Ջոն Թուրթուրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ջոն Թուրթուրո
John Michael Turturro
John Turturro at the 2009 Tribeca Film Festival.jpg
Ջոն Թուրթուրոն 2009 թվականին Տրիբեկա փառատոնում
Բնօրինակ անուն John Michael Turturro
Ծնվել է փետրվարի 27, 1957 (59 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք, ԱՄՆ
Կրթություն Եյլի համալսարան և Եյլի դրամայի դպրոց
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն դերասան
Ակտիվ շրջան 1980-ից սկսած
Ամուսին(ներ) Քեթրին Բորովից (1985-)
Երեխա(ներ) Ամեդեո Թուրթուրո և Դիեգո Թուրթուրո
Պարգևներ և մրցանակներ Էնի փրայմ-թայմ պարգև և Թատերական համաշխարհային մրցանակ[1]
IMDb ID 0001806

Ջոն Մայքլ Թուրթուրո (անգլ.՝ John Michael Turturro, փետրվարի 27, 1957, Նյու Յորք,ԱՄՆ), ծագումով իտալացի ամերիկյան դերասան, խաղացել է 85-ից ավելի ֆիլմերում, 5-ական ֆիլմերի ռեժիսոր և սցենարի հեղինակ։

Մարմնավորելով հիմնականում անհանգիստ և նյարդային կերպարների՝ Ջոն Թուրթուրոն արտհաուս ժանրի ֆիլմերի երկրպագուների սիրելի դերասաններից մեկն է[2]։ Ակտիվորեն համագործակցել է ռեժիսոր Սպայք Լիի հետ՝ նկարահանվելով նրա «Արա՛ ինչպես հարկն է», «Clockers», «№ 6 աղջիկը», «Սեմի արյունոտ ամառը» ֆիլմերում։ Ինչպես նաև 1990-ական թվականներից նկարահանվել է Կոեն եղբայրների ֆիլմերում՝ «Միլլերի խաչմերուկը», «Բարթոն Ֆինք», «Մեծ Լեբովսկի», «Որտե՞ղ ես, եղբա՛յր»։ 2000-ական թվականներին Թուրթուրոն մասնակցեց հաջող կոմերցիոն նախագծի 3 մասերում՝ «Տրանսֆորմերները», «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը»», «Տրանսֆորմերներ․ Լուսնի մութ կողմը»[3]։

Որպես ռեժիսոր նկարահանել է 4 ֆիլմ, ինչպես նաև եղել է 3 գեղարվեստական և 1 փաստագրական ֆիլմերի պրոդյուսեր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Թուրթուրոն ծնվել է 1957 թվականի փետրվարի 28-ին Նյու Յորքի Բրուքլին թաղամասում՝ շինարար-հյուսն Նիկոլաս Թուրթուրոյի և ջազային երգչուհի Քեթրինի ընտանիքում[4]։ Ջոնի մայրը սիցիլիացի է՝ Արագոնա քաղաքից, իսկ հայրը 6 տարեկանում ընտանիքի հետ իտալական Ջովինացո քաղաքից արտագաղթել է ԱՄՆ[2]։ Ջոնը մեծացել է իր 2 եղբայրների՝ Ռալֆի և Նիկոլասի հետ, որը նույնպես դերասան է։ 6 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվում է Քուինս՝ Նյու Յորքի մեկ այլ թաղամաս։

Մեծացել է բոքս պարապելով և հեռուստացույցով հին ֆիլմեր դիտելով։ Նրան ոգեշնչում էին Քիրք Դուգլասը, Բերտ Լանկաստերը և Զորոն։ Թուրթուրոների տանը միշտ հնչում էր մոր երգերի ձայնը և Սիցիլիայի մասին հոր պատմությունները․ այս մթնոլորտում Ջոնի մոտ զարգացավ նմանակելու ձիրքը։ Նա նմանակում էր Ջեյմս Բոնդին և Էդվարդ Ռոբինսոնին, ինչպես նաև համարներ էր գրում, որոնք ներկայացնում էր հարևանների խնջույքներին[4]։

Թուրթուրոն ավարտելով դպրոցը՝ ընդունվում է Նյու Յորք նահանգային համալսարանի դերասանական ֆակուլտետը, որն ավարտելուց հետո դերասանական վարպետության աստիճան է ստանում Ելի համալսարանում։ Սակայն դերասանի համար դժվար էր աշխատանք գտնելը, այդ պատճառով վաստակում էր բարմեն կամ հոր հետ Նյու Յորքի շինարարություններից մեկում աշխատելով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  2. 2,0 2,1 «Biography for John Turturro» (Английский)։ imdb.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-22-ին։ Վերցված է 2011-11-30 
  3. 3,0 3,1 «Filmography» (Английский)։ imdb.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-22-ին։ Վերցված է 2011-11-30 
  4. 4,0 4,1 4,2 «John Turturro Biography» (Английский)։ movies.yahoo.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-22-ին։ Վերցված է 2011-11-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]