Չանսի Բիլապս
|
| ||
| Դիրքը | Պաշտպան | |
|---|---|---|
| Համար | № 4, 3, 1, 7 | |
| Ի ծնե տրված անունը | Չանսի Ռեյ Բիլապս | |
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 25, 1976 (49 տարեկան) | |
| Ծննդավայր | ||
| Ազգություն | ||
| Հասակ | 191 սմ | |
| Քաշ | 95 կգ | |
| Դպրոց | Ջորջ Վաշինգտոնի անվան ավագ դպրոց (Դենվեր, Կոլորադո) | |
| համալսարան | Կոլորադոյի համալսարան (1995–1997) | |
| Դրաֆթի տարի | 1997 / ռաունդ` 1 / ընտր.` 3-րդ | |
| Դրաֆթ ակումբ | Բոստոն Սելտիքս | |
Կարիերայի պատմություն
| ||
Մրցանակներ
| ||
| ||
Չանսի Ռեյ Բիլապս (անգլ.` Chauncey Ray Billups, սեպտեմբերի 25, 1976[1][2][3], Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ[4], պաշտպան։ Մասնագիտական կարիերայում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելտիքս», «Տորոնտո Ռեպտորս», «Դենվեր Նագեթս», «Նյու Յորք Նիքս», «Լոս Անջելես Կլիպերս» և «Դետրոյթ Փիստոնս» ակումբներում։ Ուսանողական տարիներին հանդես գալով Կոլորադոյի համալսարանում, Բիլապսն ընտրվել է 1997 թվականի NBA-ի դրաֆթի առաջին ռաունդի 3-րդ ընտրությամբ՝ «Բոստոն Սելտիքսի» կողմից։
Բիլապսի կարիերան առանձնահատուկ հաջողություններով է անցնել «Դետրոյթ Փիստոնսում» հանդես գալու տարիներին (2002-2008), որի կազմում 2004 թվականին հաղթել է NBA-ի առաջնությունը և ճանաչվել NBA-ի գերեզրափակչի MVP (ամենաարժեքավոր խաղացող)։ 5 անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star) և 3 անգամ ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականում։
Հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում։
2004 թվականին Կոլորադոյի համալսարանի կողմից արժանացել է փառաբանման և համալսաարանի մարզադահլիճում հավերժացրել իր համարով խաղաշապիկը։
Հայրենի նահանգում Բիլապսը բավականին սիրված մարզիկ է։ Դեռ պատանի ժամանակ արժանացել է «Միստր Կոլորադո» տիտղոսին։ Մասնակցում է բազմաթիվ բարեգործական ծրագրերի, ինչ համար ստացել է մի շարք մրցանակներ՝ հասարակության բարեկեցիկ զարգացման գործում ավանդ ունենալու համար։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է և ունի 3 դուստր։ Նրա ընկեր և NBA-ի բասկետբոլիստ Քևին Գառնեթը հանդիսանում է երկրորդ դստեր՝ Սիարայի կնքահայրը։

| ||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չանսի Բիլապս կատեգորիայում։ |
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Դենվեր քաղաքում ծնվածներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Բոստոն Սելտիքսի բասկետբոլիստներ
- Տորոնտո Ռեպտորսի բասկետբոլիստներ
- Դենվեր Նագեթսի բասկետբոլիստներ
- Դետրոյթ Փիստոնսի բասկետբոլիստներ
- Նյու Յորք Նիքսի բասկետբոլիստներ
- Լոս Անջելես Կլիպերսի բասկետբոլիստներ
- Մինեսոտա Թիմբերվուլվզի բասկետբոլիստներ
- Բասկետբոլի փառքի սրահի անդամներ
- Օռլանդո Մեջիքի բասկետբոլիստներ
- Ամերիկացի բասկետբոլային մարզիչներ