Ալեքսեյ Շվեդ
![]() Алексей Швед | |||||
![]() | |||||
Ակումբ | ![]() | ||||
---|---|---|---|---|---|
Դիրքը | Հարձակվող պաշտպան/ խաղարկող | ||||
Համար | № 91 | ||||
Ի ծնե տրված անունը | Ալեքսեյ Վիկտորովիչ Շվեդ Алексей Викторович Швед | ||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 16, 1988 (34 տարեկան) | ||||
Ծննդավայր | ![]() | ||||
Հասակ | 1,98 մ | ||||
Քաշ | 83 կգ | ||||
Դրաֆթի տարի | 2010/ չդրաֆթացված | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
![]() → ![]() → ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | |||||
|
Ալեքսեյ Վիկտորովիչ Շվեդ (ռուս.` Алексей Викторович Швед, դեկտեմբերի 16, 1988, Բելգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, պաշտպան, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012)։ Ներկա պահին հանդես է գալիս ռուսական «ԲԿՄԱ Մոսկվա» ակումբում։ Ժամանակին ելույթներ է ունեցել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։
Պրոֆեսիոնալ կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
2005-2006 թթ. հանդես գալով «ԲԿՄԱ Մոսկվա» ակումբի երիտասարդական հավաքականում՝ Շվեդը որպես պրոֆեսիոնալ բասկետբոլիստ սկսում է հանդես գալ 2006 թվականից։
2007 թվականի հունվարի 17-ին Շվեդը կատարում է իր նորամուտը Բասկետբոլի Եվրալիգայում` ընդդեմ լիտվական «Ժալգիրիսի»[1]։ Նույն թվականի փետրվարին Շվեդը վարձակալության հիմունքներով «ԲԿՄԱ»-ից տեղափոխվում է «Խիմկի»։ Մինչ 2007-08 մրցաշրջանի մեկնարկը Շվեդը վերադառնում է «ԲԿՄԱ»։ 2008 թվականի դեկտեմբերին, կրկին վարձակալությամբ, Շվեդը տեղափոխվում է Մոսկավայի «Դինամո» և վերադառնում «ԲԿՄԱ»` մինչև 2010-11 խաղաշրջանի մեկնարկը։
2012 թվականի հուլիսի 23-ին, «ԲԿՄԱ» ակումբի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարում է Շվեդի հեռանալու և Բասկետբոլի ազգային ասոցիացիային միանալու մասին[2]։ 2 օր անց Շվեդը 3 տարվա 10 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքում «Մինեսոտա Թիմբերվուլվզի» հետ։ «Թիմբերվուլվզին» է միանում նաև Շվեդի համերկրացի և «ԲԿՄԱ»-ի թիմակից Անդրեյ Կիրիլենկոն[3]։
Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
Շվեդը պատանի հասակում մի քանի անգամ հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում. 2006 թվականին մասնակցել է ՖԻԲԱ-ի մինչև 18 տարեկանների և 2007 և 2008 թվականներին՝ մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություններին։
Բացի այդ եղել է նաև ազգային հավաքականի անդամ, որի կազմում 2011 թվականին հաղթել է բրոնզե մեդալ ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնությունում, իսկ Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր՝ Արգենտինայի դեմ խաղում իր հաշվին գրանցելով 25 միավոր և 81-77 հաշվով գրավելով երրորդ տեղը՝ զիջելով Միացյալ Նահանգներին և Իսպանիային։
Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- II աստիճանի մեդալ «հայրենիքին կատարած ծառայությունների համար» (օգոստոսի 13, 2012 թ.)
- ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ (օգոստոսի 20, 2012)
- 3 անգամ Ռուսաստանի չեմպիոն (2007-08, 2008-09, 2011-12)
- Եվրալիգայի հաղթող (2007-08)
- Եվրալիգայի երիտասարդական առաջնության հաղթող (2005-06)
- ԴՅԲԼ-ի արծաթե մեդալակիր (2005-06)
- «Զոլոտայա կորզինա» սպորտային մրցանակաբաշխության «Ռուսաստանի լավագույն երիտասարդ բասկետբոլիստ» անվանկարգի նոմինանտ (2008)
- Ալեքսանդր Գամելսկու անվան MVP (2008-09)
- Լոնդոն 2012-ի բրոնզե մեդալակիր
NBA-ի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
Կանոնավոր մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2012-13 | Մինեսոտա | 77 | 16 | 23.9 | 0.372 | 0.295 | 0.720 | 2.3 | 3.7 | 0.7 | 0.4 | 8.6 |
2013-14 | Մինեսոտա | 63 | 0 | 10.5 | 0.321 | 0.294 | 0.756 | 1.3 | 1.1 | 0.4 | 0.3 | 4.0 |
Կարիերայում | 140 | 16 | 17.9 | 0.358 | 0.295 | 0.733 | 1.5 | 2.5 | 0.6 | 0.3 | 6.5 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Euroleague.net, կանոնավոր առաջնություն, խաղ 12 - Հունվարի 17, 2007թ. - «Յունիվերսալ Սպորտս»
- ↑ «Ալեքսեյ Շվեդը խաղալու է «Մինեսոտայում»»։ CSKABasket.com։ Հուլիսի 23, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 23
- ↑ ««Վուլվզը» պայմանագիր է կնքում ազատ գործակալ դարձած Ալեքսեյ Շվեդի հետ»։ NBA.com։ Հուլիսի 25, 2012։ Վերցված է 2012-07-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- NBA.com Էջը
- Euroleague.net էջը
- Ալեքսեյ Շվեդը Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կայքում(չաշխատող հղում)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
|