Հանֆորդ (Կալիֆոռնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հանֆորդ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես43,521432 կմ², 42,966088 կմ²
ԲԾՄ76±1 մետր
Բնակչություն57 990 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ559
Փոստային դասիչ93230–93232 և 93231
Պաշտոնական կայքcityofhanfordca.com(անգլ.)
Հանֆորդ (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)##
Հանֆորդ (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)

Հանֆորդ (անգլ.՝ Hanford), քաղաք ԱՄՆԿալիֆոռնիա նահանգում։ Քինգս շրջանի շրջանային կենտրոնն է։ Բնակչությունը 53 967 մարդ է (2010)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1877 թվականին ներկայիս Հանֆորդ քաղաքի տարածքում կառուցել են Գոշենից մինչև Կոալինգ ձգվող Հարավային խաղաղօվկիանոսյան երկաթգիծը, որտեղ տեղակայված էր ճամբար, որը ժամանակի ընթացքում վերածվել է քաղաքի։ Քաղաքի անունը դրվել է Հանֆորդ՝ ի պատիվ Ջեյմս Մեդիսոն Հանֆորդի։ Հանֆորդում հաճախ էին տեղի ունենում հրդեհներ։ 1887 թվականին բացվել է փոստային գրասենյակը։ 1891 թվականի հուլիսի 19-ին գործարարների մի խումբ գործարարներ և քաղաքացիական առաջնորդներ խնդրագիր են հղել Տուլարի շրջանի վարչությանը՝ քաղաքի ինկորպորացիայի մասին։ 1891 թվականի օգոստոսի 12-ին քաղաքը ինկորպորացվել է։ Քինգս շրջանը կազմավորվել է 1893 թվականին, և Հանֆորդը դարձել է շրջանային կենտրոն։ Քաղաքը շատ արագ էր զարգանում, կառուցվել է օպերայի կառույցը (Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի միջև միակը)[2]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանֆորդը գտնվում է Կալիֆոռնիայի կենտրոնում և համարվում է Քինգս շրջանի շրջանային կենտրոնը։ Գտնվում է Սան Խոակին հովտում։ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալներով Հանֆորդի ընդհանուր մակերեսը կազմում է 42,966 կմ քառակուսի։ Քաղաքը սպասարկում է Հանֆորդի քաղաքային օդանավակայանը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյոպպենի կլիմաների դասակարգման տվյալներով Հանֆորդի կլիման կիսաանապատային է։ Այդպիսի կլիման բնորոշ է կիսանապատային տափաստանային անապատներին ծայրամասային շրջաններում։ Սեզոնային ջերմաստիճանի տատանումները բավականին մեծ են։ Տարեկան միջին տեղումների քանակը՝ 213,4 մմ։ Տարեկան միջին ջերմաստիճանը 16,8 °C է, ամենատաք ամիսը հուլիսն է (միջին ջերմաստիճանը՝ 26,8 °C), ամենացուրտը՝ հունվարը (միջին ջերմաստիճանը՝ 7,2 °C)[3]։

Հանֆորդի քաղաքային օդնավակայանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 95
(35)
94
(34)
95
(35)
100
(38)
107
(42)
114
(46)
116
(47)
115
(46)
110
(43)
101
(38)
94
(34)
80
(27)
116
(47)
Միջին բարձր °F (°C) 54.3
(12.4)
61.5
(16.4)
68.1
(20.1)
74.9
(23.8)
84.0
(28.9)
90.7
(32.6)
95.6
(35.3)
95.4
(35.2)
90.4
(32.4)
79.2
(26.2)
64.8
(18.2)
54.3
(12.4)
76.1
(24.49)
Միջին ցածր °F (°C) 36.3
(2.4)
39.1
(3.9)
42.8
(6)
46.5
(8.1)
53.5
(11.9)
58.5
(14.7)
62.8
(17.1)
61.1
(16.2)
56.3
(13.5)
47.9
(8.8)
39.1
(3.9)
34.7
(1.5)
48.22
(9)
Ռեկորդային ցածր °F (°C) 14
(−10)
18
(−8)
23
(−5)
25
(−4)
30
(−1)
36
(2)
44
(7)
40
(4)
35
(2)
28
(−2)
18
(−8)
15
(−9)
14
(−10)
Տեղումներ դյույմ (մմ) 2.04
(51.8)
1.73
(43.9)
1.63
(41.4)
0.79
(20.1)
0.42
(10.7)
0.15
(3.8)
0.02
(0.5)
0.02
(0.5)
0.17
(4.3)
0.50
(12.7)
1.00
(25.4)
1.63
(41.4)
10.10
(256.5)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 7.2 7.4 6.6 3.9 1.7 0.5 0.1 0.2 0.8 2.2 4.2 6.4 41.2
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարդահամարի տվյալներով Հանֆորդի բնակչությունը կազմում է 53 967 մարդ (49,0%-ը տղամարդ, 51,0%-ը կին), քաղաքում կային 17 492 տնային տնտեսություններ և 13 128 ընտանիք։ Ռասայական կազմ․ սպիտակամորթներ՝ 62,5%, բնիկ ամերիկացիներ՝ 1,3%, աֆրոամերիկացիներ՝ 4,9%, ասիացիներ՝ 4,3% և երկու և ավելի ռասաների ներկայացուցիչներ՝ 5,4%։ Բնակչության 47,1%-ը լատինոամերիկացիներ են (43,1%-ը մեքսիկացիներ)[4]։

17 492 տնային տնտեսություններից 52,0%-ը միասին բնակվող ամուսնացած զույգեր են (26,6%-ը 18 տարեկանից երիտասարդ երեխաների հետ), 16,2%-ը կանայք առանց ամուսին, 6,9%-ը տղամարդիկ առանց կին, իսկ 24,9%-ը չուներ ընտանիք։ Միջինում ընտանեկան տնտեսություն են վարում 3,03 մարդ, իսկ ընտանիքի միջին չափը 3,49 մարդ է։

2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը ըստ տարիքային խմբի բաշխվում է հետևյալ կերպ․ 31,0%-ը 18 տարեկանից երիտասարդ բնակիչներ են, 4,5%-ը՝ 18-21 տարեկանի սահմաններում, 54,6%-ը՝ 21-65 տարեկանի սահմաններում, և 9,9%-ը՝ 65 տարեկանից ծեր տարիքում։ Բնակչության միջին տարիքը 30,9 տարեկան է։ Հանֆորդում յուրաքանչյուր 100 կնոջ բաժին է հասնում 96,3 տղամարդ, այդ թվում՝ 100 չափահաս կնոջ բաժին է հասնում 96,9 ծեր տղամարդ[4]։

Բնակչության քանակի և բնակիչների ծագման դինամիկան․

Բնակչության ծագում
Ամերիկացիներ 3203 Հույներ 77 Ռուսներ 196
Արաբներ 276 Հունգարացիներ 49 Շոտլանդացիներ 412
Չեխեր 112 Իռլանդացիներ 2957 Սլովակացիներ 16
Դանիացիներ 241 Իտալլիացիներ 1246 Շվեդներ 749
Անգլիացիներ 2238 Լիտվացիներ 8 Շվեյցարացիներ 109
Ֆրանսիացիներ 752 Նորվեգացիներ 336 Վալիացիներ 93
Ֆրանկոկանադցիներ 67 Լեհեր 315 Աֆրիկացիներ 292
Գերմանացիներ 3610 Պորտուգալացիներ 3388

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին քաղաքում կար 16 տարեկանից բարձր 24 988 մարդ, որոնք աշխատանք ունեին (տղամարդկանց 54,8 տոկոսը և կանանց 45,2 տոկոսը)։ Ընդ որում, տղամարդիկ տարեկան 47 018 ԱՄՆ դոլար միջին եկամուտ են ունեցել, իսկ կանայք՝ 36 259 դոլար։ 2014 թվականին ընտանիքի միջին եկամուտը գնահատվել է 59 543 դոլար, տնային տնտեսության համար՝ 53 543 դոլար։ Մեկ շնչի հաշվով եկամուտը տարեկան 22 307 $ է։ Հանֆորդում ընտանիքների 18,7%-ը և բնակչության 22,4%-ը մարդահամարի պահին աղքատության գծից այն կողմ էին, որոնցից 32,1%-ը 18-ից ցածր և 14,6%-ը 65-ից բարձր տարիք ունեցող բնակիչներ էին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «History». City of Hanford. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  3. «Hanford, California». Weatherbase. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 «American FactFinder». United States Census Bureau. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.