Թայսոն Չենդլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայսոն Չենդլեր
Tyson Chandler

Դիրքը Կենտրոնական
Համար № 3, 4, 5, 6, 19
Ի ծնե տրված անունը Թայսոն Կլեոտիս Չենդլեր
Tyson Cleotis Chandler
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 2, 1982 (41 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հենֆորդ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 2,16 մ
Քաշ 109 կգ
Դպրոց Դոմինգեզի ավագ դպրոց
(Քոմթոն, Կալիֆորնիա)
Դրաֆթի տարի 2001 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ
Դրաֆթ ակումբ Լոս Անջելես Կլիպերս
Կարիերայի պատմություն

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Բուլս (2001–2006)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Օռլեանս Հորնեթս (2006–2009)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շառլոթ Բոբքեթս (2009–2010)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս Մավերիքս (2010–2011)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Նիքս (2011-2014)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս Մավերիքս (2014-2015)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆինիքս Սանս (2015–2018)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Լեյքերս (2018–2019)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն Ռոքեթս (2019–2020)
Մրցանակներ

  • NBA չեմպիոն (2011)
  • NBA աստղ (2013)
  • NBA տարվա պաշտպան (2011)
  • All-NBA երրորդ թիմ (2011)
  • NBA All-Defensive առաջին թիմ (2012)
  • 2× NBA All-Defensive երկրորդ թիմ (2010–2011)
  • 2× Կալիֆորնիայի Միստր Բասկետբոլ (2000–2001)
Մեդալներ

Օլիմպիական խաղեր
 Ոսկի - Լոնդոն 2012
ՖԻԲԱ-ի ամերիկյան առաջնություն
 Ոսկի - Լաս Վեգաս 2007
ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություն
 Ոսկի - Թուրքիա 2010

Թայսոն Կլեոտիս Չենդլեր (անգլTyson Cleotis Chandler, հոկտեմբերի 2, 1982(1982-10-02)[1][2][3], Հանֆորդ (Կալիֆոռնիա), Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][1]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։

Չենդլերը չի մասնակցել ուսանողական առաջնություններին և ավագ դպրոցն ավարտելուց հետո մուտք է գործել 2001 թվականի NBA դրաֆթ` ընտրվելով «Լոս Անջելես Կլիպերսի», կողմից և ավելի ուշ տեղ գտնելով «Չիկագո Բուլսում»։ 2006 թվականին Չենդլերը տեղ է գտնում «Նյու Օռլեանս Հորնեթս» (այժմ՝ «Պելիկանս») ակումբում և այնտեղ անցկացնում երեք մրցաշրջան։ Մեկ մրցաշրջան անցկացրել է ետնապահ «Շառլոթ Բոբքեթս» ակումբում։ Ընդամենը մեկ խաղաշրջան անցկացնելով «Դալաս Մավերիքս» ակումբում՝ Չենդլերը կատարում է կարևոր մեկնարկային բասկետբոլիստի դեր և իր ավանդն է ունենում 2011 թվականին ակումբի առաջին չեմպիոնական տիտղոսի նվաճման մեջ։

Եղել է Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ, որի կազմում նվաճել է ոսկե մեդալներ Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերում, ինչպես նաև ՖԻԲԱ-ի ամերիկյան և աշխարհի առաջնություններում՝ համապատասխանաբար 2007 և 2010 թվականներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայսոն Չենդլեր» հոդվածին։