բոլոր ժամանակների հավաքականի կազմում։ 1996 թվականին ընդգրկվել է Բասկետբոլի փառքի սրահի, ինչպես նաև NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկ կազմերում։ NBA կարիերայի ավարտման ժամանակ եղել է ասոցիացիայի պատմության պաշտպանների միջև բլոկշոտերի կատարման քանակով առաջնորդ[6]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Գերվինը ծնվել է 1952 թվականի ապրիլի 27-ին Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ Սովորել է Մարտին Լյութեր Քինգի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ հանդես է եկել տեղի բասկետբոլային ակումբի կազմում։

Ուսանողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտել է Արևելյան Միչիգանի համալսարանում, որտեղ երկու տարվա ընթացքում խաղացել է «Իսթերն Միչիգան Իգլս» բասկետբոլային ակումբի կազմում։ Գերվինի օրոք «Իգլս»-ը ոչ մի անգամ չի հաղթել, ո՛չ պարբերական առաջնությունը, ո՛չ Mid-American կոնֆերենցիայի առաջնությունը, ինչպես նաև ոչ մի անգամ դուրս չի եկել ԱՄՆ ուսանողական առաջնության փլեյ օֆ։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում։ 1974 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ֆինիքս Սանս» ակումբի կողմից՝ ընդհանուր 40-րդ համարի ներքո, սակայն նրա կազմում ոչ մի խաղ չի անցկացրել։ Գերվինի հետ այս դրաֆթի ժամանակ ընտրվել են ասոցիացիայի ապագա աստղերը՝ Բիլ Ուոլթոնը, Ջամալ Ուիլքսը և Մուրիս Լուկասը։

Լինելով «Սփըրս»-ի խաղացող, նա 10 տարի շարունակ դուրս է եկել փլեյ օֆ (1974-1983), 3 անգամ մասնակցել՝ ABA բոլոր աստղերի խաղին (1974-1976) և 9 անգամ՝ NBA բոլոր աստղերի խաղին (1977-1985)։ 1980 թվականին գրավել է NBA բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացողի տիտողը, ինչպես նաև չորս անգամ դարձել է NBA պարբերական առաջնության ամենաարդյունավետ խաղացող (1978-1980, 1982)։ Բացի դրանից երկու անգամ ընդգրկվել է ABA բոլոր աստղերի սիմվոլիկ հավաքականի (1975-1976, երկրորդ հավաքական), յոթ անգամ՝ NBA բոլոր աստղերի սիվոլիկ հավաքականի (1978-1982, առաջին հավաքական և 1977, 1983, երկրորդ հավաքական), ինչպես նաև ABA սկսնակների առաջին հավաքականի կազմերում։ Գերվինի օրոք «Սփըրս»-ը իր լավագույն արդյունքին է հասել 1978-79 թվականների մրցաշրջանին, որում այն դուրս է եկել Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ, որտեղ 3-4 հաշվով պարտվել է «Վաշինգտոն Բուլեթս»-ին[7], ինչպես նաև 1982-82 թվականների մրցաշրջանը, որում «Սփըրս»-ը դուրս է եկել Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ, որտեղ 2-4 հաշվով պարտվել է «Լոս Անջելես Լեյքերս»-ին[8]։

1985 թվականի հոկտեմբերի 24-ին Գերվինը փոխարինվել է «Չիկագո Բուլս»՝ Դևիդ Գրինվուդի։ Կարիերայի ավարտի ժամանակ Գերվինը եղել է «Սան Անտոնիո Սփըրս» ակումբի լավագույն ռմբարկուն (23 602)[9], սակայն 2013 թվականի մարտի 29-ին նրան գերազանցեց Թիմ Դանքանը[10]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ABA և NBA միձուլումից հետո ընդգրկվել է ABA բոլոր ժամանակների հավաքականի կազմում[11]։ 1987 թվականին նրա կողմից «Սփըրս»-ում անմահացվել է 44-րդ համարի մարզաշապիկը, որի ներքո հանդես էր գալիս Գերվինը։ 1996 թվականին Ջորջ Գերվինի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում[12], ինչպես նաև ընդգրկվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկի կազմում[13]։

Կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

* Գլխավորել է առաջնությունը
Bold Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Լիգա Ակումբ GP GS MIN FG% 3P% FT% OFF DEF REB AST STL BLK TOV PF PTS
1971-72 ABA Վիրջինիա 30 23.0 .472 .231 .814 1.1 3.1 4.3 1.1 1.8 2.4 14.1
1972-73 ABA Վիրջինիա 49 35.3 .472 .160 .799 2.2 6.3 8.5 2.0 1.5 1.8 3.8 3.4 25.4
1973-74 ABA Սան Անտոնիո 25 31.3 .468 .000 .853 2.5 5.8 8.2 1.8 1.0 1.4 2.6 3.9 19.4
1974-75 ABA Սան Անտոնիո 84* 37.1 .474 .309 .830 2.9 5.4 8.3 2.5 1.6 1.6 3.0 3.5 23.4
1975-76 ABA Սան Անտոնիո 81 33.9 .499 .255 .857 2.2 4.5 6.7 2.5 1.4 1.5 2.7 3.6 21.8
1976-77 NBA Սան Անտոնիո 82 33.0 .544 .833 1.6 3.9 5.5 2.9 1.3 1.3 3.5 23.1
1977-78 NBA Սան Անտոնիո 82 34.8 .536 .830 1.4 3.7 5.1 3.7 1.7 1.3 3.7 3.1 27.2*
1978-79 NBA Սան Անտոնիո 80 36.1 .541 .826 1.8 3.2 5.0 2.7 1.7 1.1 3.6 3.4 29.6*
1979-80 NBA Սան Անտոնիո 78 37.6 .528 .314 .852 2.0 3.2 5.2 2.6 1.4 1.0 3.3 2.7 33.1*
1980-81 NBA Սան Անտոնիո 82 33.7 .492 .257 .826 1.5 3.6 5.1 3.2 1.1 0.7 3.1 2.6 27.1
1981-82 NBA Սան Անտոնիո 79 79 35.7 .500 .278 .864 1.7 3.2 5.0 2.4 1.0 0.6 2.7 2.7 32.3*
1982-83 NBA Սան Անտոնիո 78 78 36.3 .487 .364 .853 1.4 3.2 4.6 3.4 1.1 0.9 3.2 3.1 26.2
1983-84 NBA Սան Անտոնիո 76 76 34.0 .490 .417 .842 1.4 2.7 4.1 2.9 1.0 0.6 2.9 2.9 25.9
1984-85 NBA Սան Անտոնիո 72 69 29.0 .508 .000 .844 1.1 2.2 3.3 2.5 0.9 0.7 2.8 2.9 21.2
1985-86 NBA Չիկագո 82 75 25.2 .472 .211 .879 1.0 1.7 2.6 1.8 0.6 0.3 2.0 2.6 16.2
NBA կարիերա 791 33.5 .511 .297 .844 1.5 3.1 4.6 2.8 1.2 0.8 3.0 2.9 26.2
ABA կարիերա 269 33.7 .480 .234 .831 2.3 5.1 7.4 2.2 1.4 1.6 2.9 3.4 21.9
Ընդհանուր կարիերա 1,060 33.6 .504 .271 .841 1.7 3.6 5.3 2.6 1.2 1.0 3.0 3.1 25.1

Փլեյ օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Լիգա Ակումբ GP GS MIN FG% 3P% FT% OFF DEF REB AST STL BLK TOV PF PTS
1973 ABA Վիրջինիա 5 40.0 .442 .200 .706 3.2 4.4 7.6 1.6 3.6 3.0 18.6
1974 ABA Սան Անտոնիո 7 32.3 .496 1.000 .935 3.0 4.4 7.4 2.7 0.7 1.1 2.3 4.0 20.6
1975 ABA Սան Անտոնիո 6 46.0 .462 .250 .827 5.7 8.3 14.0 1.3 1.0 1.3 2.3 3.7 34.0
1976 ABA Սան Անտոնիո 7 41.1 .499 .000 .812 3.3 5.9 9.1 2.7 0.6 2.0 2.4 3.1 27.1
1977 NBA Սան Անտոնիո 2 31.0 .432 .800 2.5 3.0 5.5 1.5 0.5 1.0 4.5 25.0
1978 NBA Սան Անտոնիո 6 37.8 .549 .768 1.8 3.8 5.7 3.2 1.0 2.7 3.2 3.8 33.2
1979 NBA Սան Անտոնիո 14 36.6 .536 .808 2.4 3.5 5.9 2.5 1.9 1.0 2.9 3.6 28.6
1980 NBA Սան Անտոնիո 3 40.7 .500 .000 .867 3.0 3.7 6.7 4.0 1.7 1.0 3.0 2.7 33.3
1981 NBA Սան Անտոնիո 7 39.1 .500 .000 .800 1.3 3.7 5.0 3.4 0.7 0.7 2.9 2.7 27.1
1982 NBA Սան Անտոնիո 9 41.4 .452 .000 .831 2.1 5.2 7.3 4.6 1.1 0.4 3.4 4.0 29.4
1983 NBA Սան Անտոնիո 11 39.7 .487 .000 .884 1.9 4.8 6.7 3.4 1.1 0.4 4.2 3.5 25.2
1985 NBA Սան Անտոնիո 5 5 36.6 .532 .000 .794 0.6 3.0 3.6 2.8 0.6 0.6 4.0 3.8 22.2
1986 NBA Չիկագո 2 0 5.5 .000 0.0 0.5 0.5 0.5 0.0 0.0 1.0 1.5 0.0
Ընդհանուր կարիերա 84 5 38.0 .501 .147 .820 2.4 4.5 6.9 2.9 1.1 1.0 3.1 3.5 26.5

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://espn.go.com/nba/player/stats/_/id/4131/george-gervin
  2. Shoals B. Encyclopædia Britannica
  3. Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  4. 4,0 4,1 http://espn.go.com/nba/player/bio/_/id/4131/george-gervin
  5. 5,0 5,1 http://espn.go.com/nba/player/_/id/4131/george-gervin
  6. «Player մրցաշրջան Finder». basketball-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
  7. «1978-79 NBA մրցաշրջան Summary». basketball-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. «1982-83 NBA մրցաշրջան Summary». basketball-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. «George Gervin ABA & NBA Stats». basketball-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. «Tim Duncan NBA Stats». basketball-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  11. «All-Time Team Pictorial Tribute». remembertheaba.com (անգլերեն). Remember the ABA. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  12. «George Gervin Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  13. «The NBA at 50». nba.com (անգլերեն). NBA Media Ventures, LLC. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Գերվին» հոդվածին։