Էդվարդ Գ. Ռոբինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էդվարդ Ռոբինսոնից)
Էդվարդ Գ. Ռոբինսոն
անգլ.՝ Edward G. Robinson
Ծնվել էդեկտեմբերի 12, 1893(1893-12-12)[1][2][3][…]
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա[4]
Մահացել էհունվարի 26, 1973(1973-01-26)[1][2][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանBeth El Cemetery[5]
ԿրթությունՆյու Յորք քաղաքի քոլեջ, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1913)[6] և Թաունսենդ Հարիսի ավագ դպրոց
Քաղաքացիություն Ռումինիայի թագավորություն և  ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, արվեստի կոլեկցիոներ, բնավորության դերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Gladys Lloyd Robinson?
Պարգևներ և մրցանակներ

Էդվարդ Գոլդբերգ Ռոբինսոն (անգլ.՝ Edward G. Robinson, իսկական անուն ազգանունը՝ Էմանուել Գոլդենբերգ (անգլ.՝ Emanuel Goldenberg); դեկտեմբերի 12, 1893(1893-12-12)[1][2][3][…], Բուխարեստ, Ռումինիա[4] - հունվարի 26, 1973(1973-01-26)[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ամերիկյան կինոակադեմիայի կողմից ընդգրկվել է Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 24-րդ տեղում։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Գ. Ռոբինսոնը ծնվել է 1893 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հրեական ընտանիքում։ 1903 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք։ Սովորել է Նյու Յորքի միջնակարգ դպրոցներից մեկում, շարունակել ուսումը Քաղաքային քոլեջում, այնուհետև ընդունվել է դրամատիկ արվեստի Ամերիկյան երկամյա դպրոցը, որտեղ փոխել է անուն ազգանունը։

Դերասանական կարիերան սկսել է 1913 թվականից, 1915 թվականին նորամուտ է ունեցել Բրոդվեյ։ Առաջին մեծ ճանաչումը նրան բերեց «Փոքրիկ Կեսարը» (1931) ֆիլմում գանգստեր Ռիկո Բանդելլոի դերը, դրանից հետո էլ նա խաղացել է մեծամասամբ քրեական դրամաներում և նուար ժանրի ֆիլմերում։ Առավել նշանավոր ֆիլմերից են «Խելացի փողեր», «Գողացված զարդեր» (1931), «Կիդ Գալահադ» (1937), «Կրկնակի ապահովագրություն», «Կինը պատուհանում» (երկուսն էլ 1944), «Մեղքի փողոցը» (1945), «Օտարականը» (1946), «Կի-Լարգո» (1948), «Անծանոթների տունը» (1949), «Տասը պատվիրանները» (1956), «Ծակ գլխի մեջ» (1959), «Իմ Գեյշա» (1962), «Շայենների ամառը» (1964), «Ցինցինատի կիդ» (1965)։ Ընդհանուր թվով խաղացել է մոտ 100 ֆիլմում

1950—1952 թթ. կանչվել է ցուցմունք տալու հակաամերիկյան գործերով հետաքննության բյուրոյում։ Չնայած կոմունիսատական հայացնքերի մեջ մեղադրանքներին Սեսիլ Բլաունտ դե Միլլը նրան հրավիրում է «Տասը պատվիրաններ» նշանավոր էպիկական ֆիլմի նկարահումներին։

Էդվարդ Գ. Ռոբինսոնը ունեցել է արվեստի գործերի տեսականի, որը սակայն կնոջ Գլեդիսից ամուսնալուծվելու ժամանակ վաճառել է։ Կյանքի վերջին տարիներին կինոստուդիան ցանկանում էր նրան հրավիրել մասնակցելու «Կնքահայրը» ֆիլմի նկարահանումներին, սակայն Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան այդ դերում հաստատում է Մառլոն Բրանդոյի մասնակցությունը։

Վերջին դերերից մեկը կինոյում «Մակենայի ոսկին» նշանավոր վեստեռնն էր, որտեղ նա խաղացել է ծերունի Ադամսի դերը։

Կարիերիայի ընթացքում չի ներկայացվել Օսկար կինոմրցանակի, սակայն ստացել է այդ մրցանակը կինոյում ունեցած բացառիկ նվաճումների համար, ստացել է Կաննի կինոփառատոնի մրցանակ որպես լավագույն դերասան «Անծանոթների տունը» ֆիլմի համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119056194 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Find A Grave — 1996.
  6. Notable Past StudentsAmerican Academy of Dramatic Arts.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Գ. Ռոբինսոն» հոդվածին։