Էդվարդ Գ. Ռոբինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդվարդ Գ. Ռոբինսոն
անգլ.՝ Edward G. Robinson
Edward g robinson.jpg
Ծնվել էդեկտեմբերի 12, 1893(1893-12-12)[1][2][3][…]
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա[4]
Մահացել էհունվարի 26, 1973(1973-01-26)[1][2][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորք քաղաքի քոլեջ և Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1913)[5]
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիայի թագավորություն և Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհրեա
Մասնագիտությունկինոդերասան, արվեստի կոլեկցիոներ, բնավորության դերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Ժանրերվեսթեռն
Պարգևներ և մրցանակներԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար

Էդվարդ Գոլդբերգ Ռոբինսոն (անգլ.՝ Edward G. Robinson, իսկական անուն ազգանունը՝ Էմանուել Գոլդենբերգ (անգլ.՝ Emanuel Goldenberg); դեկտեմբերի 12, 1893(1893-12-12)[1][2][3][…], Բուխարեստ, Ռումինիա[4] - հունվարի 26, 1973(1973-01-26)[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ամերիկյան կինոակադեմիայի կողմից ընդգրկվել է Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 24-րդ տեղում:

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Գ. Ռոբինսոնը ծնվել է 1893 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հրեական ընտանիքում: 1903 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք: Սովորել է Նյու Յորքի միջնակարգ դպրոցներից մեկում, շարունակել ուսումը Քաղաքային քոլեջում, այնուհետև ընդունվել է դրամատիկ արվեստի Ամերիկյան երկամյա դպրոցը, որտեղ փոխել է անուն ազգանունը:

Դերասանական կարիերան սկսել է 1913 թվականից, 1915 թվականին նորամուտ է ունեցել Բրոդվեյ: Առաջին մեծ ճանաչումը նրան բերեց «Փոքրիկ Կեսարը» (1931) ֆիլմում գանգստեր Ռիկո Բանդելլոի դերը, դրանից հետո էլ նա խաղացել է մեծամասամբ քրեական դրամաներում և նուար ժանրի ֆիլմերում: Առավել նշանավոր ֆիլմերից են «Խելացի փողեր», «Գողացված զարդեր» (1931), «Կիդ Գալահադ» (1937), «Կրկնակի ապահովագրություն», «Կինը պատուհանում» (երկուսն էլ 1944), «Մեղքի փողոցը» (1945), «Օտարականը» (1946), «Կի-Լարգո» (1948), «Անծանոթների տունը» (1949), «Տասը պատվիրանները» (1956), «Ծակ գլխի մեջ» (1959), «Իմ Գեյշա» (1962), «Շայենների ամառը» (1964), «Ցինցինատի կիդ» (1965): Ընդհանուր թվով խաղացել է մոտ 100 ֆիլմում

1950—1952 թթ. կանչվել է ցուցմունք տալու հակաամերիկյան գործերով հետաքննության բյուրոյում: Չնայած կոմունիսատական հայացնքերի մեջ մեղադրանքներին Սեսիլ Բլաունտ դե Միլլը նրան հրավիրում է «Տասը պատվիրաններ» նշանավոր էպիկական ֆիլմի նկարահումներին:

Էդվարդ Գ. Ռոբինսոնը ունեցել է արվեստի գործերի տեսականի, որը սակայն կնոջ Գլեդիսից ամուսնալուծվելու ժամանակ վաճառել է: Կյանքի վերջին տարիներին կինոստուդիան ցանկանում էր նրան հրավիրել մասնակցելու «Կնքահայրը» ֆիլմի նկարահանումներին, սակայն Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան այդ դերում հաստատում է Մառլոն Բրանդոյի մասնակցությունը:

Վերջին դերերից մեկը կինոյում «Մակենայի ոսկին» նշանավոր վեստեռնն էր, որտեղ նա խաղացել է ծերունի Ադամսի դերը:

Կարիերիայի ընթացքում չի ներկայացվել Օսկար կինոմրցանակի, սակայն ստացել է այդ մրցանակը կինոյում ունեցած բացառիկ նվաճումների համար, ստացել է Կաննի կինոփառատոնի մրցանակ որպես լավագույն դերասան «Անծանոթների տունը» ֆիլմի համար:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]