Տյագո Սպլիտեր
|
Tiago Splitter | ||
| Դիրքը | Կենտրոնական | |
|---|---|---|
| Համար | № 22 | |
| Ի ծնե տրված անունը | Տյագո Սպլիտեր Բեյմս Tiago Splitter Beims | |
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 1, 1985[1][2] (41 տարեկան) | |
| Ծննդավայր | Բլումենաու, Սանտա Կատարինա, Բրազիլիա | |
| Հասակ | 2,11 մ | |
| Քաշ | 109 կգ | |
| Դրաֆթի տարի | 2007 / ռաունդ` 1 / ընտր.` 28-րդ | |
| Դրաֆթ ակումբ | Սան Անտոնիո Սփըրս | |
Կարիերայի պատմություն | ||
| Որպես բասկետբոլիստ՝ → → → Որպես մարզչի օգնական՝ | ||
Մրցանակներ | ||
| ||
Տյագո Սպլիտեր Բեյմս[3][4] (պորտ.՝ Tiago Splitter Beims, ծնվ.՝ հունվարի 1, 1985 թ.), բրազիլացի բասկետբոլային մարզիչ և նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Ութ մրցաշրջան հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։
Մարզական կարիերան սկսել է 1999 թվականին։ Հանդես է եկել Իսպանիայի ACB առաջնության «Սասկի Բասկոնիա», «Արաբա Գորագո», «Բիլբաո» և «Վալենսիա» ակումբներում։ Ընտրվել է NBA-ի 2007 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 28-րդ ընտրությամբ՝ «Սան Անտոնիո Սփըրսի» կողմից, սակայն թիմի կազմում սկսել է խաղալ 2010 թվականից։ «Սփըրսի» կազմում 2014 թվականին դարձել է NBA-ի չեմպիոն։
Ակումբային կարիերայից զատ հանդես է եկել նաև Բրազիլիայի բասկետբոլի ազգային հավաքականում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FIBA database
- ↑ ACB.com
- ↑ «Acb.Com». Acb.Com. 2004 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «ԵվրոԲասկետ». ԵվրոԲասկետ. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տյագո Սպլիտեր կատեգորիայում։ |
| ||||||