Իմ գեյշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իմ Գեյշաից)
Իմ գեյշա
անգլ.՝ My geisha
ԵրկիրԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1962
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեք Քարդիֆ[1]
Սցենարի հեղինակՆորման Քրասնա
ԴերակատարներՇիռլի ՄակԼեյն, Իվ Մոնտան, Էդվարդ Գ. Ռոբինսոն, Ռոբերտ Քամինգս, Յոկո Տանի, Ալեքս Ջերրի և Տացուո Սայտո
ԵրաժշտությունՖրանց Վաքսման
ՄոնտաժԱրչի Մարշեք
Պատմվածքի վայրՏոկիո և Լոս Անջելես
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն119 րոպե

«Իմ գեյշա» (անգլ.՝ My Geisha), ռեժիսոր Ջեկ Քարդիֆի ֆիլմը, որը թողարկվել է Paramount Pictures ընկերության կողմից 1962 թվականին[2][3]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Շիռլի Մակլեյնը, Իվ Մոնտանը, Էդուարդ Ռոբինսոնը և Ռոբերտ Քամինգսը։ Ֆիլմի պրոդյուսերն է Շիռլիի ամուսինը՝ Սթիվ Փարքերը։ Սա զվարճալի կատակերգություն է, որի հիմքում ընկած է կերպարանափոխվելու և անճանաչելի լինելու ինտրիգը։ Ֆիլմն առանձնանում է հիանալի օպերատորական աշխատանքով։

1963 ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Գունավոր ֆիլմերի լավագույն հանդերձանքի դիզայն» անվանակարգում (Էդիթ Հեդ)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրահայտ կինոռեժիսոր Փոլ Ռոբեն պատրաստվում է ֆիլմ նկարահանել Պուչինիի հանրահայտ «Մադամ Բատերֆլայ» օպերայի վերաբերյալ։ Որպեսզի ֆիլմն ավելի իրական լինի, նա մտադիր է մեկնել Ճապոնիա և նկարահանումներն անկացնել այնտեղ՝ իրական միջավայրում, այլ ոչ թե կինոստուդիայի դեկորացիաներում։ Ընդ որում գլխավոր դերակատարման՝ Բատերֆլայ գեյշայի համար նա նաև մտադիր է հրավիրել ճապոնուհու։ Նրա կարծիքով այս ամենը ապագա ֆիլմին կտա առանձնահատուկ համոզչություն։ Դա անհանգստացնում է նրա կնոջը՝ Լյուսի Դելին, որը հանրահայտ կատակերգական դերասանուհի է։ Մինչ այդ պահը բոլոր ֆիլմերը ամուսինը նկարահանել էր իր մասնակցությամբ։ Այնուամենայնիվ Փոլը պնդում է, որ ճապոնուհի գեյշայի դերը «նրա դիապազոնից դուրս է»։ Նա մեկնում է Ճապոնիա միայնակ՝ առանց կնոջ։

Սակայն կինոընկերության ղեկավարությունը համաձայնվում է նախագիծը ֆինանսավորել միայն մի պայմանով՝ գլխավոր դերասանուհու դերում պետք է հանդես գա Լյուսի Դելը, նրա անունը ցանկացած ֆիլմին հաջողություն է երաշխավորում։ Չիմանալով ինչ վճռել, ապագա ֆիլմի տնօրեն-պրոդյուսեր Սեմ Լյուիսը Տոկիո է մեկնում՝ իր հետ տանելով Լյուսիին։ Նա ցանկանում է կնոջ ամուսնուն հաճելի անակնկալ մատուցել։ Նա դեռևս հույս ունի համոզել Փոլին գլխավոր դերը տալ Լյուսիին, չէ որ այդ ժամանակ նկարահանումները կարող էին սկսվել, ինչը կփրկեր ֆիլմը։

Հասնելով հյուրանոց՝ տնօրենն ու Լյուսին գնում են Պոլին որոնելու։ Նրանք գտնում են վերջինիս տեղի ռեստորաններից մեկում, գեյշաների ընկերակցությամբ, որտեղ նա, կարծես թե «ընտելանում է միջավայրին»։ Նրանք հետևում են Փոլին դռների ետևից, իսկ Փոլը նրանց չի նկատում։ Լյուսին որոշում է Փոլի գլխին խաղ խաղալ։ Նա տնօրենի հետ գրազ է գալիս, որ եթե գեյշայի պես կիմանո հագնի, դեմքը սպիտակեցնի և համապատասխան սանրվածք անի, Փոլը նրան չի կարող ճանաչել։ Այդպես էլ լինում է։ Սակեից հարբած ռեժիսորը կնոջն ընդունում է որպես գեյշաներից մեկին և սիրալիր զրուցում է նրա հետ։ Չբացահայտելով այս կերպարանափոխության գաղտնիքը՝ Սեմ Լյուիսը հույս է ունենում իրավիճակը այնպես դասավորել, որ Փոլը համաձայնվի գլխավոր դերը տալ Լյուսիին։ Սակայն պարզվում է, ոչ ոքի պետք չէ համոզել։ Փոլն ինքն էր ուշադրություն դարձրել հիասքանչ ճապոնուհի գեյշայի վրա, ինքն էլ առաջարկում է նրան հրավիրել խաղալ Մադամ Բատերֆլայի դերը։ Այդ կերպ Լյուսի Դելը սկսում է նկարահանվել ամուսնու ֆիլմում, չբացահայտելով իր անձը և որպես բոլորին անծանոթ գեյշա՝ Յոկո Մորի անունով։

Դեպքերի տակ քողարված էր ինքնասիրության թաքուն մի պայքար։ Լյուսին ուզում էր ապացուցել, որ ընդունակ է խաղալ ոչ միայն թեթև կատակերգական, այլ նաև ավելի լուրջ դերեր, իսկ Փոլը, որ որպես ռեժիսոր, կարող է հաջողության հասնել նաև առանց իր աստղային կնոջ մասնակցության։ Մինչդեռ Տոկիոյում կայանալիք ֆիլմի պրեմիերային կինը պատրաստվում է հանրության առաջ «պատռել դիմակը» և հայտարարել, որ Մադամ Բատերֆլայի դերը կատարել է ոչ թե ճապոնուհի գեյշա Յոկո Մորին, այլը ինքը՝ Լյուսի Դելը։ Դա կլինի մի իսկական սենսացիա․․․

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Շիռլի Մակլեյն Լյուսի Դել և կերպարանափոխված գեյշա Լյուսի Դել և կերպարանափոխված գեյշա
Իվ Մոնտան Փոլ Ռոբե, կինոռեժիսոր, Լյուսիի ամուսինը Փոլ Ռոբե, կինոռեժիսոր, Լյուսիի ամուսինը
Էդվարդ Գ. Ռոբինսոն Սեմ Լյուիս, «Մադամ Բատերֆլայ» ֆիլմի տնօրենը Սեմ Լյուիս, «Մադամ Բատերֆլայ» ֆիլմի տնօրենը
Ռոբերտ Քամինգս Բոբի Մուր՝ դերասան, Լյուսիի խաղընկերը ֆիլմում Բոբի Մուր՝ դերասան, Լյուսիի խաղընկերը ֆիլմում
Յոկո Տանի Կացումի Իտո, գեյշա Կացումի Իտո, գեյշա
Տացուո Սայտո Կենիչի Տակատա Կենիչի Տակատա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]